



Reading books can help expand your mind and learn many new things.
I had to alter my plan so I could study more for my test.
As people grow older, they usually become more mature and responsible.
For many people, some places are sacred because they are very important for their religion.
I had to revise my homework because I made some mistakes.
The students made a pledge to study harder this year.
We had a casual talk after school about games and music.
She wants to pursue her dream and become a doctor in the future.
Our class made a unanimous decision to go on a school trip.
I feel fortunate to have good friends who help me when I have problems.
The pioneers of science helped people understand the world better.
Our class made an innovative project that was new and interesting.
Ի՞նչ է էթիկան
Ո՞րն է էթիկապես ճիշտ վարքագիծ
Արդյո՞ք ճշմարտախոսությունը էթիկական արժեք է
Բաց հարցեր
Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ մարդ։
Ազնիվ մարդ լինելը նշանակում է լինել ճշմարտախոս , արդար և վստահելի
Ինչո՞ւ է կարևոր հարգանքը մարդկանց միջև հարաբերություններում։
Հարգանքը կարևոր է որովհետև դրա շնորհիվ լինում են կայուն հարաբերություններ
Բեր օրինակ մի իրավիճակից, որտեղ դժվար է ճիշտ էթիկական ընտրություն կատարել։
Օրինակ դու գտնում ես փողոցում ընկած դրամապանակ։ Դժվար է ընտրել, պահել այն քեզ, թե՞ փորձել գտնել տիրոջը և վերադարձնել։
Իրավիճակային հարցեր
ընկերդ քննության ժամանակ արտագրում է։ Ինչպե՞ս կվարվես և ինչո՞ւ։
Ես չեմ հանձնի իմ ընկերոջը և կթողնեմ իրավիճակը ինքնուրույն լուծվի

1. Հայաստանի ավատատիրական պետությունները ընդհանուր առմամբ հիմնված էին հողատիրության և ավատական հարաբերությունների վրա, որտեղ իշխանությունը բաժանված էր թագավորի և մեծատոհմիկ նախարարների միջև։ Օրինակ Բագրատունիների թագավորությունում թագավորը համարվում էր գերագույն իշխան, բայց նախարարները մեծ ինքնուրույնություն ունեին իրենց կալվածքներում։ Ավելի վաղ շրջանում Արշակունիների թագավորությունում ևս պահպանվում էր նման կառուցվածք, սակայն այնտեղ նախարարական տների ազդեցությունն ավելի ուժեղ էր, և երբեմն նրանք կարող էին թուլացնել կենտրոնական իշխանությունը։ Այսպիսով, ավատատիրական պետությունների հիմնական նմանությունը նախարարական համակարգն էր, իսկ տարբերությունը թագավորական իշխանության ուժգնության աստիճանը և արտաքին քաղաքական պայմանները։

3. IV–V դարերում քրիստոնեական եկեղեցու և հայկական պետության հարաբերությունները շատ սերտ էին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ․, և եկեղեցին դարձավ պետականության կարևոր հենարան։ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը V դարում նպաստեց ոչ միայն կրոնական, այլև քաղաքական և մշակութային միասնությանը։ Եկեղեցին աջակցում էր թագավորական իշխանությանը, իսկ պետությունը պաշտպանում էր եկեղեցու դիրքը։ Սակայն քաղաքական բարդ իրավիճակներում (հատկապես Պարսկաստանի ճնշման պայմաններում) եկեղեցին նաև ազգային ինքնության պահպանման կենտրոն դարձավ։ Այսպիսով, IV–V դարերում եկեղեցի-պետություն հարաբերությունները հիմնված էին փոխադարձ աջակցության վրա և կարևոր դեր ունեցան հայկական պետականության պահպանման գործում։
1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»: Ըստ Ռ. Զարյանի
1. Գտնել առաջին նախադասության որոշիչները:
աշխարհահռչակ, հազվագյուտ
2. 3-րդ և 6-րդ նախադասություններից գտնել հատկացուցիչը:
3-րդ իմ 6-րդ մի
3. Գրել ակնապիշ և որոտընդոստ բառերի բացատրությունը:
Ակնապիշ-Պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած:
Որոտընդոստ-Որոտի ձայնով, դղրդյունով:
4. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։
մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական
5. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։
այդ-ցուցական դերանուն
ինքը-անձնական դերանուն
6. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։
Դատարկ-ամայի
Լուռ-անխոս
7. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։
10-րդ նստեց
12-րդ տանելով
Lesson 11
Monday – 504 Absolutely Essential Words. Lesson 11. Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 11. Remember that you have to present your stories to your class.

January 26
Օր առաջին
Այցելել եմ երաժշտական ճամբարային խումբը։ Ունեցել ենք քննարկում երաժշտական ժանրերի և նախասիրությունների մասին
Օր երկրորդ
Այսօր ծանոթության օր Էր։ Մասնակցել եմ միջմշակույթային աշխատարանին , նախագծից ընտրել եմ իմ թեման՝ առօրյան, սովորությունները և վարքագիծը։։ Միասին ունեցանք քննարկում Իտալիայի, Հայաստանի և Անգլիայի մշակութային տարբերությունների վերաբերյալ։ Օրը ավարտեցինք ազգագրական ստուգատեսով։