Posted in Հայոց լեզու, Գրականություն

Խմբային Աշխատանք

Սուրբ Ղազար կղզին Վենետիկի լագունայում գտնվող փոքր կղզի է, որը համարվում է հայ մշակույթի, գրականության, գիտության և կրթության կարևոր կենտրոններից մեկը Եվրոպայում։ Այն տարիներով ծառայել է որպես հայկական հոգևոր, գիտական ու մշակութային ժառանգության պահպանման վայր։18-րդ դարում Մխիթար Սեբաստացու ղեկավարությամբ այստեղ հիմնվեց Մխիթարյան միաբանությունը։ Միաբանները կղզին վերածեցին ինթելեկտուալ կենտրոնի՝ ստեղծելով տպագրատուն, գրադարան, թանգարան և կրթօջախ։Սուրբ Ղազար կղզու գրադարանը հայտնի է իր հարուստ պահոցով՝ ավելի քան 200 000 գրքով, ձեռագրերով ու հազվագյուտ հրատարակություններով։ Այստեղ տպագրվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, բառարաններ և դասագրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել հայկական ու եվրոպական կրթական մտքի զարգացման վրա։(Սամվել)
Վենետիկի Սուրբ Ղազար կղզին հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, քանի որ այստեղ գտնվում է Մխիթարյան միաբանության վանքը՝ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության կարևոր կենտրոնը։ Կղզում պահվում են հազվագյուտ գրքեր և ձեռագրեր, ցուցադրվում են հայկական արվեստի նմուշներ ու հին տպագրություններ։ Այն Վենետիկի աղմկոտ կենտրոնից դուրս խաղաղ ու մտորումների վայր է, որտեղ հաճախ անցկացվում են մշակութային և գիտական միջոցառումներ։(Դավիթ)
Հովհաննես Այվազովսկին (1817–1900) հայ ծովանկարիչ էր, որի արվեստը մեծապես կապ ունի հայկական մշակույթի և հոգևոր արժեքների հետ։ Նրա կյանքի ընթացքում հայությունն ու հավատը կարևոր դեր էին խաղում ստեղծագործության մեջ։ Այդ պատճառով էլ նրա համար հատուկ նշանակություն ուներ Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որը հայտնի է որպես մխիթարական միաբանության կենտրոն։

Սուրբ Ղազարը գտնվում է Վենետիկի լճակում և XVIII դարից ի վեր դարձել է մխիթարականների՝ հայ կաթոլիկ միաբանության կենտրոնը։ Այնտեղ գործել է հայկական տպագրատուն, գրադարան, գիտական լաբորատորիա, և կղզին դարձել է համաշխարհային կենտրոն՝ հայկական լեզվի, գրականության և պատմության ուսումնասիրության համար։Այստեղ տպագրվել են բազմաթիվ հայերեն գրքեր և բառարաններ, որոնց միջոցով եվրոպացիները ճանաչել են հայկական մշակույթը։

Այվազովսկին իր եվրոպական ճանապարհորդությունների ընթացքում եղել է Վենետիկում, և պատմական աղբյուրների համաձայն՝ այցելել է նաև Սուրբ Ղազար կղզին։
Նա մեծ հիացմունքով է խոսել մխիթարականների աշխատանքի մասին՝ նշելով, որ Սուրբ Ղազարը խորհրդանշում է հայ ժողովրդի հոգևոր տոկունությունն ու մշակութային անսպառ ուժը։Այցելությունից հետո նա նկարել է մի շարք Վենետիկի տեսարաններ, որտեղ արտացոլվում է քաղաքի լույսերի և ջրի նրբությունը։ Թեպետ հատուկ նկար Սուրբ Ղազարի մասին հայտնի չէ, նրա Վենետիկի ծովային պատկերները համարվում են ներշնչված այդ միջավայրից։ (Դավիթ 2)
Սուրբ Ղազարի տպարանն առաջիններից էր Եվրոպայում, որտեղ տպագրվում էին հայերեն գրքեր՝ բարձր գիտական և գեղարվեստական մակարդակով։

Այստեղ տպագրվել են բազմաթիվ դասական հեղինակների գործեր՝ Եղիշե, Նարեկացի, Խորենացի, ինչպես նաև ժամանակակից պատմա-գրական աշխատություններ։

Հայերենից բացի, այստեղ լույս են տեսել նաև եվրոպական լեզուներով աշխատություններ՝ նպաստելով հայ մշակույթի տարածմանը Եվրոպայում։

1717 թ. Մխիթար Սեբաստացին և իր աշակերտները հիմնեցին Մխիթարյան միաբանությունը և բնակություն հաստատեցին Սուրբ Ղազարի կղզում։

Այդ ժամանակվանից կղզին վերածվեց հայկական մշակույթի, գիտության ու կրթության յուրօրինակ օջախի՝ Եվրոպայի սրտում։ (Լեոն)
Փորձագետների երկու տարի տևած ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ իրոք, բրոնզե սուրը ոչ թե մի քանի հարյուր տարեկան է, այլ շատ ավելի հին՝ մոտ 5000 տարեկան։ Սուրի պատմության մանրամասներն իմանալու համար համալսարանը դիմել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը։

Հ. Սերոբ Ճամուլյանը արխիվների ուսումնասիրությունից հետո պարզել է, որ մոտ 150 տարի առաջ սուրը Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանին է նվիրել արվեստի ստեղծագործությունների կոլեկցիոներ, ազգությամբ հայ Երվանդ Խորասարջանը, որը առաջատար ինժեներ-շինարար էր Օսմանյան կայսրությունում։ Երբ 1901 թվականին Ալիշանը մահացել է, նրա ունեցվածքը փոխանցվել է Վենետիկի հայկական եկեղեցուն։(Մհեր)
Այսօր Սուրբ Ղազարը շարունակում է մնալ մխիթարյան միաբանության գլխավոր կենտրոնը։ Թեև կղզում այժմ ապրում են շատ քիչ վանականներ՝ հիմնականում տարեց, նրանք շարունակում են Մխիթար Սեբաստացու սկսած գործը՝ հայ մշակույթի, լեզվի և գիտության պահպանումն ու տարածումը։

Կղզին բաց է այցելուների համար։ Ամեն օր կազմակերպվում են շրջայցեր, որոնց ընթացքում զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայկական մշակույթին, տեսնել վանական համալիրի այգիները, եկեղեցին, թանգարանը և տպագրատունը։

Սուրբ Ղազարը այսօր համարվում է հայ և իտալական ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Այստեղ հաճախ անցկացվում են մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ և գիտաժողովներ։(Գայանե)

Posted in Հայոց լեզու, Գրականություն

Ինչու է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին զբոսաշրջիկների համար հետաքրքիր

Վենետիկի Սուրբ Ղազար կղզին հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, քանի որ այստեղ գտնվում է Մխիթարյան միաբանության վանքը՝ հայկական կրոնական ու մշակութային ժառանգության կարևոր կենտրոնը։ Կղզում պահվում են հազվագյուտ գրքեր և ձեռագրեր, ցուցադրվում են հայկական արվեստի նմուշներ ու հին տպագրություններ։ Այն Վենետիկի աղմկոտ կենտրոնից դուրս խաղաղ ու մտորումների վայր է, որտեղ հաճախ անցկացվում են մշակութային և գիտական միջոցառումներ։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

  • Ընդգծել ենթակաները, գրել՝ ինչ խոսքի մասով են ատրահայտված։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Ես և հասարակությունը․ անձնական ինքնաճանաչում և սոցիալական ազդեցություններ»

Նպատակ՝

  • հասկանալ թե ինչպես է ձևավորվում ինքնությունը հասարակական միջավայրում, ինչ ազդեցություն ունեն ընտանիքը, ընկերները, մեդիան և մշակույթը մարդու մտածողության, վարքի ու արժեքների վրա

Առաջադրանք՝

  • ուսումնասիրել «ես»-ի ձևավորման գործոնները՝ ընտանիք, դպրոց, ընկերներ, մեդիա, մշակույթ

Ընտանիքն ազդում է մեր բնավորության և արժեքների ձևավորման վրա։ Դպրոցը զարգացնում է մտածողությունը և սոցիալական հմտությունները։ Ընկերները ձևավորում են հետաքրքրությունները, վարքի ձևերը և որոշ սովորություններ։ Մեդիան կարող է ցույց տալ նոր օրինակներ, միտումներ և ազդել մեր կարծիքների վրա։ Մշակույթը տալիս է ավանդույթներ և պատկերացնում է, թե ինչն է մեր ազգի ու ինքնության կարևոր մասը։

  • Ի՞նչն է ազդում մեր ինքնության ձևավորման վրա համառոտ նկարագրություն

Մեր ինքնությունը ձևավորվում է ընտանիքի, շրջապատի, դպրոցական կյանքի, ընկերների ազդեցության, ինչպես նաև մեդիայի և մշակույթի միջոցով։ Մարդը սովորում է համապատասխանել միջավայրին, ընկալում է արժեքներ և ձևավորում է իրեն հատուկ վարք, մտածողություն ու ինքնաճանաչում։

Posted in English, Uncategorized

Text:

one day when i was walking home from school more then 10 dogs attacked me. i tried to run away but they were following me. Then i found one high place where the dogs couldn’t climb, and i went to that place. The dogs tried to climb, they were so close. Then i saw one of my neighbours running to me. He helped me and i think he is my hero.

Mistakes and problems (by points):

  1. Spelling and grammar
    • “i” → should be “I” (always capitalized).
    • “more then 10 dogs” → should be “more than 10 dogs.”
    • “wer” → should be “were.”
    • “couldnt” → should be “couldn’t.”
    • “He helped me and i think he is my hero” → should be “He helped me, and I think he is my hero.”
  2. Punctuation
    • Commas should be added for pauses and smoother flow.
    Example:
    One day, when I was walking home, more than 10 dogs attacked me.
Posted in Գրականություն, Uncategorized

«ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Ամերիկան սաստիկ բարի էր դարձել:

Երազումս, իհարկե:

Դես ու դեն մարդիկ ուղարկեց, որ աշխարհում մի խեղճ ազգ ճարեն բերեն, ինքը լավություն անի դրան:

Գնացին մարդիկ, երկար ման եկան և Հայաստանը վերցրին բերին Ամերիկայի մոտ ասելով.

-Աշխարհում սրանից ավելի անբախտ ազգ չկա. ինչ անելու ես սրան արա: 

Ամերիկան, որի սիրտը այնքան բարություն էր լցվել, որից սկսել էր նեղվել, անմիջապես գիրկն առավ այս փոքրիկ երկիրը ու հարցրեց.

-Անունդ ի՞նչ է, բալիկ:

-Հայաստան:

-Ինչո՞ւմ է ձեր թշվառությունը, մի պատմիր տեսնեմ:

-Իմ թշվառությունը անպատմելի է, հայրիկ: Աչք բացինք-չբացինք միշտ ավեր, միշտ կոտորած: Լենգ Թեմուրը մտնում ավերում գնում, Չինգիզ Խանն էր ներս մտնում, մեզ հանում բերդից վայր գլորում անդունդ: Շահ Աբասը մեզ լցրեց Արաքսը՝ կեսը ջուրը տարավ Կասպից ծով, կեսը ինքը տարավ Պարկաստան:

Սրա վրա Ամերիկան կանչեց իր ռազմական մինիստր Մակնամարային և ասաց.

-Երկու մեծ ատոմային ռումբ կպատրաստես. մեկը Լենգ Թեմուրի, մյուսը Չինգիզ Խանի գլխին նետելու:

-Հիմա նրանք չկան, վաղուցվա բան է պատմածս, — ասաց Հայաստանը:

-Ափսո՜ս: Եթե լինեին, ես կբռնեի երկուսի ականջից և գլուխներն այնպես կզարկեի իրար, որ աչքերը դուրս թռչեին իրենց կապիճներից:

-Նրանք չկան, բայց հիմա նրանցից վատը կա, — ասաց Հայաստանը, փաղաքշելով իր հայրիկին, — նրա ականջից բռնիր: Թաթար բռնակալները, երբ իմ ժողովրդին բերդից վայր էին գլորում, վերջի գլորվածները ողջ էին մնում: Բայց այս նոր թշնամին մեզ բերդից այնպես ցած գլորեց, որ շնչավոր չպրծավ:

-Բռնեմ պիտի նրա ականջից,- ասաց Ամերիկան տեղից վեր թռչելով: — Չասե¬՞ս նրա անունը:

-Նրա անունը Թուրքիա է:

-Ափսո՜ս, որ Թուրքիա է… Եթե Թուրքիա չլիներ, ես գիտեի ինչպես պիտի ոլորեի նրա ականջները: Բայց, ախր, Թուրքիան… ակա՜նջ չունի:

Այստեղ Հայաստանի սրտում կասկած ծագեց, վասնզի Թուրքիան ականջ ուներ, մինչև անգամ շատ մեծ սովորականից …

-Ականջ չունի՝ քթիցը բռնիր:

-Մի հարցնեմ, տեսնեմ քիթ ունի՞:

-Քիթ չունի՝ մի ուրիշ տեղից բռնիր, հայրիկ ջան, մի տեղից բռնիր վերջապես: Նրա կատարածը անուն չունի, այնքան զարհուրելի բան արեց:

-Կիմանամ այդ մասին, — ասաց Ամերիկան, — դու քո անցյալից պատմիր:

-Իմ անցյալից ի՞նչ պատմեմ: Մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն էինք պատմության մեջ: Կատարելով Քրիստոսի պատվերը, մի երես Հունաստանին էինք դարձրել, մյուսը՝ Պարսկաստանին, որոնք անխնա հարվածում էին: Վերջում մեր թշնամիները շատացան, դարձան տասներկու: Իսկ մենք որովհետև միայն երկու երես ունեինք, չկարողացանք մեծ վարդապետի պատվերը կատարել:

-Զարմանալի է, որ Աստված չէր նախատեսել այդ հանգամանքը և համապատասխան քանակով երեսներ չէր տվել քեզ, փոքրիկս: Աստված ամենագետ է և պիտի հաշվի առներ քո թշնամիների թիվը քեզ ստեղծելիս: Շարունակիր:

-Ի՞նչ շարունակեմ, Աստված վայրի աշխարհակալների տունը քանդի, որ ինձ այս օրին գցեցին:

Այս միջոցին ներս մտավ հետախուզական բաժնի պետը և Ամերիկայի ականջին մի բան փսփսաց:

Սրա վրա Ամերիկան այլայլվեց, սփրթնեց և վեր կենալով տեղից սպառնական հարցրեց Հայաստանին.

-Դու Արտաշես կամ Տիգրան Մեծ անունով թագավորներ ունեցե՞լ ես պատմության մեջ:

-Ունեցել ենք, — պատասխանեց Հայաստանը վախեցած:

-Իսկ դրանք ամենամեծ աշխարահակալներն են եղել: Նրանք արշավել են, հասել մինչև Պաղեստին, ճանապարհին արցունք ու ավեր սփռելով: Շահ Աբասի ժամանակ էլի հայերի կեսը թափվել են Կասպից ծով՝ ազատվել են, իսկ Արտաշես աշխարհակալի և Տիգրան Մեծի օրոք բոլոր հրեաները բերվել են գերի և ձուվլել: Աշխարհակալի լավը կլինի՞… Ա՜, ուրեմն դու ունեցել ես այդպիսի թագավորներ: Եվ հետո էլ եկել, ուզում ես ազատվել բռնակալների լծից, հրամայում ես բռնել սրա-նրա ականջից: Եթե այս բանը չիմանայի, ուրեմն, պիտի բռնեի խեղճ Թուրքիայի ականջից և մեղանչեի արդարության դեմ: Քեզանից են ծնվել առաջին աշխարհակալները, նրանց հետևել են աշխարհի բոլոր մյուս աշխարհակալները: Եվ որպեսզի հեռու մնաս նման թագավորներից, բարի եղիր ականջներդ ինձ դարձնել, որ ամբողջ ուժովս ոլորեմ:

Եվ ոլորեց՝ ասելով.

-Երբ ուժեղ ես՝ աշխարհակալ ես, երբ թույլ ես՝ արդարություն ես որոնում: Ե՞րբ պիտի հասկանաս, որ դա աշխարհի օրենքն է:

Ասաց ու դուրս արեց իր «բալիկին»:

Հայաստանը գնում էր հուսախաբ և մտքում կշտամբում էր աշխարհակալ թագավորներին:

-Ի՞նչ հիմարություն: Երկու թագավորի պատճառով լեզուս կարճացավ: Ասենք՝ այստեղ ես եմ մեղավոր: Ասա, ա՜յ Հայաստան, եթե չես կարող սկզբից մինչև վերջ տիրել աշխարհին, ինչո՞ւ երկու թագավորով աշխարհակալություն ես անում: Այդ նշանակում է պաս ուտել՝ ժաժիկ ուտել…

Posted in Հետազոտական աշխատանք 2025-2026

Հետազոտական աշխատանք

<<Մխիթար սեբաստացի կրթահամալիր>>

Սովորող՝ Դավիթ Սարգսյան Վ․

Դասարան՝ 10-րդ

Հետազոտական աշխատանքի թեմա՝ Երաժշտական ճաշակը և անհատականությունը․ ինչ է պատմում սիրելի երաժշտությունդ քո մասին

Ղեկավար՝ Ստելլա Մնացականյան

Posted in Հայոց լեզու, Uncategorized
  • Կազմի՛ր նախադասություններ հետևյալ ձևաբանական կաղապարով՝
  1. Գոյական, բայ, բայ, շաղկապ, բայ, բայ։

Անին հասկանում է, գիտի որ պետք է սովորի

2․Անձնանիշ գոյական, գոյական բացառական հոլովով, բայ։

    Մարին ընկերոջից նամակ ստացավ

        • Գտի՛ր սխալը։
        1. Իմ սիրելի մայրիկս այսօր դարձավ 50 տարեկան։

        մայրիկս-մայրիկը

        1. Մեղանչեցի մեղքերիս համար։

        մեղանչեցի

        1. Ես հույսով եմ, որ նվերը քեզ դուր եկավ։

        հուսով

        1. Վեճի շնորհիվ նրանք բաժանվեցին։

        շնորհիվ-պատճառով

        1. Հանձինս քեզ ես ստացա իմ ուզածը։

        հանձինս-քո շնորհիվ

        1. Անհրաժեշտ է ծննդյան վկայա՛կանի պատճե։

        պատճե-պատճեն

        1. Թիմը կազմված էր տաս մարդուց։

        տասը

        մարդուց-մարդկանցից

        Posted in Պատմություն
        1. Գրել էսսե «Նախնադարյան մարդը» թեմայով;

        Նախնադարյան մարդու արտաքին տեսքը տարբերվում էր մերօրյա մարդուց։ Նա ուներ կոպիտ դիմագծեր, խիտ հոնքեր, ցածր ճակատ և մազածածկ մարմին։ Միջին հասակը մոտ 150 սանտիմետր էր, իսկ մարմինը ամուր ու հզոր։ Այդ ամենը անհրաժեշտ էր վայրի կենդանիներից պաշտպանվելու և ծանր աշխատանք կատարելու համար։

        Նախնադարյան մարդիկ հիմնականում զբաղվում էին որսով, ձկնորսությամբ և բույսերի հավաքմամբ։ Նրանք չունեին գյուղատնտեսություն կամ անասնապահություն, ուստի սնունդ գտնելը հեշտ չէր։ Որսի համար օգտագործում էին քարե գործիքներ՝ սրածայր քարեր, փայտե ցցեր և կենդանիների ոսկորներ։ Սովորել էին կրակ վառել, ինչը մեծ առաջընթաց էր։ Կրակը օգնում էր տաքանալ, ուտելիք պատրաստել և գիշերը պաշտպանվել վայրի կենդանիներից։

        2․Հիմնավորել հայ ժողովրդի առաջացման Ձեր նախընտրած վարկածը

        Հայ ժողովրդի առաջացման Ուրարտուական վարկածը ասում է, որ հայերը ձևավորվել են Ուրարտու պետության բնակիչների և հնդեվրոպական ցեղերի միախառնման արդյունքում։ Ուրարտուն եղել է հին ու զարգացած պետություն իր ամրոցներով, ջրատարներով և մշակույթով։ Երբ Ուրարտուն քանդվեց, նրա ժողովուրդը միացավ նոր եկած ցեղերին, և այդպես ձևավորվեց հայ ազգը։ Այս վարկածը հիմնված է հնագիտական գտածոների, լեզվի և պատմության վրա։

        Posted in Հայոց լեզու, Uncategorized
        • Գրի՛ր պատում <<Ի՞նչ չի կարող անել արհեստական բանականությունը, որը կարող եմ ես>> թեմայով։ Պատում գրելիս մի՛ դիմիր արհեստական բանականության օգնությանը։

        Արհեստական բանականությունը կարողանում է միայն կատարել մարդկանց պահանջները։ այն չի կարող ինքնուրույն միտք արտահայտել կամ իր ցանկությամբ ինչ որ բան անել։ Այն չունի անձնական կարծիք, սակայն կարող է պատասխանել բոլոր հարցերին տարբեր ոլորտներում։
        Արհեստական բանականությունը չի կարող զգալ զգացմունքներ՝ սեր, հավատարմություն, վախ և այլն։ Այն չի կարող շարժվել, քայլել կամ ընկերներ ձեռք բերել։ Չնայած այս ամենին այն ամեն տարի զարգանում է։