Posted in Հայոց լեզու, Uncategorized

Սեպտեմբերի 14

Գտնել և ընդգծել սխալը, գրել ճիշտ տարբերակը։

1.Իմ գործերը վատ է։ – Իմ գործերը վատ են։


2.Ժամի քանի՞սն է։ – Ժամը քանի՞սն է։


3.Ամբողջ բնակչությունը թափվեցին փողոց։ – Ամբողջ բնակչությունը թափվեց փողոց։


4.Փողոցում հավաքվել էին ամբողջ մարդիկ։- Փողոցում հավաքվել էին բոլոր մարդիկ։


5.Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գան։ – Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գա։


6.Կրկին անգամ ես պետք է բացատրեմ այդ թեման։ – Կրկին պետք է բացատրեմ այդ թեման։


7.Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրեցի Լիլիթին, հարցրեցի ինչ պետք էր, հասկացրեցի, որ էլ այդպես չանի։ – Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրի Լիլիթին, հարցրի՝ ինչ պետք էր, հասկացրի, որ էլ այդպես չանի։


8.Անդադար խոսալով բաց կթողնես կարևորը։ – Անդադար խոսելով՝ բաց կթողնես կարևորը։


9Սյունյակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։ – Սյունակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։


10.Վերապատրաստման արդյունքում վիրաբուժը ստացավ հավաստագիր։ -Վերապատրաստման արդյունքում վիրաբույժը ստացավ հավաստագիր։

Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:

1. ելարան-ել+ա+րան
2. ելևէջ-ել+ևէջ
3. եղերերգ-եղեր+երգ
4. երակ-երակ
5. երբևէ-երբ+և+է
6. երբևիցե-երբ+և+իցե
7. երփներանգ-երփն+երանգ
8. ԵրևանՋԷԿ-Երևան+ջերմաէլեկտրակայան
9. էակ-է+ակ
10. էական-էակ+ական
11. էլեկտրաեռակցել-էլեկտր+ա+եռ+ակց+ել
12. էլեկտրաէներգիա-էլեկտր+ա+էներգիա
13. էջանշան-էջ+ա+նշան
14. Էջմիածին-էջ+միածին
15. ժպտերես-ժպիտ+երես
16. ինչևէ-ինչ+և+է
17. ինչևիցե-ինչ+և+իցե
18. լայնեզր-լայն+եզր
19. լայներախ-լայն+երախ
20. լուսերես-լույս+երես
21. լուսնէջք-լուսին+էջք
22. լայնէկրան-լայն+էկրան
23. խմբերգ-խումբ+երգ
24. խմբերամ-խումբ+երամ
25. ծովեզր-ծով+եզր
26. կիսաեփ-կես+ա+եփ
27. հնէարան-հնէ+ա+րան
28. հազարերանգ-հազար+երանգ
29. հովեկ-հով+եկ
30. հոծ-հոծ
31. մանրէ-մանր+է
32. մանրէաբան-մանրէ+ա+բան
33. մեջք-մեջք
34. միջօրե-միջ+օր+ե
35. նորեկ-նոր+եկ
36. նրբերանգ-նուրբ+երանգ
37. նրբերշիկ-նուրբ+երշիկ
38. ողբերգակ-ողբ+երգ+ակ
39. որևէ-որ+և+է
40. որևիցե-որ+և+իցե
41. պաշտոնեական-պաշտոն+եական
42. պատնեշ-պատնեշ
43. պնդերես-պինդ+երես
44. ՋԷԿ-ջերմ+էլեկտր+ա+կայան
45. արտերկրյա-արտ+երկիր+յա
46. ՍևանՀԷԿ-Սևան+հիդրո+էլեկտր+ա+կայան
47. վերերկրյա-վեր+երկիր+յա
48. վայրէջք-վայր+էջք
49. դողէրոցք-դող+էրոցք
50. վերելակ-վեր+ել+ակ
51. վերելք-վեր+ել+ք
52. տիեզերք-տի+եզերք
53. ցայգերգ-ցայգ+երգ
54. ցնծերգ-ցնծ+երգ
55. գոմեշ-գոմ+եշ

Posted in Գրականություն, Uncategorized

Եղիշե Չարենց Պետ Հրատ

Եղիշե Չարենցը իր գործերը լայն լսարանի համար հրատարակելու համար օգտվում էր Պետական հրատարակչությունից։ Այն օգնում էր նրան հրապարակել բանաստեղծություններ, պատմվածքներ ու հոդվածներ։ Հրատարակչությունը հեշտացնում էր գրքերի տպագրությունը և աջակցում գրողին գրական ձևերն ու թեմաները բարելավելու հարցերում։ Այս միջավայրը թույլ էր տալիս Չարենցին փորձարկել նոր ոճեր և հասնել ընթերցողներին։ Պետական հրատարակչությունը դարձավ նրա ստեղծագործության կարևոր մաս և նպաստեց հայ գրականության զարգացմանը։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Հարցաշար էթիկայի մասին

Ի՞նչ է էթիկան

  1. օրենքների համակարգ
  2. բարոյական նորմերի և արժեքների համակարգ
  3. դպրոցական կանոններ
  4. ավանդույթների հավաքածու

Ո՞րն է էթիկապես ճիշտ վարքագիծ

  1. միշտ անել այն, ինչ շահավետ է քեզ համար
  2. հաշվի առնել ուրիշների իրավունքներն ու զգացմունքները
  3. ենթարկվել միայն ուժեղներին
  4. խուսափել պատասխանատվությունից

Արդյո՞ք ճշմարտախոսությունը էթիկական արժեք է

  1. այո
  2. ոչ
  3. միայն որոշ դեպքերում

Բաց հարցեր

Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ մարդ։

Ազնիվ մարդ լինելը նշանակում է լինել ճշմարտախոս , արդար և վստահելի

Ինչո՞ւ է կարևոր հարգանքը մարդկանց միջև հարաբերություններում։

Հարգանքը կարևոր է որովհետև դրա շնորհիվ լինում են կայուն հարաբերություններ

Բեր օրինակ մի իրավիճակից, որտեղ դժվար է ճիշտ էթիկական ընտրություն կատարել։

Օրինակ դու գտնում ես փողոցում ընկած դրամապանակ։ Դժվար է ընտրել, պահել այն քեզ, թե՞ փորձել գտնել տիրոջը և վերադարձնել։

Իրավիճակային հարցեր

ընկերդ քննության ժամանակ արտագրում է։ Ինչպե՞ս կվարվես և ինչո՞ւ։

Ես չեմ հանձնի իմ ընկերոջը և կթողնեմ իրավիճակը ինքնուրույն լուծվի

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

1. Հայաստանի ավատատիրական պետությունները ընդհանուր առմամբ հիմնված էին հողատիրության և ավատական հարաբերությունների վրա, որտեղ իշխանությունը բաժանված էր թագավորի և մեծատոհմիկ նախարարների միջև։ Օրինակ Բագրատունիների թագավորությունում թագավորը համարվում էր գերագույն իշխան, բայց նախարարները մեծ ինքնուրույնություն ունեին իրենց կալվածքներում։ Ավելի վաղ շրջանում Արշակունիների թագավորությունում ևս պահպանվում էր նման կառուցվածք, սակայն այնտեղ նախարարական տների ազդեցությունն ավելի ուժեղ էր, և երբեմն նրանք կարող էին թուլացնել կենտրոնական իշխանությունը։ Այսպիսով, ավատատիրական պետությունների հիմնական նմանությունը նախարարական համակարգն էր, իսկ տարբերությունը թագավորական իշխանության ուժգնության աստիճանը և արտաքին քաղաքական պայմանները։

3. IV–V դարերում քրիստոնեական եկեղեցու և հայկական պետության հարաբերությունները շատ սերտ էին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ․, և եկեղեցին դարձավ պետականության կարևոր հենարան։ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը V դարում նպաստեց ոչ միայն կրոնական, այլև քաղաքական և մշակութային միասնությանը։ Եկեղեցին աջակցում էր թագավորական իշխանությանը, իսկ պետությունը պաշտպանում էր եկեղեցու դիրքը։ Սակայն քաղաքական բարդ իրավիճակներում (հատկապես Պարսկաստանի ճնշման պայմաններում) եկեղեցին նաև ազգային ինքնության պահպանման կենտրոն դարձավ։ Այսպիսով, IV–V դարերում եկեղեցի-պետություն հարաբերությունները հիմնված էին փոխադարձ աջակցության վրա և կարևոր դեր ունեցան հայկական պետականության պահպանման գործում։

Posted in English, Uncategorized
Lesson 11
Monday – 504 Absolutely Essential Words. Lesson 11.  Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 11. Remember that you have to present your stories to your class.
In recent years, there has been frequent conflict in society. A small minority of people believe stories that are closer to fiction than truth. These ideas can sound absurd because there is little evidence to support them. Over the last decade, many people have begun to hesitate before believing everything they hear. Even a short glimpse of the facts can change their vision and help them understand the situation better. When people feel solitary, it is harder to share ideas, but listening to others can reduce conflict.
Posted in English, Uncategorized

Facebook party

January 26

  1. e — Someone breaks an expensive glass
  2. a — Loads of people you don’t know gatecrash the party
  3. d — Someone spills their drink on the carpet
  4. f — The neighbours complain about the noise
  5. c — Your mates post embarrassing photos from the party on Facebook
  6. b — Someone falls asleep in your parents’ bed
  1. d — not checking who could see her online invitation
  2. b — got out of control almost immediately
  3. d — a film
  4. a — gave the event publicity
  5. b — people realised there was no party
  6. d — help the town recover from the violence
  7. c — had taken steps to prevent problems
  8. c — the gatecrashers caused a lot of damage to his home
  1. Merthe used her Facebook page to send out invitations.
  2. The event was named after a party in a film.
  3. Teenagers turned up at the house to have their photos taken.
  4. 5,000 teenagers gathered in Haren on the night the party was supposed to take place.
  5. When it became clear there was no party, violence broke out.
  6. Riot police were brought in to control the crowds.
  7. Shops were vandalised and cars were set on fire.
  8. Even though Bradley McAnulty had been careful, news of his party leaked out and appeared on Blackberry Messenger.

Posted in Ձմեռային Ճամբար, Uncategorized

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Օր առաջին

Այցելել եմ երաժշտական ճամբարային խումբը։ Ունեցել ենք քննարկում երաժշտական ժանրերի և նախասիրությունների մասին

Օր երկրորդ

Այսօր ծանոթության օր Էր։ Մասնակցել եմ միջմշակույթային աշխատարանին , նախագծից ընտրել եմ իմ թեման՝ առօրյան, սովորությունները և վարքագիծը։։ Միասին ունեցանք քննարկում Իտալիայի, Հայաստանի և Անգլիայի մշակութային տարբերությունների վերաբերյալ։ Օրը ավարտեցինք ազգագրական ստուգատեսով։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Խոսում ենք իդեալի մասին մեր պատկերացումներից, փորձում պատասխանել հարցերին

Որպես աղբյուր գրքի 41-44 էջերը

Հարցեր՝

  • Ինչ եք հասկանում իդեալ ասելով

Իդեալը կատարյալ պատկերն է կամ մոդելը, որը մարդը դիտում է որպես լավագույն տարբերակ։ Դա այն օրինակն է, որի նման ուզում են ձգտել կամ որը համարվում է չափանիշ։

  • Ինչ եք հասկանում իդեալականություն ասելով

Իդեալականությունը այն վիճակն է, երբ ինչ-որ բան հնարավորինս մոտ է կատարյալին։ Դա ներդաշնակություն, ամբողջականություն և ճիշտ համադրություն է, երբ բաները համապատասխանում են բարձր չափանիշներին։

  • Որն է գեղագիտական իդեալը

Գեղագիտական իդեալը գեղեցկության կատարյալ կերպարն է, այն չափանիշը, որով մարդը գնահատում է գեղեցիկը։ Այն արտահայտում է ներդաշնակություն, համաչափություն և այնպիսի արտաքին տեսք կամ պատկեր, որը մարդը համարում է գեղեցիկի բարձր մակարդակ։

  • Ինչպես կարող է ոճը ազդել գեղագիտական իդեալի վրա

Ոճը կարող է փոխել այն, թե ինչպես է մարդը ընկալում գեղեցիկը։ Տարբեր արվեստային ուղղություններ, ժամանակաշրջաններ և մշակույթներ ձևավորում են տարբեր իդեալներ։ Երբ ոճը փոխվում է, նոր ձևեր, գույներ ու մոտեցումներ են հայտնվում, և դրանով կարող է ձևափոխվել նաև գեղագիտական իդեալը։

  • Նշեք արվեստի գործեր, որոնք ձեր համար բարձրաշակ են կամ ցածրաճաշակ և պարզաբանեք ինչու

Բարձրաճաշակ կարող են համարվել այն արվեստի գործերը, որոնք ունեն ներդաշնակ գույներ, խորքային գաղափար, գեղեցիկ կոմպոզիցիա և մտածվածություն։ Օրինակ՝ դասական արվեստի ստեղծագործությունները հաճախ դիտվում են որպես բարձրաճաշակ, որովհետև դրանք ընդգծում են գեղեցկության ու հավասարակշռության իդեալը։

Ցածրաճաշակ կարող են համարվել այն աշխատանքները, որոնք չունեն գաղափար, չափազանց անհամաչափ կամ աղմկոտ են ստեղծված, կամ պարզապես նպատակ ունեն շոկ առաջացնել՝ առանց գեղագիտական արժեքի։

Posted in Uncategorized

Պատմություն

1.Վերլուծել Ուրարտու – Էթիունի հարաբերությունները;

Ուրարտուի և Էթիունու հարաբերությունները հիմնականում կառուցված էին տարածքային ու քաղաքական պայքարի վրա։ Ուրարտուն, լինելով ուժեղ կենտրոնացված պետություն, փորձում էր իր ազդեցության տակ միավորել Արարատյան աշխարհի ցեղերը, այդ թվում՝ Էթիունին, որը բնակվում էր Հայաստանի հյուսիսային ու կենտրոնական տարածքներում։ Էթիունին միշտ չէ, որ ընդունում էր Ուրարտուի իշխանությունը, ուստի հաճախ առաջանում էին ռազմական բախումներ և արշավանքներ։ Միևնույն ժամանակ, եղել են շրջաններ, երբ Էթիունին ստիպված է եղել ճանաչել Ուրարտուի գերիշխանությունը։ Ընդհանուր առմամբ, այս հարաբերությունները հիմնականում լարված էին և պայմանավորված՝ Ուրարտուի ընդլայնման քաղաքականությամբ ու Էթիունու ինքնուրույնությունը պահպանելու ձգտումով։


2. Գրել Էսսե (խոհագրություն) «Արևելյան քաղաքակրթություն» թեմայով;

Արևելյան քաղաքակրթությունը մարդկության պատմության մեջ առանձնանում է իր խորությամբ և բազմաշերտությամբ․ այն ոչ միայն մշակութային ժառանգություն է, այլև մտածողության ձև, որը դարեր շարունակ ուղղորդել է ժողովուրդների կյանքը։ Արևելքը եղել է իմաստության և հոգևոր որոնումների կենտրոն, որտեղ ծնվել են մեծագույն կրոններ՝ հինդուիզմ, բուդդիզմ, կոնֆուցիոսականություն, իսլամ։ Այս հավատալիքները ոչ միայն հոգևոր համակարգեր են, այլև կյանքի կարգավորող սկզբունքներ, որոնք մարդուն սովորեցնում են ներդաշնակություն գտնել իր ներսում և բնության հետ։ Արևելյան քաղաքակրթությունը տվել է աշխարհին գրականության, արվեստի և ճարտարապետության գլուխգործոցներ, ինչպես նաև գիտության կարևոր նվաճումներ՝ աստղագիտություն, բժշկություն, մաթեմատիկա։ Սակայն ամենակարևորը նրա մտածողության առանձնահատկությունն է․ այստեղ նյութականը երբեք չի գերակշռել հոգևորի նկատմամբ։ Մարդը դիտվել է որպես բնության մի մասնիկ, ոչ թե նրա տիրակալ։ Համայնքային մտածողությունը, ավանդույթների պահպանումը և ներքին ինքնակատարելագործումը եղել են այս քաղաքակրթության հիմքում։ Այսօր, երբ աշխարհը հաճախ շեղվում է դեպի տեխնոլոգիական ու նյութական գերակայություն, Արևելքի ժառանգությունը մեզ հիշեցնում է, որ իրական զարգացումը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նյութականը և հոգևորը քայլում են միասին։