Posted in Գրականություն

Անասնաֆերմա գիրքը մի ֆերմայի կենդանիների մասին է, որոնք հոգնել էին մարդկանց վատ վերաբերմունքից և որոշել էին ապստամբություն անել։ Նրանք վռնդում են ֆերմայի տիրոջը և որոշում ապրել ազատ ու հավասար։ Ֆերման սկսում են ղեկավարել խոզերը Նապոլեոնը և Սնոուբոլը։

Որպեսզի պահպանեն իրենց խաղաղությունը և ինքնությունը, նրանք ստեղծում են 7 կանոն

  1. Ինչ գնում է երկու ոտքով թշնամի է
  2. Ինչ քայլում է չորս ոտքով կամ թևեր ունի ընկեր է
  3. Ոչ մի կենդանի հագուստ չի կրի 
  4. Ոչ մի կենդանի մահճակալի վրա չի քնի
  5. Ոչ մի կենդանի ալկոհոլ չի խմի
  6. Ոչ մի կենդանի չի սպանի մյուս կենդանուն 
  7. Բոլոր կենդանիները հավասար են

Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո Նապոլեոնը որոշում է խլել իշխանությունը և շների օգնությամբ վռնդում է Սնոուբոլին։ Ժամանակի ընթացքում խոզերը սկսում են մարդկանց նման ապրել՝ հագուստ կրել, ալկոհոլ խմել և մյուս կենդանիներին ստիպել շատ աշխատել։ Օրենքներն էլ կամաց կամաց փոխվում էին միայն խոզերի օգտին։

Ամենաաշխատասեր ձին Բոքսերը, հավատում էր Նապոլեոնին, բայց երբ ծերացավ ու այլևս չկարողացավ աշխատել, նրան վաճառեցին սպանդանոց։

Վերջում խոզերը ամբողջությամբ նմանվում են մարդկանց։ Մյուս կենդանիները պատուհանից նայում էին մարդկանց ու խոզերին և արդեն չէին կարող հասկանալ ով է մարդ, իսկ ով խոզ։ Պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես հեղափոխությունը վերածվեց նոր բռնապետության։

Posted in Հայոց լեզու
  • Ընդգծել պարագան, նշել տեսակը։

1.Հրապարակն այդ ժամանակ ծփում էր մի արտասովոր դեպքից։

Այդ ժամանակ – ժամանակի պարագա

2.Ժողովի համար է եկել։

Ժողովի համար – նպատակի պարագա

3.Այն դերասանները, որոնք որևէ արարքի հետևանքով այլևս դիտելի չեն , պետք է նորովի հանդես գան։ 

Արարքի հետևանքով – պատճառի պարագա

4.Անահիտին ճանաչեցի շնորհիվ Ձեզ։

Շնորհիվ ձեզ – պատճառի պարագա

5.Անցորդը շտապում էր՝ փոքրիկ դռներից մեկը բախելու։

փոքրիկ դռներից մեկը բախելու – նպատակի պարագա

6.Պատուհանից զրուցում էր հարևանուհու հետ կամ այդ նպատակով հյուր գնում նրան։

Այդ նպատակով – նպատակի պարագա

7.Սուսերները մերկացրին՝ երդվելով պայքարել հանուն պատվի։

    Հանուն պատվի – նպատակի պարագա

    8.ցավի սաստկությունից գալարվում էր։

    ցավի սաստկությունից – պատճառի պարագա

    9.Հեշտ չէր այն աշխատանքը, որի համար նրանք ուղեղ էին մաշում։

    Որի համար -նպատակի պարագա

    10.Ի՞նչու չես խոսում։

      Ինչու -պատճարի պարագա

      11. Դրանով նա մատնեց իր անհանգստությունը երիտասարդի բացակայության առթիվ։

      Դրանով- ձևի պարագա

      12.Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին։

      Կյանքում – տեղի պարագա