Posted in English

I feel fortunate to have friends who support my dreams. I believe some things in life are sacred, like family and promises. As I become more mature, I want to pursue my goals seriously. Maybe one day I’ll be a pioneer with something truly innovative.


Sometimes I have to revise my plans or alter my decisions, but when my friends agree with me, it feels unanimous. I make a pledge to stay kind and casual, and to always expand my knowledge.
Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

1. Հայաստանի ավատատիրական պետությունները ընդհանուր առմամբ հիմնված էին հողատիրության և ավատական հարաբերությունների վրա, որտեղ իշխանությունը բաժանված էր թագավորի և մեծատոհմիկ նախարարների միջև։ Օրինակ Բագրատունիների թագավորությունում թագավորը համարվում էր գերագույն իշխան, բայց նախարարները մեծ ինքնուրույնություն ունեին իրենց կալվածքներում։ Ավելի վաղ շրջանում Արշակունիների թագավորությունում ևս պահպանվում էր նման կառուցվածք, սակայն այնտեղ նախարարական տների ազդեցությունն ավելի ուժեղ էր, և երբեմն նրանք կարող էին թուլացնել կենտրոնական իշխանությունը։ Այսպիսով, ավատատիրական պետությունների հիմնական նմանությունը նախարարական համակարգն էր, իսկ տարբերությունը թագավորական իշխանության ուժգնության աստիճանը և արտաքին քաղաքական պայմանները։

3. IV–V դարերում քրիստոնեական եկեղեցու և հայկական պետության հարաբերությունները շատ սերտ էին։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակվեց Տրդատ Գ Մեծի օրոք 301 թ․, և եկեղեցին դարձավ պետականության կարևոր հենարան։ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումը V դարում նպաստեց ոչ միայն կրոնական, այլև քաղաքական և մշակութային միասնությանը։ Եկեղեցին աջակցում էր թագավորական իշխանությանը, իսկ պետությունը պաշտպանում էր եկեղեցու դիրքը։ Սակայն քաղաքական բարդ իրավիճակներում (հատկապես Պարսկաստանի ճնշման պայմաններում) եկեղեցին նաև ազգային ինքնության պահպանման կենտրոն դարձավ։ Այսպիսով, IV–V դարերում եկեղեցի-պետություն հարաբերությունները հիմնված էին փոխադարձ աջակցության վրա և կարևոր դեր ունեցան հայկական պետականության պահպանման գործում։

Posted in Հայոց լեզու

1) Աշխարհահռչակ կոմպոզիտորը՝ Արամ Խաչատրյանը, այն հազվագյուտ արվեստագետներից է, որոնք կենդանության օրոք արժանացան համաշխարհային փառքի և ճանաչման: (2) Մի հանգամանք, սակայն, զայրացնում էր Խաչատրյանին. որ երկիրն էլ այցելեր, նախ և առաջ հատուկ հիացմունքով կատարում էին «Սուսերով պարը»՝ գրված «Գայանե» բալետի համար: (3)-Թողած «Սպարտակը», իմ մյուս ստեղծագործությունները՝ միշտ պատահականորեն ստեղծված այդ պարի մասին են խոսում,- հաճախ էր ասում նա՝ չափազանց վրդովված: (4) Երբ Խաչատրյանը գրեց «Գայանեն», նախնական տարբերակում «Սուսերով պարը» չկար. ահա զավեշտալի մի պատմություն՝ կապված «Սուսերով պարի» ստեղծման հետ: (5) Բալետը Մոսկվայում պատրաստվում էր բեմադրության, իսկ ինքը՝ հեղինակը, այդ օրերին Կույբիշևում էր: (6) Մի օր անսպասելիորեն կոմպոզիտորի տանը հայտնվեցին Մեծ թատրոնի մի խումբ աշխատակիցներ տնօրենի ուղեկցությամբ. պարզվեց՝ «Գայանեի» մեջ ընդգրկված մի անվանի մենապարուհի դժգոհ է, որ չունի անձամբ իր համար գրված պար: (7) -Արա՛մ Իլյիչ, Ձեզ համար ի՞նչ դժվար բան է մի պար հորինելը,- աղերսական ձայնով խնդրում էին եկվորները.- խնդրում ենք մտնել մեր անելանելի վիճակի մեջ: (8) Խաչատրյանը զայրացավ. հանպատրաստից ինչպե՞ս կարելի է ստեղծագործել. դա արդեն քմահաճույք է: (9) Բայց ինչ կարող էր անել. մարդիկ երկար ճանապարհ էին կտրել-անցել: (10) Բարկացած նստեց դաշնամուրի մոտ և մատներով հենց այնպես հարվածեց ստեղներին՝ խռովված հոգին հանգստացնելու համար: (11) Զգաց՝ բարկության պահին իջեցրած հարվածները յուրահատուկ չափով հնչեցին: (12) Մի քանի օր անց թատրոնի աշխատակիցները հրաժեշտ տվեցին կոմպոզիտորին խանդաղատանքով՝ Մոսկվա տանելով «Սուսերով պարի» նոտաները. այդ մոլեգնող մեղեդին համընդհանուր ընդունելություն գտավ: (13) Անգլիայում մեծանուն կոմպոզիտորը հրավեր ստացավ առաջին նախարարից: (14) Երբ ուղեկցող անձանց հետ մտավ լուսավոր առանձնարանի ընդարձակ հյուրասենյակը՝ ձեղունից կախված հսկայական ջահով, ոչ ոք չդիմավորեց նրան: (15) Շքեղաշուք դահլիճը դատարկ էր ու լուռ: (16) Սովոր լինելով լեփ-լեցուն դահլիճների և հոտնկայս ծափահարությունների՝ Խաչատրյանն ապշեց: (17) Բայց կատարվեց անսպասելին. դիմացի պատին տեսավ իր մեծադիր նկարը՝ դիրիժորական փայտիկը ձեռքին, և երփներանգ ծաղիկների մեծ փնջեր՝ բյուրեղապակյա ծաղկամաններով դրված նկարի տակ: (18 )Նա մերթ ակնապիշ նայում էր նկարին, մերթ շուրջբոլորը, երբ նկարի հետևից որոտընդոստ ձայնով հնչեց «Սուսերով պարը»:                              Ըստ Ռ. Զարյանի

1. Գտնել առաջին նախադասության որոշիչները:

աշխարհահռչակ, հազվագյուտ

2. 3-րդ և 6-րդ նախադասություններից գտնել հատկացուցիչը:

3-րդ իմ 6-րդ մի

3. Գրել ակնապիշ և որոտընդոստ բառերի բացատրությունը: 

Ակնապիշ-Պշած աչքերով, աչքերը հառած՝ սևեռած:

Որոտընդոստ-Որոտի ձայնով, դղրդյունով:

4. 13-րդ և 14-րդ նախադասություններից դուրս գրել 4 ածական։

մեծանուն, լուսավոր, ընդարձակ, հսկայական

5. 12-րդ նախադասությունից դուրս գրել 2 դերանուն և որոշել տեսակը։

այդ-ցուցական դերանուն

ինքը-անձնական դերանուն

6. 15-րդ նախադասության դատարկ և լուռ բառերի համար գրել երկուական հոմանիշ։

Դատարկ-ամայի

Լուռ-անխոս

7. 10-րդ և 12-րդ նախադասություններից դուրս գրել անկախ դերբայների օրինակներ։

10-րդ  նստեց

12-րդ  տանելով

Posted in English, Uncategorized
Lesson 11
Monday – 504 Absolutely Essential Words. Lesson 11.  Learn the words and their definitions. Do the exercises. Make up your own stories using the new words of Unit 11. Remember that you have to present your stories to your class.
In recent years, there has been frequent conflict in society. A small minority of people believe stories that are closer to fiction than truth. These ideas can sound absurd because there is little evidence to support them. Over the last decade, many people have begun to hesitate before believing everything they hear. Even a short glimpse of the facts can change their vision and help them understand the situation better. When people feel solitary, it is harder to share ideas, but listening to others can reduce conflict.
Posted in English, Uncategorized

Facebook party

January 26

  1. e — Someone breaks an expensive glass
  2. a — Loads of people you don’t know gatecrash the party
  3. d — Someone spills their drink on the carpet
  4. f — The neighbours complain about the noise
  5. c — Your mates post embarrassing photos from the party on Facebook
  6. b — Someone falls asleep in your parents’ bed
  1. d — not checking who could see her online invitation
  2. b — got out of control almost immediately
  3. d — a film
  4. a — gave the event publicity
  5. b — people realised there was no party
  6. d — help the town recover from the violence
  7. c — had taken steps to prevent problems
  8. c — the gatecrashers caused a lot of damage to his home
  1. Merthe used her Facebook page to send out invitations.
  2. The event was named after a party in a film.
  3. Teenagers turned up at the house to have their photos taken.
  4. 5,000 teenagers gathered in Haren on the night the party was supposed to take place.
  5. When it became clear there was no party, violence broke out.
  6. Riot police were brought in to control the crowds.
  7. Shops were vandalised and cars were set on fire.
  8. Even though Bradley McAnulty had been careful, news of his party leaked out and appeared on Blackberry Messenger.

Posted in Ձմեռային Ճամբար, Uncategorized

Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Օր առաջին

Այցելել եմ երաժշտական ճամբարային խումբը։ Ունեցել ենք քննարկում երաժշտական ժանրերի և նախասիրությունների մասին

Օր երկրորդ

Այսօր ծանոթության օր Էր։ Մասնակցել եմ միջմշակույթային աշխատարանին , նախագծից ընտրել եմ իմ թեման՝ առօրյան, սովորությունները և վարքագիծը։։ Միասին ունեցանք քննարկում Իտալիայի, Հայաստանի և Անգլիայի մշակութային տարբերությունների վերաբերյալ։ Օրը ավարտեցինք ազգագրական ստուգատեսով։

Posted in Հետազոտական աշխատանք 2025-2026

Հետազոտական Աշխատանք

Վերնագիր՝ « Երաժշտական նախասիրությունները որպես դեռահասի սոցիալական ինքնարտահայտման ձև»
Աշխատանքի ղեկավար՝ Ստելլա Մնացականյան
Գրախոս՝

Posted in Պատմություն

1. Ստրկատիրական հասարակարգի անհատը և հասարակությունը

Ստրկատիրական հասարակարգում հասարակությունը բաժանված էր ազատ մարդկանցից, ստրկատերից և ստրուկներից։ Ազատ մարդիկ ունեին իրավունքներ, կարող էին ունենալ սեփականություն և մասնակցել հասարակական կյանքին, իսկ ստրուկները համարվում էին իրենց տերերի սեփականությունը և իրավունքներ չունեին։ Անհատը մեծապես կախված էր իր սոցիալական դիրքից․ ստրուկը չէր կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, մինչդեռ ստրկատերը ուներ իշխանություն և վերահսկողություն։ Հասարակությունը հիմնված էր անհավասարության վրա, որտեղ տնտեսությունը, արտադրությունն ու կենցաղը մեծ մասամբ կախված էին ստրուկների աշխատանքից։

2. Հին աշխարհի քաղաքակրթությունների համեմատական վերլուծություն

Հին աշխարհի քաղաքակրթությունները, օրինակ Եգիպտոսը, Միջագետքը, Հնդկաստանը և Չինաստանը, ունեն և նմանություններ և տարբերություններ։ Բոլորն առաջացել են գետերի ափերին, զարգացրել են գյուղատնտեսություն, գրություն և պետական կառավարում։ Սակայն դրանք տարբերվում էին կառավարման ձևերով, կրոնական հավատալիքներով և մշակույթով։ Օրինակ՝ Եգիպտոսում փարավոնը համարվում էր աստված, իսկ Միջագետքում իշխանությունը ավելի շատ աշխարհիկ էր։ Այս քաղաքակրթությունները միասին ձևավորեցին մարդկության պատմության հիմքերը՝ թողնելով մեծ ազդեցություն հետագա հասարակությունների վրա։