Posted in Գրականություն, Uncategorized

«Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա»

Պատկերացրե՛ք մի շատ փոքրիկ գյուղ, որտեղ մի ծեր կին է ապրում, որն ունի երկու երեխա` մեկը տղա` 17 և մյուսը աղջիկ` 14 տարեկան: Նրանց նախաճաշ է մատուցում և անհանգիստ տեսք ունի: Երեխաները նրան հարցնում են, թե ինչ է նրան պատահել, և նա պատասխանում է.

-Չգիտեմ, բայց գիշերը լուսացրել եմ այն կանխազգացմամբ, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Նրանք ծիծաղում են մոր վրա: Ասում են, որ դրանք ծեր կնոջ կանխազգացումներ են, սովորական բան: Որդին գնում է բիլիարդ խաղալու, և հենց այն պահին, երբ պատրաստվում է մի պարզագույն կարամբոլ անել, մյուս խաղացողը նրան ասում է.

-Մի պեսոյով գրազ գանք, որ չես կարողանա:

Բոլորը ծիծաղում են: Նա էլ է ծիծաղում: Նետում է կարամբոլն ու չի կարողանում: Վճարում է իր պեսոն, և բոլորը նրան հարցնում են, թե ինչ պատահեց, եթե մի պարզ կարամբոլ էր: Պատասխանում է.

-Ճիշտ է, բայց մոտս մի անհանգստություն է մնացել, որովհետև առավոտյան մայրս ասաց, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղին:

Բոլորը ծիծաղում են նրա վրա, և նա, ով շահել էր իր պեսոն, վերադառնում է տուն՝ մոր մոտ, կամ թոռնիկի, կամ էլ վերջիվերջո ինչ-որ ազգականի: Երջանիկ իր պեսոյով` ասում է.

-Այս պեսոն ամենապարզ ձևով շահեցի Դամասոյից, որովհետև նա հիմարի մեկն է:

-Եվ ինչու՞ է նա հիմար:

-Ա՛յ մարդ, որովհետև չկարողացավ մի պարզագույն կարամբոլ անել` խառնված այն մտքից, որ մայրն առավոտյան ասել էր, թե ինչ-որ կարևոր բան է պատահելու այս գյուղում:

Այդ ժամանակ նրա մայրն ասում է.

-Մի՛ ծաղրիր մեծահասակների կանխազգացումները, որովհետև դրանք երբեմն կատարվում են:

Շահողի ազգականը, դա լսելով, գնում է միս գնելու: Նա ասում է մսավաճառին.

-Տու՛ր ինձ մեկ ֆունտ միս,- և այն պահին, երբ միսը կտրում են իր համար, ավելացնում է:- Ավելի լավ է երկու ֆունտ, քանի որ ասում են, որ ինչ-որ կարևոր բան է պատահելու, և ավելի լավ է պատրաստ լինել:

Մսավաճառը վաճառում է միսը, և երբ գալիս է մեկ այլ կին՝ մեկ ֆունտ միս գնելու, նրան ասում է.

-Երկու՛սը տարեք, որովհետև այս կողմերում մարդիկ ասում են, որ մի շատ կարևոր բան է պատահելու, և պատրաստվում են ու գնումներ են անում:

Այդպիսով տարեց կինը պատասխանում է.

-Մի քանի երեխա ունեմ, տե՛ս, ավելի լավ է չորս ֆունտ տուր:

Տանում է չորս ֆունտը, և պատմությունը չերկարացնելու համար կասեմ, որ մսավաճառը կես ժամում սպառում է միսը, մեկ այլ կով է մորթում, ամբողջը վաճառում է, և լուրը գնալով տարածվում է: Գալիս է պահը, երբ բոլորը գյուղում սպասում են, որ ինչ-որ բան պատահի: Կաթվածահար է լինում ողջ աշխուժությունը, և հանկարծ ցերեկվա ժամը երկուսին սովորական շոգն է սկսվում: Ինչ-որ մեկն ասում է.

-Հասկանու՞մ եք, թե ինչ շոգ է:

-Բայց այս գյուղում միշտ էլ շոգ է եղել:

(Այնքան շոգ, որ այս գյուղում երաժիշտները գործիքները խեժով կցմցում էին և միշտ ստվերում էին նվագում, որովհետև եթե նվագեին արևի տակ, դրանք կտոր-կտոր կլինեին:)

-Այնուամենայնիվ,- ասում է մեկը,- այս ժամին երբեք այսքան շոգ չի եղել:

-Բայց ցերեկվա ժամը երկուսը հենց  ամենաշոգ ժամն է:

-Այո՛, բայց ոչ այնքան շոգ, որքան հիմա:

Ամայացած գյուղի ամայացած հրապարակում հանկարծ մի թռչուն է ընկնում, և շշուկներ են տարածվում.

-Հրապարակում մի թռչուն կա:

Եվ բոլորը խառնված գալիս են թռչնակին տեսնելու:

-Բայց, պարոնա՛յք, միշտ էլ եղել են թռչնակներ, որ ընկել են:

-Այո՛, բայց երբեք՝ այս ժամին:

Գյուղի բնակիչների մոտ գալիս է մի այնպիսի ճնշման պահ, որ բոլորը հուսալքված ուզում են հեռանալ և դրա համար քաջություն չեն ունենում:

-Ես իսկական տղամարդ եմ,- գոռում է մեկը:- Ես հեռանում եմ:

Հավաքում է իր գույքը, իր երեխաներին, իր կենդանիներին, նրանց դնում է կառքը և կտրում-անցնում է կենտրոնական փողոցը, որտեղ խեղճ գյուղը նայում է նրան: Մինչ այն պահը, երբ ասում են.

-Եթե սա համարձակվեց, այդ դեպքում մենք էլ կհեռանանք:

Եվ սկսում են բառացիորեն դատարկել գյուղը: Տանում են իրերը, կենդանիներին, ամեն ինչ:

Եվ գյուղը վերջին լքողներից մեկն ասում է.

-Հանկարծ դժբախտություն չթափվի՜ այն ամենի վրա, ինչ մնում է մեր տնից,- և այդպիսով այն կրակի է տալիս, և մյուսները նույնպես կրակի են տալիս իրենց տները:

Փախչում են սարսափի ու իսկական խուճապի մեջ, ասես պատերազմի զանգվածային տեղահանման ժամանակ, և նրանց մեջտեղից գնում է այն կինը, որ կանխազգացում էր ունեցել` բղավելով.

-Ես ասացի, որ մի շատ կարևոր բան էր պատահելու, իսկ ինձ ասացին, որ խելագարվել էի:

«Այցելուն»

Երկու ճանապարհորդների հաջողվեց ապաստան գտնել մի լքված հյուղակում այն բանից հետո, երբ ձյան մեջ մոլորված՝ թափառեցին երեք օր: Երեք օր անց էլ նրանցից մեկը մահացավ: Ողջ մնացածը փոս փորեց ձյան մեջ՝ հյուղակից մոտ հարյուր մետր հեռավորության վրա, և թաղեց մահացածի դին: Հաջորդ օրը, սակայն, իր խաղաղ քնից արթնանալուց հետո նրան նորից գտավ տան ներսում մեռած, սառցակալած, իր մահճակալի առջև նստած՝ պաշտոնական այցելուի պես: Նորից թաղեց դիակն, այս անգամ ավելի հեռավոր գերեզմանում, բայց երբ հաջորդ օրն արթնացավ, գտավ նորից նստած իր մահճակալի դիմաց: Խելագարվեց: Օրագրից, որ վարում էր, կարելի է իմանալ նրա պատմությունը: Բազմաթիվ բացատրությունների թվում, որոնք տրվել են որպես պատասխան այս հանելուկին, ամենաճշմարտանմանը հետևայլն է. կենդանի մնացածը իր մենակության մեջ այնքան ընկճված էր, որ ինքն էր քնած ժամանակ փորում հանում դիակը, իսկ հետո արթուն  ժամանակ թաղում:

Վերջ

«Մտածիր մեր մասին»

Մահապատիժ իրականացնող ջոկատը մի ցուրտ լուսաբացի դուրս բերեց կալանավորին իր բանտախցից: Ստիպված էին ոտքով անցնել ձյունապատ դաշտը, որպեսզի հասնեն մահապատժի վայր: Քաղաքացիական թիկնազորը ցրտից պաշտպանված էր ձեռնոցներով, վերարկուներով, եռեզր գլխարկներով, բայց անգամ այդպես դողում էին սառցակալած անապատում: Խեղճ բանտարկյալը, որը հագին միայն մաշված բրդե բաճկոն ուներ, շփում էր ցրտից սառած ու քարացած մարմինը, բարձրաձայն տրտնջում էր մահացու ցրտից: Մի պահ դասակի հրամանատարը, նյարդայնացած նրա բողոքից, բղավեց.
-Գրո´ղը տանի, հերիք քեզ սուրբ նահատակ երևակայես էս սառնամանիքին: Մեր մասին մտածիր, որ դեռ պիտի ետ դառնանք:

Վերջ

  • Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին գրել և սովորել հետաքրքիր տեղեկություններ։

Ես իմացա որ Գաբրիել Գարսիա Մարկեսը կոլումբիացի գրող էր, և նա Հարյուր տարվա մենություն վեպը գրել է 18 ամսում։ Հետաքրքիր է, որ գրքի գաղափարը նրա մոտ առաջացել է հայրենի գյուղ այցելելուց հետո, իսկ 1982 թվականին նա ստացել է գրականության Նոբելյան մրցանակ։

  • Վերլուծել պատմվածքները՝ անդադառնալով բուն իմաստին և ասելիքին։

1.«Ինչ-որ կարևոր բան տեղի կունենա»

Այս պատմվացքը մի կնոջ մասին է, ով մի օր անպատճառ ասեց որ վատ զգացողություն ունի և իբրև ինչ որ վատ բան պետք է տեղի ունենա: Այդ խոսքերը տարածվեցին ամբողջ գյուղով մեկ և բոլորը առանց ոչ մի ապացույց վառեցին իրենց տները և լքեցին գյուղը հավատալով մի բանի ինչում վստահ չեն: Ըստ ինձ այս տեքստը նրա մասին է թե ինչ հեշտ են մարդիկ հավատում ինչ որ բանի, ինչը նույնիսկ չեն ուսումնասիրել:

2.«Այցելուն»
Այս պատմվածքը երկու ճանապարհորդների մասին է, ովքեր ձյան մեջ մոլորվելուց հետո ապաստան են գտնում։ Նրանցից մեկը ճանապարհին մահանում է և իր ընկերը թաղում է նրան ձյան մեջ: դրանից հետո նա ամեն օր քնելուց հետո գտնում է ընկերոջ դին իր մահճակալի դիմաց և նորից թաղում է ձյան մեջ։ Հետագայում պարզվում է, որ նա իր մենակության պատճառով ինքն էր հանում ընկերոջ դին և նորից թաղում։
Պատմվածքը ցույց է տալիս, թե ինչքան ուժեղ կարող է լինել մենակությունը և ինչպես այն կարող է ազդել մարդու վրա։

3.«Մտածիր մեր մասին»
Այս պատմվածքը մի բանտարկյալի մասին է, ում տանում են մահապատժի։ Ճանապարհին նա բողոքում է ցրտից, իսկ հրամանատարը նրան ասում է, որ մտածի նաև իրենց մասին, քանի որ նրանք էլ են ցրտից դողում և դեռ նրան տանելուց հետո հետ պետք է վերադառնան։
Ըստ ինձ այս տեքստը նրա մասին է, թե ինչպես մարդիկ երբեմն իրենց խնդիրների մասին մտածելով մոռանում են ուրիշների խնդիրների մասին։

Posted in Հայոց լեզու, Uncategorized

Սեպտեմբերի 14

Գտնել և ընդգծել սխալը, գրել ճիշտ տարբերակը։

1.Իմ գործերը վատ է։ – Իմ գործերը վատ են։


2.Ժամի քանի՞սն է։ – Ժամը քանի՞սն է։


3.Ամբողջ բնակչությունը թափվեցին փողոց։ – Ամբողջ բնակչությունը թափվեց փողոց։


4.Փողոցում հավաքվել էին ամբողջ մարդիկ։- Փողոցում հավաքվել էին բոլոր մարդիկ։


5.Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գան։ – Արան կամ Տիգրանը թող ինձ հետ գա։


6.Կրկին անգամ ես պետք է բացատրեմ այդ թեման։ – Կրկին պետք է բացատրեմ այդ թեման։


7.Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրեցի Լիլիթին, հարցրեցի ինչ պետք էր, հասկացրեցի, որ էլ այդպես չանի։ – Գաղտնիքը պարզվեց, երբ խոսեցրի Լիլիթին, հարցրի՝ ինչ պետք էր, հասկացրի, որ էլ այդպես չանի։


8.Անդադար խոսալով բաց կթողնես կարևորը։ – Անդադար խոսելով՝ բաց կթողնես կարևորը։


9Սյունյակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։ – Սյունակներում նշել բոլոր ճիշտ պատասխանները։


10.Վերապատրաստման արդյունքում վիրաբուժը ստացավ հավաստագիր։ -Վերապատրաստման արդյունքում վիրաբույժը ստացավ հավաստագիր։

Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:

1. ելարան-ել+ա+րան
2. ելևէջ-ել+ևէջ
3. եղերերգ-եղեր+երգ
4. երակ-երակ
5. երբևէ-երբ+և+է
6. երբևիցե-երբ+և+իցե
7. երփներանգ-երփն+երանգ
8. ԵրևանՋԷԿ-Երևան+ջերմաէլեկտրակայան
9. էակ-է+ակ
10. էական-էակ+ական
11. էլեկտրաեռակցել-էլեկտր+ա+եռ+ակց+ել
12. էլեկտրաէներգիա-էլեկտր+ա+էներգիա
13. էջանշան-էջ+ա+նշան
14. Էջմիածին-էջ+միածին
15. ժպտերես-ժպիտ+երես
16. ինչևէ-ինչ+և+է
17. ինչևիցե-ինչ+և+իցե
18. լայնեզր-լայն+եզր
19. լայներախ-լայն+երախ
20. լուսերես-լույս+երես
21. լուսնէջք-լուսին+էջք
22. լայնէկրան-լայն+էկրան
23. խմբերգ-խումբ+երգ
24. խմբերամ-խումբ+երամ
25. ծովեզր-ծով+եզր
26. կիսաեփ-կես+ա+եփ
27. հնէարան-հնէ+ա+րան
28. հազարերանգ-հազար+երանգ
29. հովեկ-հով+եկ
30. հոծ-հոծ
31. մանրէ-մանր+է
32. մանրէաբան-մանրէ+ա+բան
33. մեջք-մեջք
34. միջօրե-միջ+օր+ե
35. նորեկ-նոր+եկ
36. նրբերանգ-նուրբ+երանգ
37. նրբերշիկ-նուրբ+երշիկ
38. ողբերգակ-ողբ+երգ+ակ
39. որևէ-որ+և+է
40. որևիցե-որ+և+իցե
41. պաշտոնեական-պաշտոն+եական
42. պատնեշ-պատնեշ
43. պնդերես-պինդ+երես
44. ՋԷԿ-ջերմ+էլեկտր+ա+կայան
45. արտերկրյա-արտ+երկիր+յա
46. ՍևանՀԷԿ-Սևան+հիդրո+էլեկտր+ա+կայան
47. վերերկրյա-վեր+երկիր+յա
48. վայրէջք-վայր+էջք
49. դողէրոցք-դող+էրոցք
50. վերելակ-վեր+ել+ակ
51. վերելք-վեր+ել+ք
52. տիեզերք-տի+եզերք
53. ցայգերգ-ցայգ+երգ
54. ցնծերգ-ցնծ+երգ
55. գոմեշ-գոմ+եշ

Posted in English
  1. How much do you earn?
  2. Are you married?
  3. How long have you been learning English?
  4. Which do you prefer, small towns or big cities?
  5. How many times do you go to the theatre a year?
  6. How tall are you?
  7. What religion are you?
  8. Do you want to have children?
  9. What kind of music do you listen to?
  10. What advice do you listen to most?
  11. Have you ever said “I love you” and not meant it?
  12. Who did you vote for in the last election? 

The most personal 2.What do you most dislike about your appearance?

the most boring 4.What’s your favourite smell?

the most original: What song would you like to be played at your funeral? 

1.L

2.N

3.N

4.L

5.N

6.L

7.L

8.N

Posted in Գրականություն
  • Վիլյամ Սարոյանկ մասին գտնել հտաքրքիր տեղեկություններ, մշակել, խմբագրել և բանավոր ներկայացնել

Երբ Վիլյամ Սարոյանը սկսում էր գրել, շատերը չէին հավատում նրա հաջողությանը։ Միայն նրա վարսավիր Նշան Փափազյանն էր հավատում նրան։ Սարոյանը շարունակում էր գրել, նույնիսկ երբ թերթերն ու ամսագրերը չէին տպագրում նրա գործերը։ Նա ասում էր. Եթե մեկ մարդ քեզ հավատա, ուրեմն պետք չէ, որ հուսահատիս։

  • Կարդալ «Նարինջները» պատմվածքը
  • Վերլուծել պատմվածքը. վերլուծության մեջ ներառել հետևյալ հարցերը.
  1. Ինչն էր ամենաշատը մտահոգում և տանջում Լյուկին:
  2. Ինչի կարիք ուներ տղան:
  3. Ով կամ ինչն էր Լյուկի դժբախտության, տխրության պատճառը:
  4. Ինչը կփոխեր Լյուկի կյանքը:

Լյուկին ամենաշատը տանջում էր իր մենակությունն ու այն, որ ոչ ոքի պետք չէր։ Նա ապրում էր աղքատության և անընդհատ վեճերի մեջ ու չուներ սիրո և հոգատարության կարիքները բավարարող մարդ։ Նրա դժբախտության պատճառը աղքատությունն էր, հոր մահը, մենակությունը և ընտանիքում տիրող տխրությունը։ Լյուկի կյանքը կփոխեր սերն ու հոգատարությունը, եթե նրա կողքին լիներ մեկը, ով իրեն կհասկանար և կաջակցեր։

Posted in English

Yesterday, I was very weary after school. I had to take a detour because two cars had collided. I tried to verify the information and confirm what happened. My friend was baffled by the situation. I made a plea for help, and soon I felt relieved. It was a difficult dilemma.

Posted in Հայոց լեզու
  • Ինչ ակնկալիքներ ունես 2026-2027 ուսումնական տարուց: Շարադրի՛ր սպասելիքներդ հայոց լեզու և գրականություն առարկաներից: 

  • 2026-2027 ուսումնական տարուց ակնկալում եմ նոր գիտելիքներ և լավ առաջադիմություն։ Հայոց լեզվից ուզում եմ ավելի լավ սովորել քերականությունը: Գրականությունից ուզում եմ կարդալ հետաքրքիր ստեղծագործություններ և ավելի լավ հասկանալ դրանք։
  • Բառակազմական վերլուծության ենթարկել հետևյալ բառերը, սովորել գրությունը:

Բացօթյա-բաց+օթ+յա
բնօրինակ-բուն+օրինակ
բնօրրան-բուն+օրրան
գանգոսկր-գանգ+ոսկոր
գիշերանոց-գիշեր+ա+նոց
գիշերօթիկ-գիշեր+օթիկ
դեղնազօծ-դեղին+ա+զօծ
եղբորորդի-եղբայր+որդի
եռօրյա-երեք+օրյա
երկարօրյա-երկար+օրյա
երկվորյակ-երկու+որյակ
զորուգիշեր-զոր+ու+գիշեր
ընդօրինակել-ընդ+օրինակել
թիկնօթոց-թիկունք+օթոց
թռչնորս-թռչուն+որս
լավորակ-լավ+որակ
լացուկոծ-լաց+ու+կոծ
կեսօր-կես+օր
կիրակնօրյա-կիրակի+օրյա
կորնթարդ-կոր+ն+թարդ
կրկնօրինակ-կրկին+օրինակ
հակաօդային-հակա+օդ+ային
հակաօրինական-հակա+օրին+ական
հաջորդ-հաջ+որդ
հանապազօրյա-հանապազ+օրյա
հատորյակ-հատոր+յակ
հիմնովին-հիմք+ն+ովին
հնոտի-հին+ոտի
հնօրյա-հին+օրյա
հոծ-հոծ
հողմակոծ-հողմ+ա+կոծ
հոտնկայս-հոտ+ն+կայս
հրանոթ-հուր+անոթ
հօգուտ-հ+օգուտ
հօդս-հ+օդս
մեղմորեն-մեղմ+որեն
մեղմօրոր-մեղմ+օրոր
միջօրե-միջ+օրե
միջօրեական-միջօրե+ական
միօրինակ-մի+օրինակ
յուրօրինակ-յուր+օրինակ
նախօրե-նախ+օրե
նախօրոք-նախ+օր+ոք
նմանօրինակ-նման+օրինակ
նորաոճ-նոր+ա+ոճ
այսօր-այս+օր
Ամանոր-ամ+ան+օր
նորօրյա-նոր+օրյա
նրբորեն-նուրբ+որեն
շաբաթօրյակ-շաբաթ+օրյա+կ
շորորալ-շորոր+ալ
շտապօգնություն-շտապ+օգն+ություն
շուրջօրյա-շուրջ+օրյա
ողորկ-ողորկ
ողոքել-ողոք+ել
ոսկեզօծ-ոսկի+զօծ
ոսկեօղ-ոսկե+օղ
ոտանավոր-ոտ+ան+ավոր
որբանոց-որբ+անոց
չարորակ-չար+որակ
չօգնել-չ+օգնել

Posted in Հայոց լեզու, Գրականություն
  • Գրել պատում՝ ներկայացնելով ամառը։ Անդրադառնալ՝
    • ուսումնական ճամփորդություններին

    • Ուսումնական ճամփորդություններից եղել եմ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում։ Այնտեղ ծանոթացա հայկական ժողովրդական արվեստի տարբեր աշխատանքների և նոր տեղեկություններ իմացա մեր մշակույթի մասին։
    • կարդացած գրքերին նշելով՝ ինչու՞ ընտրեցի այդ գիրքը, ինչի մասին էր, ինչ սովորեցի, ինչ տվեց ինձ ամառային ընթերցանությունը։ (Ովքեր չեն ընթերցել որևէ գիրք մենաբանեն՝ ինչու՞ չի ընթերցել, ներկայացնեն պատճառը)

    • Ամռանը կարդացել եմ Լռակյաց հիվանդը գիրքը։ Ընտրեցի այն, քանի որ երկար ժամանակ փնտրում էի լավ թրիլլեր, իսկ այս գիրքը համապատասխանում էր իմ նախասիրություններին։

Posted in Հետազոտական աշխատանք 2025-2026, Uncategorized

2025-2026 Հետազոտական Աշխատանք «Երաժշտական նախասիրությունները որպես դեռահասի սոցիալական ինքնարտահայտման ձև»»

https://canva.link/ezdm4tvqvq8czi7