Posted in Uncategorized

մայրենի

3.Բաց թողնված տեղերում գրիր է կամ ե:

զարկերակ, սկզբից ևեթ, ստորերկրյա, հնէաբան (հնէաբան նշանակում է անհետացած հնագույն կենդանիների և բույսերի ուսումնասիրությամբ զբաղվող մարդ), երբևիցէ, որևէ, էլեկտրաէներգիա, մանրէաբան, չէր ուզում, չեմ ուզում, կինոէկրան, ամենաէժան:

4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:

ելակ, գոմեշ, եգիպտացորեն, եղինջ, երինջ, երեքնուկ, եզ, եղջերու, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղնիկ, եղեգ:

կենդանիներ- գոմեշ,երինջ,եզ,եղջերու,
բույսեր- երեքնուկ, եգիպտացորեն,եղինջ, եղրևանի,եղևնի,երիցուկ,եղեգ ելակ, ։

  1. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:

 

  1. Առաջադրանք 3-րդից ընտրիր 5 բառ և կազմիր նախադասություններ:
Posted in Uncategorized

մայրենի

  1. Լայնէկրան, հնէաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան,  որևիցե,  գոմեշ,  վերելակ,  մէջք,  բազմերանգ,  երբևիցե,  որևէ, էշ, էջ, ամենա էժան, չէինք,  էկրան,  էջմիածին,  չեմ,  էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ,  նրբերշիկ, ամենա երկար, եգիպտացորեն, զարկերակ:

2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:

Է-Էրիկ,Էդմոն,Էդգար,Էմանուել,Էռնեստ,Էմիլ,Էմին,Էմելս։

Ե-Երվանդ,Երեմ։

Է-Էմմա,Էվա,Էլեն,Էլլադա,Էմիլի,Էրիկա,Էվրիկա։

Ե-Եկատերինա,Ելենա,Եվա։

Posted in Uncategorized

Կոմիտաս «Ճանապարհ»

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

  1. Բացատրի՛ր սողալ, բուսնել, թևավորբառերը: Կարող ես դիմել բառարանի օգնությանը:

սողալ Փորով գետնին քսվելով՝ գետնի վրա քարշ գալով շարժվել՝ գնալ:                                                                          թևավոր-  Թևքեր ունեցող (զգեստի մասին):                                                                                բուսնել-Սերմից ծիլ արձակել, կանաչել:

  1. Բանաստեղծության միջից դո՛ւրս գրիր ճանապարհ բառի հոմանիշները (իմաստով մոտ բառերը) :               ճամբա, ճամփա, ուղի. շավիղ, կածան, արահետ, նրբուղի
  2. Ինչպիսի՞ն կարող է լինել ճանապարհը, գրիր ճանապարհը նկարագրող բառեր: քարքարոտ,խճճված,հարդ,
  3. Ի՞նչ ճանապարհի մասին է խոսում Կոմիտասը:
  4. Ներկայացրու մի հետաքրքիր դեպք, որ կարող է տեղի ունենալ այդ ճանապարհին:
  5. Կոմիտասի «Ճանապարհ» բանաստեղծությունը արտահայտիչ կարդա, ձայնագրիր, պատրաստիր տեսանյութ կամ ռադիոնյութ:

 

Posted in Uncategorized

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին

 

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ հաշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:  Ամենավատ բանը։

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:Որոհետև լեզվով մարդիկ կարողանում են լավ բաներ փոխանցել իրար։

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած։ինչքան լեզու գիտես Էնքան մարդ ես։ Անուշ լեզուն մեղրից էլ քաղցր է։

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը: տեղեկությունները, դեմքերից, առակներով,մարդիկ,

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց, որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դա րում : (մահ, դար)

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Աղվեսն ու խաղողը

Աղվեսը դունչը երկարացրեց խաղողի վազ մոտ իր դունչը չհասավ և նա որպեսի ոչ ոք չիմանա որ իր դունչը չհասավ նա ասաց․- չէ հլը խակ է։

Posted in Uncategorized

Մայրցամաքներ և օվկիանոսներ․առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Օվկիանոսները չորսն են՝   Հնդկական,Խաղաղ և Հյուսիսային Սառուցյալ,    Ատլանտյան օվկիանոսները:

 Ամենամեծը Խաղաղ օվկիանոսն է: Այդպես է անվանել ծովագնաց Մագելանը՝  առաջին եվրոպացին, որը կտրել անցել  է  Խաղաղ  օվկիանոսը: Խաղաղ օվկիանոսը նաև ամենախորն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային Սառուցյալ-օվկիա­նոսն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են մայր ցամաքներ ։

 Մայրցամաքները վեցն  են՝  ԵՎրասիա, Աֆրիկա, հյուսիսային ամերիկա,հարավային ամերիկա , Անտարկտիդա: Ամենամեծը ԵՎրասիան է: Այս մայրցամաքում է գտնվում մեր հայրենիքը՝ Հայաստանը: Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, Անտարկտիդան  է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը Ավստրալիան  է:

Posted in Uncategorized

Կոմիտաս

Layout 1

Կոմիտասը  տեսնելով 1915 թվականի ցեղասպանությունը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը,  դադարում է ստեղծագործել և տեղափոխվում է Փարիզի հոգեբուժարաններից մեկը և այնտեղել անցկացնում է իր կյանքի վերջին 16 տարիները։                                                           Կոմիտաս վարդապետը վախճանվել է 1935 թ․ հոկտեմբերի 22-ին Փարիզում։ Մեկ  տարի անց նրա աճյունը տեղափոխվել Է Երևան  և անփոփվել պանթեոնում, որը ներկայում կրում է  Կոմիտասի անունը։

 

 

Posted in English, Uncategorized

English

լՆախադասությունների մեջ տեղադրել can/can’t

1 Can you play football? – Yes, I can

2 Can you play Basketball?-  No, I can’t

3Can you ride a bike? – Yes ,I can

4. Can. you play the guitar?- Yes, I can

5. Can you play the piano? – Yes, I can

6. Can you play the violin? – No, I can’t

7 Can he cook? –  No, he can’t

8Can they count?- Yes, they can

9Can she draw?- Yes, she can

10 Can you dance and sing? – Yes, we

Posted in Uncategorized

Ձկնիկն ու առուն

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
Եվ առուն՝ պարզ ու անբիծ
Քրքջալով ուշաթափվեց
Ու ձորն ընկավ քարափից…
Զարկվեց քարին, ուշքի եկավ,
Շուրջը նայեց կասկածով
Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց: Հերոսն էր ներն էին առվակը և ձկնիկը։ Ձկնիկը-չարաճճի, առվակ-պարզ,ժպտերես։

  3. Հորինի՛ր վերնագիր բանաստեղծության համար:

  4. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությու նը, պատմի՛ր: Կանաչ խոտերով, կապույտ առվով և պայծառ արևով։

  5. Հորինի՛ր երկխոսություն ձկնիկի և առվի միջև: Ինչո՞ւ ես խուտուտ տալիս այ ձկնիկ։ Որ գլորվես և հոսես դեպի ձորը և հագեցնես ծառերի ծարավը։

Լրացուցիչ աշխատանք`

Նկարի՛ր բանաստեղծությանը համապատասխան նկար:

Posted in Uncategorized

Ստեփան Զորյան

Ստեփան Զորյան «Փիլոսը»

Posted on 21.09.2019

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

  1. Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը գեղջուկ, գլխով անցածը տեղի ունեցածը, պարի տաք ժամանակը թեճ պահին, «հայհույ» անել շտապել, շունչը իրեն քաշել դաթար առնելվազելը մեկ անել հավասարվել, հանդ դատ, հանդիմանել նախատատել, գավազան ձեռնափայտ:

  • Խորհուրդ տուր Փիլոսին։ Մի քիչ մտածել խոսելուց կամ գործելուց  առաջ։

  • Հիշիր, որ հ տառը գրվում, բայց չի լսվում հետևյալ բառերում, ինչպես նաև նրանցից կազմված բառերում։

  • խորհուրդ, աշխարհ, ճանապարհ, շնորհ, խոնարհ,

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

Կան բազմաթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են դելֆինները փրկում խեղդվող մարդկանց։ Նրանք օգնում են մարդկանց մնալու ջրի վրա և հրում են դեպի ափ։Գիտնականները պարզել են, որ դելֆիններն այդ գիտակցաբար չեն անում։ Ուղղակի նրանք իրոք սիրում են հրել զանազան առարկաներ։Չնայած այս ամենին՝ հայտնի է, թե դելֆինները որքան են սիրում մարդկանց և ատում շնաձկներին։

մարդ, որը լողում է- լողորդ
մարդ, որը հեծանիվ է քշում- հեծանվորդ,
մարդ, որը մեքենա է վարում- վարորդ,
մարդ, որը ճամփա է գնում-ճամփորդ,
մարդ, որն առաջնորդում է-առաջնորդ,
մարդ, որը որս է անում- որսորդ,
մարդ, որն անցնում է ինչ-որ տեղով-անցորդ,
մարդ, որը գնումներ է կատարում-գնորդ,

 

Աջով տուր, որ ձախով վերձնես

Լավություն արա, ջուրը գցիր

Սարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն  կհանդիպի

Ուժեղի մոտ, միշտ էլ թույլն է մեղավոր