Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Նրան շատ հաճախ դիմում են որպես Տիգրան առաջին

ըստ Խորենացու նա շատ քաջ Էր և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով

1.Ինչ էր ներկայացրել խորենացին Սկայորդու մասին

Սկայորդին Հայկազնունիների ավագ ճուղի ներկայացուցիչն էր նրա օրոք Հայաստանի տարածքը շատ հզորացել էր

2.Ով էր Պարույր Հայկազնունին

Հայկազնունին Սկայորդու որդին էր նրա օրոք հզորանում է Վանի թագավորությունը։

3.Ներկայացրեք Հայկազնունու գործունեությունը

նա դաշինք է կնքել մարաստանի և Բաբելոնիայի հետ ընդդեմ Ասորեստանի և 612.թ. նրանք գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն դրանից հետո Հայկազնունին թագադրվեց և ճանաչվեց որպես Հայաստանի թագավոր

4.Ինչ անուն է ստացել Հայկազնունիների նոր ճյուղը և ինչու

Հայկազնունիների նոր ճյուղը կոչվում է Երվանդական կամ Երվանդունի

5.նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը

Երվանդ Սակավակյացը թագավորել է Պարույրից հետո և նա ուներ քառասուն հազար հետևակ և ութ հազար հեծյալ զորք

6.Երբ է գահակալել Տիգրան առաջին Երվանդյանը։ ինչու նա օգնեց Կյուրոս մեծին

Տիգրան Երվանդյանը գահակալել է 570-525թ․թ․ նա աչքի եր ընկնում իր տաղանդով։

Նա աջակցեց Կյուրոս մեծին ,նրանք ցանկանում էին տապալել Մարաստանի տերությունը քանի որ վերջինս բազմիցս արշավել է Հայաստանի դեմ

7.Ինչպես է բնութագրում Խորենացին Տիգրան Երվանդյանին

Նա մեր թագավորներից ամենահզորն էր և ամենախոհեմը , նրա իշխանության օրոք հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս մեծի տերության մեջ

Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Քոքհան=Քոքահան-քաշել


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Մարդիկ շատ հետամնաց էին ինֆորմացված չէին և ապրում էին տգիտության մեջ։


3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ես դպրոցից առաջ գնում էի մանկական քոլեջ անտեղ մենք սովորում էինք տառեր  , երգեր  , հայոց լեզու  , բանաստեղծություն  , նկարչություն և այլն։

մենք նաև տարին 2 3 անգամ հանդես եինք կատարում,

ուսուսչուհիները շատ բարի էյն։

Posted in English

1.There are seven books on the shelf.

2.There’s a bag near the table.

3.There are cars between the buses.

4.There are six forks on the table.

5.There’s a picture near the window.

6.There are three pens on the desk.

7.There are many toys in the box.

8.There area mouse behind the sofa.

9.There’s ten apples on the table.

10.There are many exercises in this textbook

11. There are some eggs in the fridge.

12. There are five books on the table.

13. There’s a girl in the garden.

14.There are two armchairs in our living room.

15.There’s a key in my bag.

16. There’s a dog under the chair.

17.There are eleven football players in a team,

18.There’s a witch under the table.

19.There’s a witch under the table.

20.There are a lot of books in the library.

21.There’s a pair of shoes under the chair.

Posted in Բնագիտություն, Uncategorized

Բնագիտություն

Պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:

Թե մարմինը ինչ վիճակում է տաք կամ սառը

  • Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:

ջերմաչափ ,լինում են մետաղական,մեխանիկական ,հեղուկային, օպտիկական,  էլեկտրոնային և էլեկտրական

  • Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:

Բարակ թափանցիկ ներքևի մասում կա սնդիկ

  • Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմա
    չափից:

Բժշկական ջերմաչափը չափում է մարդու մարմնի ջերմաստիճանը,   ի տարբերություն սովորական ջերմաչափի՝ բժշկական ջերմաչափի ստորին մասը նեղացված է ինչի հետեվանքով չափումից հետո ջերմաչափի ցուցմունքը չի փոխվում և նորից չափելու համար անհրաժեշտ է այն թափահարել

  • Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:

Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստճանը դա 273-C է

  • *Չափե՛ք ձեր ընտանիքի անդամների ջերմաստիճանը եւ համեմատե՛ք միմյանց հետ։

Մայրիկ=36.5C

Հայրիկ=36.6C

Քույրիկ=35.5C

Posted in Uncategorized

Պարապունք .46

Ամբողջ թվերի բազմապատկման օրենքները
Տեսական նյութ

Ամբողջ թվերի համար ճիշտ են ոչ միայն գումարման օրենքները, այլև բազմապատկման տեղափոխական, զուգորդական և բաշխական օրենքները։

Տեղափոխական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը արտադրիչների տեղերը փոխելիս արտադրյալը չի փոխվում: 

                                           a · b = b · a։

Զուգորդական օրենք

Երկու ամբողջ թվերի արտադրյալը մի երրորդ ամբողջ թվով 

բազմապատկելու արդյունքը հավասար է այն ամբողջ թվին, որը ստացվում է առաջին թիվը երկրորդ և երրորդ թվերի արտադրյալով բազմապատկելու ժամանակ:

                                       (a·b)·c = a·(b·c)։

Բաշխական օրենք

Ցանկացած ամբողջ թվերի համար ճիշտ է նաև բազմապատկման բաշխական օրենքը։

Որևէ ամբողջ թիվ երկու ամբողջ թվերի գումարով բազմապատկելու արդյունքը կարելի է ստանալ՝ առաջին թիվը բազմապատկելով յուրաքանչյուր գումարելիով և ստացված արդյունքները գումարելով 

իրար.

                                    a·(b +c) = a·b + a·c։

Քանի որ ամբողջ թվերի հանումը կարելի է հանգեցնել նրանց 

գումարմանը, ուստի ամբողջ թվերի բազմապատկման բաշխական օրենքը հանման նկատմամբ հանգեցվում է գումարման նկատմամբ բաշխական օրենքին, այսինքն`

a (b – c) = a (b + (–c)) = ab + a (–c) = ab + (–ac) = ab – ac:

Առաջադրանքներ

1) Ամբողջ թվերի եռյակի համար ստուգե՛ք բազմապատկման զուգորդական օրենքի ճշտությունը.

ա) +9, –2, +5
տես օրինակը՝

(+9x(-2))x(+5)=(+9)x((-2)x(+5))
բ) +5, –8, –3
(+5 x (-8)) x (-3)= (+5) x (-8 x (-3))
գ) –4, +20, –5
(-4 x (+20)) x (-5) = (-4)x(+20)x(-5))

դ) –5, +4, +7

(-5 x (+4)) x (+7) = (-5) x (+4 x (+7))

2) Որոշե՛ք արտադրյալի նշանը,  կատարե՛ք բազմապատկումը. 

 ա) (–2) · (+3) · (–7), 
+42

բ) (–5) · (–4) · (+3 ) · (–2), 
-120

 գ) (–1) · (–1) · (–1 ), 
-1

դ) (+7) · (–3) · (+4) · (–5)
-420

3) Օգտվելով գումարման նկատմամբ բազմապատկման բաշխական օրենքից՝ հաշվե՛ք հարմար եղանակով,տես օրինակը.

ա) 5×25+5×75=5x(25+75)=5×100=500
գ) ( –7 ) · ( –4 ) + ( –7 ) · (–6 )
(-7) x (-4+(-6)) = +70
բ) ( –2 ) · ( +4 ) + ( –2 ) · ( +96 )
(-2) x (4 + 96) = -200
դ) ( –6 ) · ( –5 ) + ( –6 ) · ( -95 )
(-6) x (-5 + (-95)) = +600

4) Եթե արտադրիչների քանակը զույգ թիվ է, և բոլոր արտադրիչնեը բացասական թվեր են,  կարո՞ղ է արդյոք արտադրյալը դրական թիվ լինել: Բերե՛ք օրինակներ:

Այո կարող է
Օրինակ՝ (-2) x (-4) = +8

5) Որոշե՛ք, թե ինչ նշան կունենա չորս ամբողջ թվերի արտադրյալը, եթե՝ 

ա) այդ թվերից երկուսը դրական են, երկուսը՝ բացասական,
+

բ) այդ թվերից երեքը բացասական են, մեկը՝ դրական,

գ) այդ թվերից երեքը դրական են, մեկը՝ բացասական


6)Գիշերը օդի ջերմաստիճանը -10 աստիճան էր։ Առավոտյան այն դարձավ +2 աստիճան: Քանի՞ աստիճանով փոխվեց օդի ջերմաստիճանը:
Լուծում
|-10| + (+2) = 12

7)Թվերը դասավորե՛ք նրանց բացարձակ արժեքների նվազման կարգով.      
81, – 93 , 104, – 300, – 88 , 112, 0, +2, -11։

-300, 112, 104, -93, -88, 81, 11, 2, 0

8)Լրացուցիչ աշխատանք: Խնդիր ֆլեշմոբից:
Տասը լիտր աղաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է կես կիլոգրամ աղ։ Սովորողները Թթուդրիկին որքա՞ն աղ պետք է օգտագործեն՝ ութ ու կես լիտր աղաջուր պատրաստելու համար։
Պատ․՝ 425 գ

Posted in Մաթեմատիկա

1. Նշված կոտորակները դարձրու՛  72 հայտարարով կոտորակներ  (0,5 միավոր

1/3=1×24/3×24=24/72
2/9 = 16/72
12/24  = 36/72
5/6  = 60/72
7/8 = 63/72

2.Անկանոն կոտորակը դարձրու’  խառը թիվ , իսկ ամբողջ մասը նշի՛ր կարմիրով 

10/8    = 1(1/4)
15/6   = 2(1/2)
21/10  = 2(1/10)
35/8  = 4(3/8)
42/10 = 4(1/5)

3.Տրված թիվը մեծացրու՛ կամ փոքրացրու  նշված մասով.

ա)36-ը մեծացրու իր 2/9 մասով
36 x 2/9 = 8
36 + 8 =44

բ) 48-ը փոքրացրու՛ իր 6/ 8 մասով:
48 x 6/8 = 36
48 – 36 = 12

4.Գրե՛ք հետևյալ թվերը աճման կարգով.
31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6 :
-11, -7, -6, -2, -1, 0, 7, 24, 31:

5.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է  4սմ­-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորու­թյունը, եթե քարտեզի մասշտաբը
1 ։ 1000000 է։
Լուծում
4 x 1000000 = 4000000 սմ
4000000 սմ=4000 մ= 40 կմ

Advertisementshttps://c0.pubmine.com/sf/0.0.3/html/safeframe.htmlREPORT THIS AD

6. Հաշվե՛ք.

ա) |–3| + |+2| – 4= 1           բ) 4 · |-6 +3|– 3 · |–7| + 2  = -103

7.Գնացքը 3 ժամում անցավ 1000 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40%-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40%-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։ 

Լուծում
1000 : 100 x 40 = 400
1000 – 400 = 600
600 : 100 x 40 = 240
600 – 240 = 260
Պատ․՝ 260 կմ

8 .Հաշվի՛ր.
ա)7-14      
-7
բ)-17+5     
-12
գ) -21-5    
-26
դ)  -13+30
+17    
ե) 10-(-25)     
+15
զ)12+(-22)
-10

Posted in Առողջագիտություն

Քեռքի Խնամք


Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենա օգտագործվող մասն է դրանք պետք է հաճախակի լվանալ։ Համոզվե՛ք, որ ձեռքերը լվանում եք հետևյալ դեպքերում՝

  • քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
  • հասարակական վայրեր այցելելուց հետո, այդ թվում՝ հասարակական տրանսպորտից օգտվելու, շուկա կամ այլ վայրեր այցելելուց հետո,
  • դրսում տարբեր առարկաների մակերեսների դիպչելուց հետո, այդ թվում՝ թղթադրամների
  • հիվանդին խնամք ցույց տալուց առաջ, ընթացքում և հետո,
  • ուտելուց առաջ և հետո

Ընդհանրապես, ձեռքերը պետք է լվանալ հետևյալ դեպքերում՝

  • Զուգարանից օգտվելուց հետո
  • Ուտելուց առաջ և հետո
  • Աղբը թափելուց հետո
  • Կենդանիներին հպվելուց հետո
  • Երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են։

Սովորում ենք ճիշտ լվացվել

hand washing

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:

Posted in Մայրենի, Uncategorized
  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են  գոյականներ․

     ա. վերելակ, հնչուն, փչակ
    բ. շեշտակի, հանք, հնչուն 
    գ. արցունք, հայուհի, վայրէջք,
    դ. ուղղակի, փափկասուն, փախուստ 

     
  2. Ո՞ր շարքում են միայն գոյականներ․ 

    ա. սեր, սիրելի, տիկին
    բ. օր, անձրև, գինի         
    գ. ատաղձ, հող, ցնծագին
    դ. ջուր, ծորակ, ջրառատ

    3.Ո՞ր շարքում չկա գոյական․ 

    ա. հին, հագուստ, դարպաս
    բ. վնասվածք, հարգելի, տնական
    գ. սեղան, ծովային, ծարավել
    դ. գեղեցիկ, գրքային, ամպամած 

    4Ո՞ր շարքում չկա գոյական․ 

    ա. հայելի, նազելի, գովելի
    բ. վնասվածք, հնչեղ, վայրենի
    գ. բազկերակ, կանացի, հյուսն
    դ. մայրենի, դյուցազնական, կանաչ

    5.Ո՞ր բառը գոյական չէ․ 

    ա. գեղջուկ
    բ. դպրոցական
    գ. հյութալի
    դ. սեր 

    6.Ո՞ր բառն է գոյական․ 

    ա. կտրիչ
    բ. քննիչ
    գ. հուզիչ
    դ. դյութիչ 

    7.Շարքերում ընդգծիր այն բոլոր գոյականները, որոնք կարող են գործածվել նաև որպես հատուկ  գոյական․ 

    1․ծաղիկ, փայլակ, շանթ
    2. տղա, պատանի, համեստ
    3. շուշան, ցորեն, կահույք
    4. հայրենիք, տապան, ծիծեռնակ 

    8.Շարքերում ընդգծիր այն բոլոր գոյականները, որոնք կարող են գործածվել նաև որպես հատուկ  գոյական․ 

    1․ վասակ, առյուծ, մհեր
    2. տիկին, տիրուհիազատուհի
    3. համբարձում, համեստ, հեղինե
    4. հուսիկ, վարազ, որսորդ 

    9.Ո՞ր բառը գոյական չէ․ 

    ա. մերսող
    բ. գրող
    գ. դող
    դ. հոսող 

    10.Ո՞ր բառը գոյական չէ․ 

    ա. հուզիչ
    բ. սուլիչ
    գ. վարիչ
    դ. գրիչ 

    11.Ո՞ր բառը գոյական չէ․ 

    ա․կոշկեղեն
    բ․ հողեղեն
    գ․խմորեղեն
    դ․զարդեղեն 

    12.Ո՞ր բառը գոյական չէ․ 

    ա․աստղ
    բ․ավագ
    գ․աղավնյակ
    դ․պատվիրակ 
Posted in Uncategorized

Տեսական նյութ

Կանոն 1. Միեւնույն նշանն ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

1. գումարել գումարելիների բացարձակ արժեքները,

2. ստացված թվից առաջ դնել գումարելիների նշանը։

Օրինակ՝
+5+(+2)=+(|+5|+|+2+|)=+(5+2)=+7

   -5+(-2)=-(|-5|+|-2|)=-(5+2)=-7

Կանոն 2. Տարբեր նշաններ ունեցող ամբողջ թվերի գումարը գտնելու համար պետք է`

1. այդ թվերի բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը,

2. ստացված թվից առաջ դնել այն գումարելիի նշանը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է։

  Oրինակ՝ -6+(+4)=-(|-6|-|+4|)=-(6-4)=-2

-6+(+7)=+(|+7|-|-6|)=+1=1

Առաջադրանքեր

1) Կատարե՛ք գումարում.

ա) (+7) + (+2) =9

բ) (+10) + (+15) =25

գ) (–17) + (–12) =-29

դ) (–18) + (–3) =-21

ե) (–21) + (–4) = -25

զ) (–29) + (–41) -70

2) Գումարե՛ք հետևյալ թվերը.

ա) –10, +7 =  -3
բ) +7, +3 
= 10

բ) +23, –40 = -17
գ) –18, +11 
= -7

դ) +18, –27 = -9

ե) –29, +40 = +11

3) Մի հույն ծնվել է մ. թ. ա. 48 թ. եւ վախճանվել է մ. թ. ա 25 թ.։ Քանի՞տարի է ապրել այդ հույնը։

Հույնը ապրել է 23 տար

4) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) -9 + (+8) = –1,

դ) -18 + (+7) = –11,


է) (+5) + -2 = 3,

բ) –3 + (-3) = –6,

ե)(- 12) + (+2) = –10,


ը)(+ 25) +(- 5) = 20,

գ) –8 + (-2) = –10,

զ)( -11) + 20 = 9,

թ) –5 + -6= –11։

5) Թիվը ներկայացրե՛ք երկու բացասական գումարելիների գումարի տեսքով.

ա) –30,
|-29| + |-1|
բ) –25,

|-20|+|-5|
գ) –62,

|-60|+|-2|
դ) –50,

|-25|+|-25|
ե) –38։

|-30|+|-8|

6) Կատարե՛ք գումարում.

ա) (+3) + (–4), = -1
դ) (+15) + (–6),
 = +9
է) (–18) + (+7),
 = -11

բ) (–11) + (+5), = -6
ե) (–8) + (+7), = -1
ը) (–21) + (+8),
 = -13

գ) (–10) + (+3), = -7
զ) (+31) + (–10), = +21
թ) (+19) + (–12)
 = +7

7.Lրացուցիչ: Խնդիր ֆլեշմոբից:
Մոնիկան ունի տարբեր գույնի երեք արկղ՝ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում տանձ է,  մյուսում՝ խնձոր, մեկն էլ դատարկ է: Ո՞ր գույնի արկղում է տանձը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում։

Տանձ-սպիտակ
Խնձոր-կարմիր

8.Լրացուցիչ:  Խնդիր ֆլեշմոբից:
Առաջին կանգառում ավտոբուսից իջան 3 ուղևոր, երկրորդ կանգառում բարձրացան 6 ուղևոր, երրորդ կանգառում իջան 4 ուղևոր և բարձրացան 3 ուղևոր։ Արդյունքում ավտոբուսում մնացին 15 ուղևոր։ Սկզբում ավտոբուսում քանի՞ ուղևոր կար։

Posted in Uncategorized

Նոյեմբերի 15-19

1. Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետեւյալ գործողություններից ո՞րն է սխալ.
ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է եւ չորացրել
բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով:

2. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալու համար. ա) թորում
բ) բյուրեղացում գ) զտում
դ) գոլորշիացում