Ճամբարները ուսումնական տարվա այն ժամանակահատվածներ են, որոնց ամենայն ոգևորվածությամբ եմ սպասում․․․ Ճամփորդություննե՛ր, սահնակնե՛ր, նորագույն մտքե՛ր, էկզոտիկ զգացողություննե՛ր և ամենակարևորը՝ ժամանակ հաճելի շրջապատի հետ։ Ճամբարները հնարավորություն են տալիս զբաղվել այն ամենով, ինչքը քեզ հետաքրքիր է, նաև դասերի շրջանակներից դուրս։ Այս տարվա ճամբարային գործունեության իմ ընտրությունը կանգնեց արվեստի վրա։ Իմ բոլոր արտադասարանական դասերը ինչ-որ ձևով կապ ունեն արվեստի հետ, այսպիսով դպրոցում նույնպես որոշեցի զբաղվել նրանով՝ ինչը ինձ դուր է գալիս։ Տեխնոլոգիայի դասերը ինձ համար ինքնաարտահայտման մի երանգ են, որոնք բացի հաճույքից տալիս են նոր գիտելիքներ այդ ոլորտում և իմացածը հստակեցնում, ամրապնդում։ Մենք՝ սեբաստացիներս կանգնած ենք հարյուրավոր ընտրության տարբերակների առաջ, մնում է միայն ցանկությունը, որը ինձ մոտ անպակաս է․․․
Ձյան առաջին փաթիլները կարծես ակնարկում էին, որ սահնակները պահոցից հանելու ժամանակն է։ Աչքերս ուղղակի փայլում էին, երբ տեսա բլուրի մոտ գեղեցիկ դասված սահնակները։ Էներգիան կարծես քառապատկվեց և վազելով դեպի դրանք մենք վայելեցինք այն ողջ ուրախությունը, որին սպասել էինք մի ամբողջ տարի։ Ափսոս, որ այդ մի քանի րոպեներով ենք ստիպված բավարարվել, կրկին հավաքելով ողջ ոգևորվածությունը և պահելով հաջորդ տարվա համար։
Ինչպես և ասեցի՝ իմ բոլոր նախագծերը և ընտրած ոլորտները ինչ-որ ձևով կապ ունեն արվեստի հետ։ Ես մասնակցում եմ «Ես հեքիաթասաց եմ» նախագծին, որը իրենից ներկայացնում է հետևյալ գործունեությունը։ Մենք վերցնում ենք հայ-ժողովրդական հեքիաթներ և դրանք մի փոքր ձևափոխելով և ժամանակակից տերմիններ ու արտահայտություններ մտցնելով ստանում հրաշք բեմադրություն, որը ինձ թույլ է տալիս այլապես ճանաչել ինքս ինձ։ Թատրոններում, ներկայացումներում երբեք ինձ օտար չեմ զգացել։ Հեշտ եմ ինտեգրվում դերի հետ և կարծես բարեկամանում։ Ես կարծում եմ, որ դա էլ ինքնաարտահայտման մի ձև է, որը հնարավորություն է տալիս նայել քեզ լրիվ այլ տեսանկյունից։ Նախագիծը իրականացնում ենք մեր ավագ ընկներների և ուսուցիչների հետ, ովքեր այս ոլորտում շատ լավ խորհրդատուներ, ինչու ոչ՝ մասնակիցներ են։
Ճամբար ջան, միշտ հավեսով սպասում եմ քեզ ու քեզ հետ բերած ուրախությանը։
Բառերն ըստ կազմության լինում են՝ պարզ և բաղադրյալ: Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը՝ մարդ, տուն, սեղան…
Բաղադրյալ բառերը ըստ կազմության լինում են բարդ, ածանցավոր և բարդ ածանցավոր: Բարդ են երկու և ավելի արմատից կազմված բառերը՝ տոմսարկղ, արևածաղիկ… Ածանցավոր են մեկ արմատից և մեկ կամ ավելի ածանցից կազմված բառերը՝ անվախ, ուրախություն… Բարդածանցավոր են մեկից ավելի արմատներից և առնվազն մեկ ածանցից կազմված բառերը՝ մայրաքաղաքային, կարգապահություն…
Կոմիտասի հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար,
իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։
Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ:
Տասը տարեկանում Կոմիտա կորցրեց նաև հորը։
Նա շատ էր սիրում երգել։
Փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։
Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։
Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։
Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։+ Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։ +Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։ Սողոմոնը նրանց միակ զավակն էր։- Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ:+ Տանը խոսում էին միայն թուրքերեն։+ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։+ Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր;+ Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։+
1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։- Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։+
Սողոմոնի կյանքում շրջադարձային էր 1881 թվականը։-Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։ -Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։ +20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։+ Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։- Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։- Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուսի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։+ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։-
1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։+ Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա օ ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։ -Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։ +Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.
Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:-
+ դիր, եթե այդ մասին գիտեիր — դիր, եթե չգիտեիր, նոր իմացար ? դիր, եթե հարց ունես տվյալ նախադասության արտահայտած մտքի հետ կապված ! դիր, եթե հետաքրքիր է:
Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137: Ո՞րն է այդ թիվը:61
Աղջիկը 2 տարեկան է: Հայրիկը նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:24
Հաշվիր արտահայտության արժեքը.
Ա) 3265:5+(9324-8872)x7
1.9324-8872=452
2.3265:5=653
3.452×7=3164
4.3164+653=3817
Բ) 3264 : ( 160 : 20) : 8
1.160:20=8
2.3264:8=408
3.408:8=51
Գործվածքի ՝ 36 մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց: Քանի՞ մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար: լուծում
1. 36:12=3
2. 3×15=45 (մ)
Մեքենան առաջին օրն անցել է 115 կմ, երկրորդ օրը՝ 15 կմ-ով ավելի: Երրորդ օրը մքենան անցել է 10 կմ-ով ավելի քան առաջին երկու օրում: Ընդամենը քանի՞ կմ է անցել մեքենան երեք օրում: