Posted in Uncategorized

Ես ուզում եմ պատմել, թե ինչպես ապրեցին հայերը առաջին աշխարհամարտի ժամանակ։ Դա շատ դժվար տարիներ էին մեր ժողովրդի համար։ Հայերը կռվում էին և՛ ռուսական, և՛ թուրքական կողմերում, բայց միևնույն ժամանակ նրանց դեմ սկսվեց մեծ ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը։

Տղաները և աղջիկները ոչ միայն կորցնում էին իրենց հայրենակիցներին, այլ նաև ստիպված էին պաշտպանվել։ Օրինակ, Վան քաղաքում հայերը քաջաբար պաշտպանեցին իրենց տունն ու կյանքը։ Ես պատկերացնում եմ, թե որքան ուժ ու կամք է պետք եղել դա անել։

Չնայած բոլոր դժվարություններին՝ հայերը չէին հանձնվում։ Նրանք հավատում էին, որ մի օր հայ ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղ ու ազատ։ Ինձ թվում է, որ հենց այդ հավատը պահեց մեր հայրերին ու մայրերին, որպեսզի մենք այսօր լինենք ազատ ու անկախ։

Ես հպարտ եմ իմ պատմությամբ և այն մարդկանցով, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ չվհատեցին, պայքարեցին ու ապրեցին։

Posted in Uncategorized
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր հետևյալ բառերի բացատրությունը՝ 

գոց-փակ, անգիր
մացառ-Փշոտ թփաբույս
հղկել-հավասարեցնել
ահարկու-Սարսափելի, զարհուրելի
կատար-Որևէ բանի ամենաբարձր կետը
թաղիք-Մամլած բրդից պատրաստվող հովվական անթև կապա
պարեն-Մթերքների պաշար
բաշ-Որոշ կենդանիների վզի երկար մազերի խուրձը
համհարզ-Կռվի ժամանակ միասին կողք-կողքի կռվող, նիզակակից:
ֆետր-Բարձրորակ և նուրբ թաղիք, որ օգտագործում են գլխարկներ՝ վալենկաներ ևն պատրաստելու համար:
մահակ-Փայտե հաստ գավազան:
արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:
չուխա-Բրդյա նուրբ խավավոր գործվածք, մահուդ:

Posted in Նախագծեր, Պատմություն, Uncategorized

Խորհրդային Հայաստանը 80-ական Թվականներին

«Պատմության վերակառուցում» նախագիծ.

նպատակ. Յուրացնել պատմական իրականությունն իր մանրամասներով:

խնդիրներ. 1. Ուսումնասիրել անցյալի ընտրվածբեկորը բոլոր հնարավոր տեսանկյուններից

2. Զարգացնել թիմային աշխատանք իրականացնելու կարողությունները

3. Իրացնել վերլուծելու և համադրելու կարողությունները

4. կատարելագործել թվային միջոցների օգտագործման գիտելիքները

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  1. Ցուցաբերի իր գործունեությունը պլանավորելու և ժամանակն արդյունավետ տնօրինելու կարողություններ.
  2. Բացատրի գիտելիքի կարևորությունը, սովորելիս դրսևորի կամք և վստահություն սեփական ուժերի նկատմամբ.
  3. Դրսևորի հետազոտելու, փորձարկելու, տարբեր գործիքակազմեր համադրելու կարողություն, ուրիշների հետ համատեղ կամ ինքնուրույն մշակի և իրականացնի նախագծեր.
  4. Գտնի և օգտագործի տեղեկույթ տարբեր աղբյուրներից, որոշի և բնութագրի աղբյուրի արժանահավատությունը և այն օգտագործելիս կատարի հղումներ.
  5. Արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի աշխատանքներն առանց անմիջական վերահսկողության, կիրառի ինքնակրթության որոշ մեթոդներ.
  6. Ընկերակցի, դրսևորի բաց և դրական վերաբերմունք այլոց հանդեպ, համագործակցի և հաղորդակցվի տարբեր ձևաչափերով, ակտիվորեն լսի և հարգանքով վերաբերվի այլ մարդկանց տեսակետներին և գաղափարներին.

Նախագծային խումբ՝ Դավիթ Սարգսյան, Մարիա Վարդանյան, Ռուզան Ղուկասյան և Էվա Եփրեմյան  (Դասարան 9-5)

Posted in Գրականություն, Uncategorized

Ես շատ հավանեցի Համո Սահյանի «Ապրելու երկիր» բանաստեղծությունը։ Այն շատ ջերմ ու սիրով է խոսում Հայաստանի մասին։ Բանաստեղծն ասում է, որ այս հողը, չնայած դժվարություններին, ապրելու և սիրելու տեղ է։ Նրա տողերից զգում ենք, թե որքան խորն է կապվածությունը հայրենիքին։ Հավանեցի այս բանաստեղծությունը, որովհետև այն ուժեղ է, պարզ ու անկեղծ։ Սահյանն ինձ սովորեցրեց, որ պետք է սիրել մեր երկիրը այնպիսին, ինչպիսին որ կա։

Posted in Պատմություն, Uncategorized

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ խաղաղ ցույցերով, և իշխանությունը փոխվեց։ Սա եղավ առանց կռվի ու արյուն թափելու, դրա համար էլ այն կոչեցին «թավշյա»։

Հեղափոխությունից հետո մարդկանց մեջ հույս առաջացավ։ Շատերը սկսեցին մտածել, որ հիմա կյանքը լավանալու է։ Սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար, մարդիկ սկսեցին ավելի ազատ արտահայտվել, խոսել խնդիրների մասին։ Սփյուռքում ապրող հայերն էլ նորից սկսեցին հետաքրքրվել հայրենիքով։

Բայց հեղափոխությունը բերեց նաև դժվարություններ։ Ոչ բոլոր խոստումները իրականություն դարձան։ Շատ խնդիրներ մնացին։ Իսկ 2020 թվականին եղավ պատերազմ, և մենք ծանր կորուստներ ունեցանք։ Սա ցավ պատճառեց թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերին։

Ի վերջո, թավիշը մեզ ցույց տվեց, որ փոփոխություն կարելի է անել, բայց դրա համար պետք է միասին աշխատել, միավորվել և ճիշտ քայլեր անել։ Մարդիկ չպետք է սպասեն, որ միայն իշխանությունը ամեն ինչ կփոխի։ Բոլորիս մասնակցությամբ միայն հնարավոր է կառուցել ուժեղ պետություն։

Posted in Uncategorized

 Урок 1. Женская тема в литературе. Паустовский » Телеграмма»

1. Почему Катерина Петровна хранит «сморщенные перчатки, страусовые перья, стеклярусную чёрную шляпу»?
Потому что эти вещи напоминают ей о молодости и о жизни которая уже прошла. Для неё это дорогие воспоминания. 2. Как вы считаете, были ли у Насти серьёзные причины, чтобы за 3 года не приехать к матери?
Нет, серьёзных причинб не было. Она была занята, но всё это можно было бы отложить хотя бы на пару дней. Это больше похоже на отговорки. 3. Почему Катерина Петровна пытается оправдать дочь? О какой любви в данном случае мы можем говорить?
Потому что она мама. А мама всегда оправдывает своего ребёнка, даже если тот неправ. Это настоящая материнская любовь тёплая и прощающая. 4. Можно ли описание осеннего пейзажа считать только фоном?
Нет, природа в расссказе помогает понять чувства героев. Осень это про старость, одиночество и про конец жизни. Это очень важно для настроения рассказа. 5. С какой целью автор вводит в рассказ описание клёна?
Клён как символ памяти и постоянства. Он стоит возле дома всю жизнь Катерины Петровны и как будто разделяет с ней её судьбу. 6. Какое мнение о Насте сложилось у вас, когда вы прочитали 1-ую часть рассказа?
Она показалась холодной и немного эгоистичной. Слишком занята собой и своей жизнью, чтобы подумать о маме. 7. Почему Настя не хотела ехать к матери? Её больше задерживала реальная занятость или нежелание ехать в дискомфорте и терпеть сельскую скуку?
Скорее, ей просто не хотелось ехать в деревню. Там скучно, неудобно, а в городе жизнь кипит. Работои она прикрывалась. 8. Какой описана старость в тексте? Что каждый из нас может сделать для своих родных, чтобы у них она отличалась?
Старость в рассказе одинокая и грустная. Чтобы у наших близких было по-другому, нужно просто быть рядом, звонить, навещать, говорить добрые слова и проявлять заботу. 9. Почему Паустовский назвал свой рассказ «Телеграмма»?
Потому что телеграмма это всё, что успела отправить Настя. Она спохватилась слишком поздно. И это название как напоминание, нельзя откладывать самое важное любовь и внимание к родным.

Posted in Պատմություն, Uncategorized

1.Կազմեք ՀԽՍՀ պատմության երևույթների, իրադարձությունների, փաստերի կարևորագույն տասնյակը

1920 թ. դեկտեմբերի 2 Հայաստանի Խորհրդայնացումը: Իրադարձություն

1922 թ. դեկտեմբերի 30 Հայաստանը պաշտոնապես ընդգրկվեց ԽՍՀՄ կազմում: Փաստ

1936 թ. ՀԽՍՀ-ն դարձավ ԽՍՀՄ-ի առանձին միութենական հանրապետություն: Իրադարձություն

1941 1945 թթ. Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ավելի քան 300000 հայեր կռվեցին ԽՍՀՄ բանակում: Իրադարձություն

1965 թ. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցման որոշման ընդունումը: Իրադարցություն

1978 թ. Հայերենը հաստատվեց որպես պետական լեզու ՀԽՍՀ-ում: Փաստ

1988 թ. Սպիտակի երկրաշարժը որը խլեց ավելի քան 25000 կյանք: Իրադարձություն

1991 թ. սեպտեմբերի 21 Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացումը որտեղ 99% կողմ քվեարկեց:

2.Հերքեք կամ հաստատեք այն տեսակետը, որ ԽՍՀՄ փլուզումն անխուսափելի էր: ԽՍՀՄ փլուզումը անխուսափելի էր, քանի որ համակարգը տնտեսական, քաղաքական և ազգային խորքային խնդիրներ ուներ։ Պլանային տնտեսությունը անկում էր ապրում, հանրապետությունները ձգտում էին անկախության, իսկ պերեստրոյկան միայն արագացրեց գործընթացը։ Սառը պատերազմի ավարտն ու Արևմուտքի գերակայությունը ևս նպաստեցին անկմանը, իսկ 1991-ին կենտրոնական իշխանությունն արդեն անկարող էր վերահսկել իրավիճակը։

3.Գրեք էսսե «Հայաստանն անկախության ճանապարհին» թեմայով:

Հայաստանը անկախություն ստանալու ճանապարհին անցավ երկար և դժվար ուղի: 1988 թվականին սկսվեց Ղարաբաղի շարժումը, երբ մարդիկ սկսեցին բարձրացնել իրենց իրավունքների և ազատության մասին հարցեր։ Դա ճանապարհը բացեց նաև ամբողջ Հայաստանի համար՝ անկախություն պահանջելու։ 1990-ականներին արդեն ավելի շատ մարդիկ ու քաղաքական ուժեր սկսեցին ձգտել ազատության և սեփական պետություն ունենալու։ 1991-ի օգոստոսին, երբ ԽՍՀՄ-ը սկսեց փլուզվել, Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց անկախության հռչակագիրը։ Սեպտեմբերի 21-ին արդեն անցկացվեց հանրաքվե, որտեղ ժողովուրդը միաձայն որոշեց անկախությունը։ Դա մի մեծ քայլ էր դեպի ազատություն և ինքնուրույն կյանք։

Posted in Uncategorized

Հայ ժողովուրդը միշտ ցանկացել է ապրել անկախ և ազատ հայրենիքում։ Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ լիարժեք անկախություն։ Թեև երկրում կային դպրոցներ, գործարաններ ու մշակույթ, բայց իրականում ամեն ինչ որոշում էր Մոսկվան։

1988 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով միավորել Արցախը Հայաստանին։ Այդ պահից սկսվեց պայքարը՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի անկախության համար։ Ժողովուրդը սկսեց բարձրաձայնել իր իրավունքների մասին։

Շատ խնդիրներ կային։ Սպիտակի երկրաշարժը ավերեց մեծ քաղաքներ։ ԽՍՀՄ ղեկավարությունը շատ դանդաղ օգնեց։ Այդ պահից մարդիկ էլ ավելի համոզվեցին, որ Հայաստանի համար ամենալավ ճանապարհը՝ անկախ դառնալն է։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե։ Հայ ժողովուրդը ընտրեց անկախությունը։ Այդ օրից սկսվեց նոր՝ ազատ ու դժվար ճանապարհ։

Այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում, բայց այդ անկախությունը հեշտ չի եկել։ Պետք է գնահատենք այն և աշխատենք մեր երկիրը ավելի լավը դարձնելու համար։

Posted in Գրականություն, Uncategorized

Վահան Տերյանը՝ գրական հայերենի հիմնադիր

Վահան Տերյանը, չնայած իր կարճատև կյանքին, մեծ ազդեցություն է ունեցել հայ պոեզիայի վրա: Նրա սիրային, հայրենասիրական և լիրիկական բանաստեղծությունները մինչ օրս չեն կորցրել իրենց թարմությունը և հուզական ուժը:

Տերյանը հեղափոխեց հայ տաղաչափությունը՝ հաղթահարելով լեզվական սահմանափակումները և ներմուծելով նոր չափեր, ինչպիսիք են քորեյը, դակտիլը և ամֆիբրաքոսը: Նա նաև առաջինն էր, ով հայկական պոեզիայում կիրառեց եվրոպական ու ռուսական ձևեր, ներառյալ սոնետը, տրիոլետը և ռոնդոն:

Բացի այդ, Տերյանի գրական հայերենն այնքան կատարյալ էր, որ մինչ օրս համարվում է օրինակելի: Այդ պատճառով լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Տերյանի բանաստեղծությունները՝ նրանց անթերի հայերենին տիրապետելու համար։

Posted in Աշխարհագիտություն, Uncategorized

ՀՀ աշխարագրական դիրքը

Հայաստանի Հանրապետությունն ունի կարևոր աշխարհագրական դիրք՝ գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև։

Այն սահմանակից է Վրաստանին, Թուրքիային, Իրանին և Ադրբեջանին։ Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստում է միջազգային տնտեսական կապերի զարգացմանը։ Այս դիրքը նաև կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ կլիման

Հայաստանի կլիման ձևավորվում է լեռնային ռելիեֆի ազդեցությամբ և բազմազան է։

Տիրապետում է չոր մայրցամաքային կլիման՝ շոգ ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Բարձրության փոփոխության հետևանքով տարբերում են 8 կլիմայական գոտի՝ մերձարևադարձայինից մինչև ծայրահեղ բարձր լեռնային։ Ջերմաստիճանը տատանվում է -46°C-ից +42°C, իսկ տեղումները՝ 250-900 մմ։