Posted in Uncategorized
  1. Լրացրո՛ւ բաց թողած վանդակները:
61 62 63 64 65 66 67 68 69
561 562 563 564 565 566 567 568 569
3561 3562 3563 3564 3565 3566 3567 3568 3569
23561 23562 23563 23564 23565 23566 23567 23568 23569
523561 523562 523563 523564 523565 523566 523567 523568 523569

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը:
Նախորդ կլոր տասնյակը Թիվը Հաջորդ կլոր տասնյակը
30 38 40
360 369 370
4540 4547 4550
42390 42398 42410
353560 353564 353570

 

  1. Կատարի՛ր գործողությունը:

3 հազ. + 5 հազ. = 8 հազ.

14 հազ. + 15 հազ. =29 հազ.

33 հազ. +25 հազ. =58 հազ.

123 հազ. + 415 հազ. =538 հազ.

  1. Լրացրո՛ւ աղյուսակը:
– 1 Թիվը + 1
519 520 521
1599 1600 1601
7547 7548 7549
654122 654123 654124
123455 123456 123457

 

  1. Համառոտագրի՛ր ու լուծի՛ր խնդիրը:

Հավաքածուի մեջ կա 32 խորանարդ, 4 անգամ պակաս բուրգ և 17 ուղղանկյունանիստ: Դրանցից 32-ը պլաստմասսայե են, իսկ մյուսները՝ փայտյա: Քանի՞ փայտյա առարկա կա հավաքածուում:

Խորանարդ-32

Բուրգ-4 անգամ պակաս

Ուղղանկյունանիստ-17

Լուծում

1.32:4=8

2.32+8=40

  1. 40+17=57

4.57-32=25

Պատ.՝25

  1. Կազմի՛ր նմանատիպ խնդիր:

Քառակուսիներ-5,

Եռանկյունիներ Քառակուսիներից 3 անգամ ավել,

Շրջանակրեր-18,

Թղթից-16 հատ,

Մնացածը մետաղից էն:

           լուծում

5×3=15

15+5=20

20+18=38

3816=22

Պատ.`22

Posted in Uncategorized

Անխելք մարդ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.
— Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,— հարցրեց գայլը։
«Գնում եմ աստծու մոտ,— պատասխանեց աղքատը,— դարդ ունեմ ասելու»։
— Դե որ գնաս աստծու մոտ,— խնդրեց գայլը,— ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա՛ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
«Լա՛վ»,— ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։ Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն սոջկա։
— Ո՞ւր ես գնում, ախպեր,— հարցրեց աղջիկը։
«Գնում եմ աստծու մոտ»։
— Երբ որ աստծուն տեսնես,— աղաչեց սիրուն աղջիկը,— ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
«Կասեմ»,— խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
— Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,— հարցրեց չոր ծառը։ «Գնում եմ աստծու մոտ»։
— Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,— խնդրեց չոր ծառը,— աստծուն, կասես, այս ի՞նչ բան է, բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց մինչև, գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
«Բարի օր»,— ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
— Բարով եկար,— պատասխանեց աստված,— ի՞նչ ես ուզում։
«Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան եմ տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են»։
— Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,-ասաց աստված։
«Էլ բան ունեմ ասելու, տե՛ր»,— ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
— Ինձ համար ի՞նչ ասաց աստված — հարցրեց չոր ծառը։ «Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ»,— պատմեց մարդը։
— Էլ ո՞ւր ես գնում, արի՛ ոսկին հանիր էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։
«Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,— պատասխանեց աղքատը,— աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց ու գնաց։
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
— Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
«Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինիլ, ուրախ ու երջանիկ կլինես»։
— Դե որ այդպես է, արի՛ դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,— թախանձեց աղջիկը ճամփորդին։
«Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»,— ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
— Հը, աստված ի՞նչ ասաց։
«Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն, ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց՝ աղջկանն ասա իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա, քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց, դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի, չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։
«Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս՝ մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս»։
— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։

<<Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի>>:

<<Լավ է գիտունի հետ քար քաշես, քան անգետի հետ փլավ ուտես>>:

<<Գիտուն մարդը ավելի լավ է, քան թե արդար հիմարը>>:

Posted in Uncategorized

Անխելք մարդ գայլի անունից

Ողջույն: Ես այսօր կներկայացնեմ անխելք մարդ գայլի անունից:

Մի օր ես հանդիպեցի մի աղքատի,որը գնում էր Ասծու մոտ:

Տաս րոպե հետո նա երևաց և ես վազեցի նրա մոտ և նա ասաց իր ճանապարհորդության

մասին իսկ ես հարցրեցի բա ինձ համար ի՞նչ ասաց,ասաց որ  պիտի մի անխելք մարդու գտնեմ և ուտեմ: Ես նրան կերա որոհետեվ նրանից անխելք մարդ չկա:

Posted in Uncategorized

Գորտը

ցատկել-ոստնել,թռչել,

աղաչել-խնդրել

պռունկ-եզր,շրթունք,

սուզվել-ընկղմվել

հափշտակել-խլել

սանդուղք-աստիճան

իսկույն-անմիջապես

Posted in Uncategorized

կենգուրու խնդիր

լուծում

1.6+1=7

2.6-1=5

1 . Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը: (A) 10 (B) 15 (C) 18 (D) 21 (E) 30

6+5+7=18

Պատ.՝18:

2 Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները: (A) Երկուշաբթի (B) Երեքշաբթի (C) Չորեքշաբթի (D) Հինգշաբթի (E) Ուրբաթ:

լուծում

1.2

3.4

5.6

7.8

9.10

11.12

13.14

Պատ.՝E(ուրբաթ)

3. Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են: Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում: (A) 5 (B) 6 (C) 7 (D) 9 (E) 10

15 03 2018

Պատ.՝b(6)

Posted in Uncategorized

Ճանփորդություն

25.01.2019

Ողջույն բոլորին: Մենք այսօր գնացել էինք Երկրաբանության թանգարան, որտեղ կար մամոնտի կմախքը և շատ քարեր՝ արծաթ, ոսկի, ալմաստ, աղ, ագաթ և այլն: Ինձ ամենից շատ դուր եկավ ոսկիները, որոհետև ոսկին փայլում էր: Վերադարձանք ժամը՝ 13:30-ին:

Posted in Uncategorized

Աղքատն ու երջանկությունը: Արաբական ժողովրդական հեքիաթ

Մի անգամ երեկոյան մի աղքատ մարդ տուն էր վերադառնում։ Անիծելով իր բախտը՝ նա դառնությամբ բողոքում էր․

Երջանկություն․․․ Ի՞նչ է Երջանկությունը, ու՞ր է նա։ Թող այդ Երջանկությունն էլանիծյալ լինի։

Ճակատագիրը կամեցավ, որ Երջանկությունն արձագանքի աղքատին,  և լսի նրա բողոքն ու հեծեծանքը։ Եվ ահա, հենց որ աղքատն ավարտեց խոսքը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքը և ասաց․

— Արի, մի վախեցիր, ես քո Երջանկությունն եմ։

Երջանկությունն աղքատին վեր բարձրացրեց ու տարավ հեռու՜-հեռու՜, հետո մի քարանձավի մուտքի մոտ իջեցրեց և ասաց․

— Այնտեղ՝ քարանձավի ներսում, աշխարհի բոլոր գանձերն են պահված։ Ներս գնա և վերցրու ինչ կուզես։ Բայց չափից շատ չվերցնես․ թող  որպեսզի բեռդ թեթև լինի, կարողանաս մինչև տուն հասցնել։ Ճանապարհը երկար է ու դժվար, իսկ դու մենակ ես գնալու՝ առանց ուղեկցի։ Եթե բեռդ ցած դնես, ընդմիշտ կկորցնես գտածդ գանձը։ Խելամիտ եղիր, ագահություն չանես։

Այսպես ասաց Երջանկությունն ու անհետացավ։ Աղքատը մտավ քարանձավ։ Անհամար գանձերի, թանկարժեք քարերի, ոսկու և արծաթի առատությունից գլուխը պտտվեց, աչքերն ասես դուրս եկան բնից։ Նա սկսեց ընտրել ամենագեղեցիկներն ու տեղավորել իր պարկում, որը միշտ ուսին էր։ Լցրեց, լցրեց այնքան, որ էլ տեղ չմնաց և դուր եկավ քարանձավից՝ ծանր բեռն ուսին։ Հազիվ մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ բեռան ծանրությունից շունչը կտրվում է, քրտինքը հոսում է դեմքով, մարմնով։ Այդպես անհնար էր ճանապարհը շարունակել։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին ու գլորելով տուն հասցնեմ», — մտածեց նա և այդպես էլ արեց։ Ինքն իրենից գոհ, որ լուծումը գտավ, և երջանիկ, որ այդ մեծ հարստությունն իրեն է պատկանում, աղքատն սկսեց բերնեբերան լցված պարկը գլորել դեպի տուն։ Քիչ, շատ քիչ էր մնացել տուն հասնելուն, երբ նա մի պահ ուղղեց մեջքը, և հենց նույն պահին պարկն անհետացավ։ Աղքատը դեսուդեն ընկավ, սկսեց գոռգոռալ, լաց լինել, անիծել իրեն բաժին ընկած բախտը։ Եվ կրկին նրա դիմաց կանգնեց Երջանկությունը՝ այս անգամ ցասկոտ հայացքով, և ասաց․

— Դու ինքդ ես մեղավոր քո և քո Երջանկության համար։ Քեզ ոչինչ չի գոհացնում։ Քեզ շատ տրվեց, բայց դու պետք է վերցնեիր այնքան, որքան կկարողանայիր կրել։ Ագահությունդ հաղթեց, և ուսերիդ քո ուժից վեր բեռ վերցրիր։ Հիմա դու կորցրիր ամեն ինչ։ Թող սա դաս լինի քեզ համար․ սովորիր քչով բավարարվել։ Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։

1.բեռդ-քո բեռը

ձեռքդ-քո ձեռքը

երջանկությունդ-քո երջանկությունը

ուսապարկդ-քո ուսապարկը

գանձերդ-քո գանձերը

գտածդ-քո գտածը

ուսդ-քո ուսը

դեմքդ-քո դեմքը

Վերցրու,որպեսզի բեռդ անգամ ներսում թեթև լինի:

Դու ո՞ւր ես ուզում քեզ տան եմ:

Որքա՞ն շատ ես ինձ սիրում:

 

Posted in Uncategorized

Ծեր հայրը: Բելառուսական ժողովրդական հեքիաթ

Հին ժամանակներում այսպես էրերբ հայրը ծերանում էրորդին նրանտանումթողնում էր անտառի խուլ թավուտում

Եվ ահա մի անգամ որդին հորը տարավ թավուտՀորը խղճում էրնրանշատ էր սիրումբայց ի՜նչ կարող էր անելկարգն այդպես էրՉտանեսմարդիկ ձեռ կառնենկասեն հնոց սովորությունները չի հարգումդեռգյուղից էլ դուրս կհանեն

Տղան տխուր քշում էր սայլը: Ճանապարհին հայրն ասաց.

-Զավա՛կս, մի՞թե դու ինձ` տկար ծերուկիս, մենակ կթողնես անտառում:

Որդին մատծմունքի մեջ ընկավ, արցունքը սրբեց` ասաց.

-Ո՛չ, հայրի՛կ, չեմ թողնի, բայց գոնե ի տես մարդկանց հարկավոր է այդպես անել: Գիշերը ետևիցդ կգամ ու մինչև մահդ քեզ անձավում կպահեմ, որ ոչ ոք չտեսնի:

Ու այդպես էլ արեց: Երբ մութն ընկավ` հորը թավուտից բերեց թաքցրեց անձավում:

Այդ տարի դժբախտություն պատահեց. կարկուտը ամբողջ հացահատիկը տարավ, նոր ցանքսի համար բան չմնաց:

Որդին եկավ հոր մոտ` հարցրեց.

-Ինչ պիտի անենք. հացահատիկ չցանենք` եկող տարի անհաց կմնանք:

Հայրն ասաց.

-Ո՛չ, զավա՛կս, քանի ես կենդանի եմ` մենք անհաց չենք մնա: Լսիր ինձ. երբ դու փոքր էիր, ես մի մարագ շինեցի: Այդ տարի լավ բերք կար. ես էլ մարագի կտուրը չկալսած ցողուններով ծածկեցի: Կտուրը քանդիր, ցողունները կալսիր` ցանելու հատիկ կունենաս:

Որդին այդպես էլ արավ. կտուրից ցողունները հանեց, կալսեց ու աշնանը հատիկները ցանեց:

Հարևանները զարմացան. նա որտեղի՞ց ցանելու հատիկ ճարեց. Որդին լռում էր. հո չէ՞ր կարելի խոստովանել, թե ծեր հայրն է իրեն օգնել:

Ձմեռը եկավ: Ուտելու բան չկար: Որդին նորից գնաց հոր մոտ.

-Այսպես ու այսպես,- ասաց,- մնում է, որ սովից մեռնենք…

-Ո՛չ,- ասաց հայրը,- մենք սովից չենք մեռնի: լսիր ինչ եմ ասում. բահը վերցրու, խրճիթի թարեքի տակ փորիր: Երբ ես ջահել էի` այնտեղ մի քիչ փող եմ թաղել սև օրվա համար: Կյանքը, որդյա՛կս, հարթ դաշտ չէ, ամեն ինչ էլ կարող է պատահել:

Որդին ուրախացավ, հոր թաղած փողը հանեց` ցորեն գնեց: Համ իր ընտանիքն էր ուտում, համ էլ հարևաններին էին տալիս: Մի օր սրանք հարցրին.

-Ասա, եղբա՛յր, որտեղի՞ց ես հաց ճարում:

Որդին խոստովանեց.

-Ինձ հայրս է կերակրում:

-Ո՞նց թե,- զարմացան հարևանները,- ախր հորդ տարել-թողել ես անտառի խուլ թավուտում, ինչպես բոլոր բարի զավակներն են անում:

-Ո՛չ,- ասաց որդին,- ես անյպես չվարվեցի , ինչպես դուք եք անում: Ես հորս պահել եմ. ինչքան իրեն կյանք է տրված` թող ապրի: Փոխարենը` հենց որ դժբախտության մեջ եմ ընկնում, հայրս ինձ օգնում է. ծերերն ավելի խելոք են, քան ջահելները:

Այդ ժամանակվանից որդինները այլևս իրենց հայրերին անտառի թավուտ չտարան, ընդհակառակը` ծերության օրերին սկսեցին նրանց պահել ու հարգել:

 

 

1.Հորդ-քո հորը

Ձեռքդ-քո ձեռքը

Ծնունդդ-քո ծնունդը,

Հետևիցդ-քո հետևից,

2.Որդին հորն ասաց.

-Եկող տարի անհաց ենք մնալու:

Որդին հորն ասաց,որ եկող տարի իրենք անհաց են մնալու:

3.Որդին եկավ ու հորը հարցրեց,թե հիմա իրենք ինչ են անելու:

Որդին եկավ ու հորը հարցրեց.

-Հիմա ինչ ենք անելու:

Որդին հորն ասաց.

-Խոտերը վառվում են:

Հայրը որդուն պատասխանեց.
-Արագ ջուր լցրու վրան:
Որդին ժպտաց ու ասաց.
-Հայրի՛կ, կրակը հանգեց: