Posted in Uncategorized

Ո՞վ է հրամայում

Ես հարցրի մի աղջկա.

— Ո՞վ է հրամայում ձեր տանը:

Նա նայում է ինձ և լռում:

— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:

Նա էլի նայում է ինձ և լռում:

— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:

— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:

Չէ հա, նա գիտի:

— Ինչո՞ւմն է հարցը:

Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.

— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:

 

  1. Լեզու բառով գրիր դարձվածքներ:                                                                                            Լեզուն երկարացնել,                                                                                                                    լեզու թաթախել,                                                                                                                          լեզու գտնել մեկի հետ,                                                                                                                լեզվի տակ ընկնել,                                                                                                                      լեզուն փորը քաշել։                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            
Posted in Uncategorized

Գործնական քերականություն

Ուսումնական փաթեթ. 4-2 դասարան

Ապրիլի 13

Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող հետևյալ բառերի ուղղագրությունը՝
Փ լսում ենք, բ գրում հետևյալ բառերում՝ դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, համբերել, համբույր, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ, աղբ, աղբյուր, եղբայր, ողբ։

1. Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի։
խաբել-խաբեբա, խաբկանք։

Շաբաթ- շաբաթօրյակ, շաբաթական,

Նուրբ-նրբություն, նրբանկատ

Երբ-երբեք, երբեմն,

2. փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր։

Սուրբ – սուրբ Մարիամ                                                                                                                        Երբներանգ –  երբներանգ ծիածան                                                                                                          Դարբին – հմուտ դարբին                                                                                                                          Համբույր – ջերմ համբույր                                                                                                                      Շաբաթ- շաբաթ երեկո

Բառային թելադրություն

Դարբին, ուրբաթ, համբերել, համբույր իբր, խաբել, շաբաթ, Քերոբ, Սերոբ, որբ, սուրբ, երբևէ, երդվել, երգեցիկ, ելևէջ, եռօրյա, երդիկ, հարբեցող, հուսախաբ, նրբաճաշակ, սրբազան։

Posted in Uncategorized

Իմ կենդանիների մասին

Բարև ձեզ ,ես այսօր կպատմեմ իմ տնային կենդանիների մասին։

Սկսեմ կրիայից, նա մի հետաքրքիր կենդանի է որը պաշտպանվում է իր պատյանով և սնվում է հազարով, գազարով, կաղամբով, խնձորով և այլն։

 

 

ես ունեմ նաև երկու գերմանամուկ մեկը արու մյուսը էգ ։ Նրանք շատ են սիրում  իրար։                    Ահա և նրանց նկարը  Image  ասեք որ լավն են։

 

Posted in Uncategorized

Ջանի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ  երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կողքին,վարդ,տարօրինակ,անգամ։
  2. Ի՞նչ է նշանակում պուրակբառը.
    ա/բանջարանոց
    բ/արտ
    գ/զբոսայգի +
    դ/ծաղկի խանութ

3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝  զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

  1. Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։ Գնանք,վերջավորություն,ձմեռային,խելացի

7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:

Մի երկրում որտեղ ամեն ինչ օրինական էր, գեղեցիկ և այնտեղ որևէ սուր առարկա չկար։

8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:

Ես կցանկանայի, որ իմ երկրում գործեր մի օրենք՝ որի համաձայն քաղաքացիները եթե կանեն որևէ խախտում կտուգանվեն և հենց այդ վայրում տաս անգամ ժիմ պետք է անեն։

9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.

ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը +
դ/որովհետև միամիտ էր

10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Այո

  1. Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը:  Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:

Ես կուզեի որ իմ երկրում լիներ խաղաղություն,մարդիկ բարի լինեին,պատերազմներ չլինեիև,մուրացկաններ չտեսնեի ամեն քայլափոխին և ամենակարևորը որ բոլոր երեխաները ապրեին լիարժեք ընտանիքներում։

Ես կցանկանայի որ իմ երկրում լիներ Մակ Դոնալդս սննդային ցանցը։

 

 

 

Posted in Uncategorized

Ինքնամեկուսացման

 

  1. Առաջարկում եմ դիտել՝ պատմիր  տեսածդ ամենահետաքրքիր ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին:  Ես դիտել էմ <<Тайна коко>> մուլտֆիլմը և ձեզ խորհուրդ կտամ նայեք։
  2. Ինչով կարելի է զբաղվել Ինքնամեկուսացման ժամանակ։ Ինքնամեկուսացման ժամանակ նկարել եմ գեղեցիկ նկար ահա և այն։ Ես նկարել եմ գարուն ծաղկած նշենի, արև և խոտեր։
Posted in Uncategorized

Չաղ-չաղ թագավորը

հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չաղ-չաղ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են.

— Շահ-Մարինը։

— Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի թե ումն է, ասեք Չախչախ թագավորինը, թե չէ՝ վայն եկել է ձեզ տարել։

Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ–Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ։

— Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։ Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մար, ա Շահ-Մա՜ր,— գոռում է հեռվից վազելով։ Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ–Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի ու փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց առջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։

Էսպեսով Աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։

Յոթ օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։

Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր Աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Հարցեր և առաջադրանքներ՝

 

  1. Հատվածը սովորիր պատմել:
  2. Կարմիրով նշված բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշիր բառի տեսակը ըստ կազմության:

Նախիր անասունների խումբ, նախ արմատ, իր ածանց։

Ընդարձակ լայնարձակ, արձակ արմատ,ընդ ածանց։

Աղուհաց բարեկամ,աղ հաց արմատ, ու ածանց

Կարգադրություն – հրաման ,կարգ -արմատ ,ություն – ածանց

Էսօր-այսօր, օր –արմատ

Ոսկեզօծ – ոսկեպատ , ոսկի ,օծել

3.Թվարկիր հեքիաթի հերոսներին, բնութագրիր յուրաքանչյուրին մեկ դիպուկ բառով:Աղվես – խորամանկ, ջաղացպան – միամիտ , թագավորը – ագահ , 4.Հնձվորներից մեկը տուն գալով, ինչպե՞ս կպատմի կնոջը պատահածի մասին:

Որ իրեք հանդիպել են թագավորի զորքին  և ասել են որ ամբողջ արտերը և դաշտերը պատկանում  են չաղ չաղ թագավորին ։

 

Posted in Uncategorized

Հովհաննես Թումանյան «Չախչախ թագավորը»

 

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք, չափենք կբերենք։

Կոտն առնում է տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օֆ,— ասում է,— մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես ով, թագավորի աղջիկը ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր… հիմի ես ի՞նչ անեմ..

— Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. Հայ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ Գանգեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։

Թագավորը իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրում պալատ չտեսած ջաղացպա՛ն, շշկլվածբերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու՝ զարմանում։

— Էս ինչու չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտեղ…

Նստում են ճաշի։ Տեսակ- տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ինչպե՞ս հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչանքով։

— Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,— խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի, յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

 

 

  1. Կարմիրով նշված բառերի բացատրությունը բառարանում նայիր, սովորիր:

Խնամախոս-նշանախոս, շշկլված-շփոթված, կողոպտեցին-թալանեցին,

  1. նշված բարդ բառերից յուրաքանչյուրի արմատներով կազմիր մեկական բարդ բառ, ընդամենը՝ 1 բառ:

Ջաղացպանին աչքալուս,ջրաղաց,աչքաբաց,լուսաբաց

  1. Մանուշակագույնով նշված դարձվածքների իմաստները բացատրիր:

Բերանը բաց-ապշահար, միտք է անում-մտածում է, խորհել։

  1. Վերնագրիր հատվածը: Խորամանկ աղվեսը։

 

Posted in Uncategorized

Ագահ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին՝ ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:

Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ՛ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց՝ հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ Ինձ մի սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։

— Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։— Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տուր, տանենք ոսկին չափենք, հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս։

— Օֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկին են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Հետո աղվեսը գնում է չաղ-չաղ թագավորի մոտ և ասում ․ ես թագավորի մոտ գնացի և իր աղբամանից ոսկի գտա, թագավորից կոտ ոզեցի և չաղ-չաղ թագավորը ասաց ոսկին գնա դիր սեղանի վրա։ Նա գնում է դնում սեղանի վրա ետ է վերադառնում և նրանք ճաշում են։

Երբ որ նրանք վերջացնում են գնում են արդեն քնելու տեսնում են որ սեղանի վրայի ոսկին չկա նրանք գնում են իրենց ոսկու մյուս մասը տեսնելու տեսնում են որ ոսկին տեղում է, այդքան չեն նեղվում սեղանի վրայի ոսկու համար, նրանք գնում են քնելու։

Երբ որ արթնանում են գնում են տեսնելու թե ոսկու հետ ինչ Է պատահել տեսնում են որ ոսկին չկա բայց թագավորը պատուհանի արանքում  է մնացել նրա ձեռքին պարկ կա որի մեջ ամբողջ ոսկին էր որը պակասում էր իրենց տնից և որպես պատիժ նրան չեն օգնում որ դուրս գա։

Posted in Մայրենի, Uncategorized

Հովհաննես Թումանյան. Համերգ

tumanyan

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

 

1.Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:                             Վտակ-Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ:                                                                                                                                                                                                2.Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում համերգ։

Քանի որ այնտեղ իշխում  էր գետակների, առվակների ձայնը։

3.Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:                            Ձայնը և շարժումը։

4.Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ,  ինչո՞ւ:

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

 

 

 

Posted in Ռուսերեն, Uncategorized

Проверочный тест

Несколько  лет тому назад стая лебедей опустилась отдыхать на маленькое озеро. Онипереночевали и утром собрались в путь. Вдруг раздался выстрел. Испуганная стая поднялась в воздух. А на берегу осталась раненая птица. Один из лебедей вернулся и долго кружил над убитой птицей. Потом лебедь улетел догонять своих.    Ровно через год на это озеро снова прилетел лебедь. Он был один,без стаи. Вот уже четвертую осень он прилетает сюда. Он помнит выстрел. И все-таки прилетает.

 1.Озаглавь текст и запиши. умерший лебедь

2.Где отдыхала стая лебедей

а)в  лесу;      б)на озере;)         в) у деревни

3.Когда стая собралась в путь?

                           а) днем;      б) вечером;     в) утром.)

    4.Раздался выстрел, и на берегу осталась…

а) стая  лебедей;      б) вожак стаи;     в) убитая  птица.)

    5.Какую осень лебедь прилетает на это озеро?

а)  пятую;)        б) четвертую;)           в) вторую.