Posted in Մայրենի

Վիլյամ Սարոյան: Հինգ հասուն տանձերը

Եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, քանի որ կուզենայի, որ իմանա, որ ես գող չեմ եւ երբեք չեմ եղել: Փոխանակ որեւէ սուտ մոգոնելու (ինչը որ կարող էի անել), ճշմարտությունն ասացի ու մտրակվեցի: Ձաղկվելը հոգ չէ, քանի որ նախակրթարանում հաճախ էի մտրակահարվում: Սա դաստիարակությանս մասն էր կազմում: Երբեմն արժանի էի, երբեմն`ոչ: Պարոն Փոլարդի մտրակահարմանն արժանի չէի եւ հուսով եմ, որ նա կկարդա սա, եւ իրեն պիտի ասեմ, թե ինչու: Այդ օրն ի վիճակի չէի իրեն ասելու, քանզի չգիտեի, թե իմացածս ինչպես բացատրեի, ուրախ եմ, որ չեմ մոռացել, որովհետեւ հույժ կարեւոր է:

Գարնանային տանձերի մասին էր:

Рекламаabout:blankПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Ցցավոր ցանկապատով պատված այգում ծառեր էին աճում, սակայն ճյուղերից ոմանք ցանկապատից դուրս էին անցնում: Վեց տարեկան էի, բայց տրամաբանող: Ցանկապատը, տրամաբանեցի, կարող է պատսպարել միայն իր մեջ ամփոփվածը:

Ուստիեւ, ասացի, որ ցանկապատից այս կողմ աճող տանձերն իմն են, եթե, իհարկե, կարողանամ նրանց հասնել:

Չկարողացա: Սակայն սերն առ տանձերը խանդավառեց ինձ: Տանձերն ունակ էի տեսնել եւ գիտեի, որ ուզում եմ: Միայն ուտելու համար չէ, որ ուզում էի, դա բարբարոսություն պիտի լիներ: Դրանք ուզում էի, մանավանդ ուզելու համար: Տանձ էի ուզում, եւ այդ պահին սրանք էին ամենամերձավորներն ու փափագելիները: Ավելին, ուզում էի ուզել եւ ունենալ եւ ձեւը գտա:

Դպրոցի ճանապարհին պատահեց այդ, եւ ծառերը դպրոցից ընդամենը երկու շենք էին հեռու: Ծարավի էի աճող պտուղների անուշահամ հեղուկներին, ու նվազ շոշափելի բաների: Սա գողություն չի, ասացի:

Արկածախնդրություն էր սա: Նաեւ`արվեստ, նաեւ`կրոն, այս կարգի գողությունը պաշտամունքի ձեւ էր առնում: Սա գողություն չի, ասացի:

Եբրայեցի մի տղայի` Այզեքսին ասացի, որ ծառերի մոտ եմ գնում, ու նա ասաց, որ դա գողություն է: Դա ոչինչ չէր նշանակում, կամ էլ նշանակում էր, որ վախենում էր ինձ հետ գալ: Այդ պահին փույթ չէր, թե ինչ էր նշանակում, ու վազելով փողոցն ի վար, հեռացա դպրոցի բակից: Չգիտեի, որ դադարը մի քանի րոպե կտեւեր, բայց գիտեի, որ երբեք երկար չէր տեւի: Անշուշտ, ոչ շատ երկար: Իմ կարծիքով, այն պիտի տեւեր առհավետ:

Վեց տարեկան հասակում դեպի տանձեր վազելը բազում դասական գեղեցիկ բաներ էր պարունակում` երաժշտություն, բանաստեղծություն ու, թերեւս` պատերազմ: Ծառերին հասա շնչասպառ, բայց կայտառ ու ժպտուն: Տանձերը թխլիկ էին եւ ուտելու եւ ճյուղերից պոկվելու պատրաստ: Արեւը ջերմ էր ու բազում պայծառ բաների պահն էր` օդի, մարմնի ու մտքի:

Տերեւների արանքում տեսա տանձերը, թխլիկ ու ալ, կենաց ավիշը` արեւից, եւ ուզում էի: Սա մի բան էր, որի մասին չէի կարող խոսել երկրորդ դասարանում, քանի որ դեռ բառեր չէի գտել դրա համար: Խոսում էին միայն հեշտ բաների մասին, իսկ տանձերը հիմնական էին, եւ դյուրին չէր դրանց մասին խոսելը, եթե տանձերից տարբեր բան կարծեիր դրանք: Եթե պատահում էր, որ խոսում էին տանձերի մասին, սոսկ իբրեւ ապրանք էին նկատում, տասներկու հատը՝ այսքան, եւ ոչ թե հրաշափառորեն ապրող նյութի ձեւեր, տարօրինակ, հուզիչ եւ հիանալի: Տանձերի մասին մտածում էին ծառերից անջատ, եւ երկրից ու արեւից անջատ, ինչը որ տխմարություն էր:

Նրանք իմն էին, եթե կարողանայի հասնել: Նրանց տեսնելն իսկ բավականաչափ լավ էր, սակայն շաբաթներ շարունակ նայում էի նրանց: Ծառերը տեսել էի տերեւաթափից հետո: Տեսել էի տերեւների հայտնվելը, բողբոջների ծնունդը: Տեսել էի բողբոջների անհետելը` խակ ու պինդ ու կանաչ տանձերի երեւման ճնշման տակ:

Հիմա տանձերը հասուն էին ու պատրաստ, ու ես էլ էի պատրաստ: Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:

Սակայն ուտելու համար չէի ուզում, այլ շոշափելու, զգալու եւ ճանաչելու համար: Համագրավ կյանքը, որ կարող էր քայքայվել, ճանաչելու եւ անմահացնելու համար:

Գողը կարող է լիապես արվեստագետ եւ փիլիսոփա լինել եւ, թերեւս, պետք է, որ երկուսն էլ լինի: Չգիտեմ, փիլիսոփայությունը հնարեցի գողությունն արդարացնելու համա՞ր, թե՞ գողությունն ուրացա, որ փիլիսոփայություն մոգոնեմ: Գիտեմ, որ անկեղծ էի տանձերն ուտելու հարցում, եւ գիտեի, որ որոշել էի դրանք ձեռք բերել ու մնալ անմեղ:

Հետագայում, երբ ինձ գող հորջորջեցին, տկարացա ու գրեթե հավատացի, թե գող էի, բայց դա ճիշտ չէր:

Եվ խնդուն էի ես տանձի ճյուղերի ներքո, սակայն ավերող ու վատնող մեկի ծիծաղը չէր իմը: Արվեստագետը մեկն է, որ նայում ու տեսնում է, եւ տեսողություն ունեցող ցանկացած անձ` կույր չէ:

Ես տեսնում էի տանձերը: Նախ նրանց տեսա աչքերով եւ հետզհետե նրանց տեսա մարմնիս բոլոր հյուլեներով, եւ ողջ սրտով: Հետեւաբար, նրանք իմն էին:

Նաեւ այն բանի համար, որ գտնվում էին ցանկապատից այս կողմ անցնող ճյուղերի վրա:

Վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, եւ հասուն տարիքի տրտմությունն էլ այն է, որ շատախոս է, երբ մոռացել է որտեղից սկսել եւ ինչ լեզու գործածել: Օհ, այո, սխալ ենք դաստիարակված, ճիշտ որ, գոնե գիտենք, որ մոռացել ենք:

Չէի կարող հասնել նրանց, եւ ուրեմն փորձեցի ցատկել, ինչը որ հիասքանչ էր: Նախ ցատկեցի ճյուղ բռնելու եւ ինձ մոտեցնելու մտքով, բայց երկու կամ երեք անգամ ցատկելուց հետո շարունակեցի ցատկել, քանի որ ցատկելը հիասքանչ էր:

Տանձերը տանձերից առավել բան կարծելու պես էր: Երկրից փոքր-ինչ պոկվել դեպի վեր, ներքուստ եւ արտաքուստ, ու հետո հանկարծ ձայնելով դառնալ դեպ նա, լինել միս եւ մսից առավել մի բան եւ լի նրանով: Եվ ցատկեցի բյուր անգամներ:

Ցատկում էի, երբ լսեցի դպրոցի զանգի ձայնը, եւ հիշեցի, որ դա ամենից առաջ տխրեցրեց ինձ, քանի որ գիտեի, որ ուշացել եմ: Սակայն մի ակնթարթ անց այլեւս չմտահոգվեցի ուշանալուս համար, որպես արդարացում ունենալով թե՛ հասուն տանձերը, եւ թե՛ ցատկելու հայտնագործությունը:

Սակայն խոսքով միանգամայն անբացատրելի: Չէի դադարում մտածելուց, որ ինձ պիտի հարցաքննեին, եւ ես բացատրելու բառեր պիտի չգտնեի: Միայն գիտեի, որ գիտեի:

Չորացած մի ճյուղով հինգ տանձ իջեցրի, անշուշտ բազում այլք եւս կային, սակայն հինգ հատը զատեցի, նրանք, որ ամենից շատ էին պատրաստ: Մեկը կերա: Չորսը տասը րոպե ուշացումով դասարան տարա` դրանք որպես ուշացման պատճառ ի ցույց դնելով: Չեմ հիշում, թե ինչ ասացի, բայց հասուն տանձերը ցույց տվեցի:

Դա ակնթարթային անհասկացողություն առաջացրեց, եւ հասկացա, որ ինձ գողի տեղ են դնում, ինչը որ թե շփոթեցուցիչ էր, թե վիրավորական, ասելու ոչինչ չունեի, քանի որ տանձերն ունեի: Նրանք ինքնին փաստ էին եւ արդարացում, ու շլմորել էի, քանի որ օրիորդ Լարքինի համար տանձերը լոկ փաստ էին: Կարծում էի, թե ավելի ողջամիտ պիտի լիներ, քանի որ երկար էր ապրել եւ ուսուցչուհի էր:

Նա խիստ գտնվեց ու շատ բաներ ասաց: Միայն հասկացա, որ զայրացած էր եւ համամիտ էր, թե հարկ էր, որ պատժվեի: Մանրամասները աղոտել են, սակայն հիշում եմ դպրոցի գրասենյակում, ինքս ինձ փոքր-ինչ գող զգալով նստելս, սպասելով մեր տնօրենին` պարոն Փոլարդին:

Տանձերն իր գրասեղանի վրա էին, անշուշտ, լոկ փաստ: Տրտմակերպ էին նրանք, եւ ես սարսեցի:

Այլեւս բան չկար, եւ ուրեմն մի տանձը կերա: Քաղցր էր, ավելի քաղցր, քան նախորդը, որ կերել էի ծառի մոտ: Միջուկը մնաց ափիս մեջ, այնտեղ մոլեգին տրորվելով: Չկարողացա միջուկի համար արվեստալի կիրառում գտնել եւ ահաբեկված սկսեցի մտածել` տանձի միջուկն ո՞ւմ է պետք, այ հիմար եւ այլն: Միջուկը պետք է նետվեր, բայց շուրջբոլորը միայն պատեր ու պատուհաններ էին:

Միջուկն էլ կերա, ափիս մեջ մի քանի կուտ մնաց: Դրանք էլ գրպանս դրի, մտորելով սեփական տանձենիներ աճեցնելու մասին:

Մի տանձը հետեւեց մյուսին, քանի որ երկյուղած էի ու խորշում էի ինքս ինձ գող զգալուց: Հակագեղագիտական փորձարկություն էր, քանի որ բերկրանք չէի զգում:

Պարոն Փոլարդը վերջապես եկավ: Նրա հայտնությունն ասես կործանման գալուստն էր, եւ երբ նա հազաց, կարծես թե ողջ աշխարհը ցնցվեց: Հազաց անթիվ անգամ, բազում անգամ խստամբեր նայեց ինձ, եւ այնուհետեւ ասաց. «Իմացա, որ տանձեր ես գողացել: Ո՞ւր են»:

Կարծեցի, թե տանձ էր ուզում, եւ այդ պատճառով շատ ամաչեցի, որովհետեւ իրեն տալու ոչինչ չունեի, բայց կարծում եմ՝ նա հակառակը հասկացավ, թե ես ամաչում էի գող լինելուս համար:

Հետո իմացա, որ պիտի պատժվեմ, քանի որ նա իմ ամոթից օգուտ էր քաղում:

Տհաճ էր նրան ասել, որ գողացել էի, քանի որ չէի գողացել: Ես տանձերը տեսել էի դեռեւս տանձ չեղած: Տեսել էի ծառի մերկ ճյուղերը: Տեսել էի տերեւներն ու բողբոջները, եւ շարունակել էի տեսնել մինչեւ նրանց պատրաստ լինելը: Հասունները ինձ էին պատկանում:

— Կերա նրանց,- ասացի:

Ափսոս, որ չկարողացա նրան ասել, որ տանձերը չէի գողացել, քանի որ ես ստեղծել էի նրանց, բայց կարողացա ասել այն, ինչ մյուսներն էին ակնկալում:

— Կերա՞ր տանձերը,- ասաց նա, եւ ինձ թվաց, որ բարկացած էր:

Այդուհանդերձ ասացի.

— Այո, պարոն:

— Քանի հատ,- ասաց նա:

— Չորս,- ասացի:

— Չորս տանձ գողացար,- ասաց նա,- հետո կե՞րար:

— Ոչ, պարոն,- ասացի,- հինգ հատ: Մեկը ծառի մոտ կերա:

Ամեն բան խճճվեց, եւ ես հասկացա, որ չեմ կարող տակից դուրս գալ: Ունակ չէի մտաբերելու ինքնուրույն որեւէ խոսք, եւ կարողացածս միայն այն էր, որ հարցերին պատասխանում էի այնպես, որ ինձ պատժելն արդարանար, եւ նա ինձ պատժեց:

Կաշվե փոկով լավ մտրակեց ինձ, ու ես սաստիկ լաց եղա: Այնքան էլ չէր ցավեցնում, որքան լացիցս կարող էր թվալ, սակայն հարկ էր՝ արտասվեի, քանի որ ինձ համար շատ տարօրինակ էր թվում, որ որեւէ մեկը նույնիսկ մտքի ծայրով չէր ըմբռնում, թե ինչու էի պոկել այդ հինգ տանձերը, եւ ինչո՞ւ այն չորսը դասարան էի տարել, մինչդեռ կարող էի դրանք ուտել եւ մի սուտ մոգոնել, թե մի օտարականի ճանապարհ եմ ցույց տվել, կամ դրա նման մի բան:

Գիտեմ, որ օրիորդ Լարքինը մահացած է, սակայն եթե ծերուկ Փոլարդը դեռեւս ողջ է, հուսով եմ, որ կկարդա սա, որովհետեւ իր համար եմ գրում, եւ հիմա ասում եմ, որ չգողացա տանձերը, ես արարեցի նրանց, եւ չորսը դասարան տարա, քանի որ գեղեցիկ էին, եւ ուզում էի, որ մյուսներն էլ տեսնեին, այնպես, ինչպես ես էի տեսնում: Ոչ մի քինախնդրություն, պարոն Փոլարդ, բայց մտածեցի, թե պարտավոր էի ձեզ պատմել այդ օրվա իրողությունը:

Հարցեր և առաջադրանքներ:
Կարդալ և համառոտ՝ տասը նախադասությամբ փոխադրել պատմվածքը:
Ո՞րն է պատմվածքի գաղափարը՝ հեղինակի ասելիքը:
Բնութագրիր տղային, մեղադրիր կամ արդարացրու:

Ինձ թվում է, որ երեխայի տարիքը հաշվի առնելով, հինգ տանձ քաղելը այդքան խնդիր չէր և գողություն ընդհանրապես չի համարվում: Պատմվացքի մեջ գրված է, որ նա միշտ հետևում էր տանձի ծառը և սպասում էր՝ թե երբ կծաղկի. : Ես տղային արդարացնում եմ:

Լեզվական առաջադրանք:
Բառարանի օգնությամբ գտիր մոգոնել, խստամբեր, խորշել, անհետել, մտորել, ձաղկել, պատսպարել, փափագել,հորջորջել, շլմորել, մոլեգին, քինախնդրություն բառերի բացատրությունը և գրիր նրանց հոմանիշ երկուական բառ:

մոգոնելմտածել,խորհել, խստամբերխիստ,դաժան, խորշելզզվել,նողկալ, անհետելանհետանալ,անհետացնել, մտորել-մտածել,խորհել, ձաղկել-բուսնել,փթթել, պատսպարելպաշպանել,խնամել, փափագելերկրպագել,կարոտել, հորջորջել-անվանել,կոչել, շլմորելշփոթվել,շվարել, մոլեգինվայրագ,բուռն, քինախնդրություն-վրեժ,քինա

Posted in Մայրենի

9. գ. 3/5

10. գ. 35

11. բ.2

12. դ.0,4

13. -2, 4/7

14. 50%

15. 

— 5/6 + -7/8= -20/24 + -21/24=-41/24

16. 5, 3,1

17. 

(X+125):X=6

X+125=6X

125=X5 

X=125:5=25

18. 450

Posted in Մայրենի

Մայրենի

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը դուրս է պրծնում (ազատվում) անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով սլանում (ընթանում) հովտով:
Կեսգիշերին հոլիկում արթնանում եմ (զարթնում եմ) գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով աչք է գցում (նայել) ::հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով վրա է տալիս(հարձակվել), և թվում է, թե գետն է սպառնագին գրոհում (հարձակվել) մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա սարսափ է պատում (վախեցնել) քեզ. հանկարծ տանի (քշի) հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ երևում են (նկատվում են) ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ նիրհում են (քնում են) : Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ կռացնելով,(խոնարել) խուլ ձայնով քարերն է տեղից տեղ շարժում (տեղաշարժում) ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է տարածում (սփռում) չորս կողմը: Խավարի մեջ ուրվագծվում են (նշմարվել) արծաթազօծ լեռնագագաթները:

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկվորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հօգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Posted in Մայրենի, Uncategorized

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
Գունդ-իրանիշ, գնդապետ-անձնանիշ, գնդացիր-իրանիշ, Եգիպտոս-իրանիշ, եգիպտացի-անձնանիշ, եգիպտացորեն-իրանիշ, թիզ-իրանիշ, թզուկ-անձնանիշ, ձիակառք-իրանիշ,, կառապան-իրանիշ,, վաճառատուն-իրանիշ,, վաճառական-անձնանիշ, ուղեվարձ-իրանիշ,, ուղևոր-անձնանիշ-, վերելք-իրանիշ,, վիրաբույժ-անձնանիշ, հնդկացի-անձնանիշ, հնդկացորեն-իրանիշ,, հայանձնանիշ, Հայաստան-իրանիշ,, դերբայ-իրանիշ,, դերասան-անձնանիշ, հացաբույս-իրանիշ,, հացթուխ-անձնանիշ, խոհարարանձնանիշ, խոհանոց-իրանիշ,, լրագիր-իրանիշ, լրտես-անձնանիշ, հետախույզ-անձնանիշ, հետևանք-իրանիշ,:

2. Առանձնացրու -թանձրացական և վերացական գոյականները:
Երամ-թանձրացական, հույս- վերացական, կասկած- վերացական, պատիվ- վերացական, վերարկու-թանձրացական, ճաշակ- վերացական, ճաշ-թանձրացական, կարոտ-վերացական, ծխախոտ-թանձրացական, գութ- վերացական, նախանձ- վերացական, երաժիշտ-թանձրացական, բնավորություն- վերացական, քար-թանձրացական, արձագանք- վերացական վերացական, ծառ-թանձրացական, հուշ- վերացական, հուշարձան-թանձրացական, վախ-վերացական, նկար-թանձրացական, բողոք- վերացական, դասագիրք-թանձրացական:

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լույս, լեռ-, գառ-, թագ-ուհի, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Արշալույս,Լեռնաբեռդ, Գառնի, Թագուհի, Նազենի, Վարսինե, Վարդան, Ցողիկ,Արծվանիստ, Սաթեն, Խաչիկ։

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարսափ – ահ

Ավարտ – վերջ

Գրոհ – հարձակում

Տանջանք – տառապանք

Ծիծաղ – քրքիջ

Որոշում – վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ – բույր

Բողոք – գանգատ

Հռչակ – համբավ

Ցավ – կսկիծ

Վախ – երկյուղ

Զայրույթ – ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:

Լեռագագաթ, Լեռնաբերդ, լեռնաշխարհ, լեռնաշղթա
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

պետականություն, խմբապետ, գնդապետ, գյուղապետ, անտառապետ։

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:

մայրապետ, աստվածամայր, մայրաքաղաք
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

հյուրատուն, տնվոր, գինետուն, տնամերձ

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստանոց, արհեստաոր, խմորեղեն, թագաոր, գազանանոց, հավաքական, հեծանվորդ, որսորդ, զիմորական, դատարան, դատական, դատավոր, ճանապարորդ, բառարան, ներկարար, արևտրական, երշիկեղեն, խորհրդավոր, խորհրդական:

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, մարդու, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, կավճով, վշտից, մանկության, պատվով, տիրոջ, շարժման, ամուսնու, թփի, արյան, հաշվից, աշնան, անկյան, կնոջից, քեռու, որդու, ձյան, ձկան, գրկից, աղավնու, գրքում, շան:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

տուն, քույր, տարի, առու, մարդ, խումբ, սիրտ, մայր, ծաղիկ, փշատենի, գարուն,կավիճ, վիշտ, մանկություն, պատիվ, տեր, շարժում, ամուսին, թուփ, արյուն, հաշիվ, աշուն, անկյուն, կին, քեռի, որդի, ձյուն, ձուկ, գիրկ, աղավնի, գիրք, շուն։

Posted in Մայրենի, Uncategorized

Ածանցավոր բայեր

Ըստ կազմության՝ բայերը լինում են պարզ և ածանցավոր։

Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:

Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ`  մեծ-ան-ալ, վախ-են-ալ, գտ-ն-ել, կոր-չ-ել և այլն:

Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն:  Պատճառական բայերը կազմվում են`

1Ա  խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ-խաղացնել, քարանալ-քարացնել:

2Ե  խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել-քայլեցնել, վախենալ-վախեցնել:

3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել-հասցնել, փախչել-փախցնել:

Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել-բերել տալ, զարդարել-զարդարել տալ և այլն:

Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել,վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:

Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել-կտրատել, խոցել-խոցոտել, թռչել-թռչկոտել, պատռել-պատռտել:

Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել-վազվզել, քաշել-քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:

Կազմությամբ կրավորական  կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:Կրավորական ածանցն է վ -ն` գրել-գրվել, կառուցել-կառուցվել, հեռանալ-հեռացվել, կարդալ-կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական  բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ-բարևել:

Առաջադրանքներ

1.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր-անալ, թանձր-անալ, խոր-անալ:

Բ. Վախ-ենալ, կամ-ենալ, մոտ-ենալ:

Գ. Հաս-նել, անց-նել, հագ-նել:

Դ-. Թիռ-չել, սառ-ել, կիպ-չել:

2.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

Posted in Մայրենի, Uncategorized

Գտնել տրված բայերի արմատները և որոշել, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:
Մատռվակել-մատռվակ-գոյական, պղծել-պիղծ-գոյական, հնձել-հունձ-գոյական, վճարել-վճար-գոյական, երկրորդել-երկու- գոյական, գրկել-գիրկ- գոյական, մրրկել-մրիկ- գոյական, անարգել, նույնանալ-նույն- գոյական, կախարդել-կախարդ- գոյական, խարդախել-խարդախ, երկուանալ-երկու- գոյական, նյութել-նյութ- գոյական, կապտել-կապույտ-գոյական, բուրել-բույր- գոյական, ոչնչանալ-ոչինչ, պայտել-պայտ- գոյական, մաքրել-մաքուր- գոյական, ծառայել-ծառա- գոյական, ապշել-ապուշ- գոյական:


Հետևյալ առածներում լրացնել համապատասխան բայերը:
Ջրի բերածը ջուրը կտանի:
տաշած քարը գետնին չի մնա:
Ուրիշի հացով փոր չի կշտանա:
Խոսք կա սարի գլուխ կհանի, խոսք կա​` սարից ներքև կգլորի:
Խոսք կա մի փութ մեղրով չի ուտվի:
Աշխարհը շինողն ու քանդողը լեզուն է:

Հետևյալ գոյականներով և համապատասխան բայերով կազմել երեքական դարձվածք:
Աչք ծակել,

Աչքով տալ

աչքով անել

Գլուխ կոտրուկ

գլուխ տալ

գլխի ընկնել

խելքի գալ

խելք տալ

խելքը գցել

ձեռք մեկնել

ձեռք առնել

ձեռք տալ

սիրտ կոտրել

սիրտ առնել

սիրտ անել

հոգի դնել

հոգի առնել

հոգի տալ

Որոշիր տրված խոնարհված բայերի դեմքը, թիվը, ժամանակը
:
Սովորեցի-եզակի-առաջին-ներկա
գրել եմ-եզակի-առաջին-անցյալ
կարդում ենք-հոգնակի-առաջին-ներկա
ավարտել եք-հոգնակի-երկրորդ-անցյալ
նկարելու ես-եզակի-երկրորդ-ապառնի
երգում էին-հոգնակի-երրորդ-անցյալ
հոգնեցրիր-եզակի-երկրորդ-ներկա
կորցնում են-հոգնակի-երրորդ-ներկա
բնակվել է-եզակի-երրորդ-անցյալ
վախենում էիր-եզակի-երկրորդ-անցյալ
թարգմանում էինք-հոգնակի-առաջին-անցյալ
օրհնեց-եզակի-երրորդ-անցյալ
տխրել են-հոգնակի-երրորդ-ներկա

Posted in Մայրենի

Նախագծի ժամկետը` փետրվարի 17-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:

Բովանդակությունը
Թումանյանի տոհմը
Թումանյան մարդը
Թումանյանը պատմության մեջ
Թումանյան թարգմանիչը
Ամենայն հայոց բանաստեղծը
Նվարդ Թումանյանի հուշերը
Թումանյանի զավակները
Թումանյանը ընկեր
Իմ Թումանյանը
Թումանյանը արվեստում
Ոսկի քաղաքը

Ակնկալվող արդյունքը`
աուդիոնյութեր, տեսանյութեր,  վերլուծություններ, ընթերցումներ, հարցազրույցներ
Առաջադրանք:
Կարդալ բանաստեղծությունները, հեքիաթները, բալլադներն ու լեգենդները:
Ընտրությամբ սովորել բերանացի Թումանյանի բանաստեղծություններից:
Դիտել
Հովհաննես Թումանյան «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ» ֆիլմը:
«Թումանյան» փաստագրական ֆիլմը:

Posted in Մայրենի

Թվական անուն, գործնական աշխատանքներ

Aybuben

1. Առածներում լրացնել թվականները:
Ուզողի տասը երեսն է սև, չուզողի  մեկ :
Տաը չափիր, մեկը կտրիր:
Գիտունին մին ասա, անգետին հազար ումին:
Մի ունեցիր տասը դահեկան, ունեցիր տասը բարեկամ:
Հինգը մատիցդ որ մեկը կտրես, արյուն դուրս կգա:
Մեկ խելքը լավ է, երկուսն` ավելի լավ
Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը` հազար :

2. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69 կթ, 1988 ռջձը, 357 յծե, 2968 սջկը , 99ղթ, 3-րդ, 10-րդ:

69-վաթսունինը

1988- հազար ինը հարյուր ութսունութ

357-երեք հարյուր հիթսունյոթ

2968-երկու հազար ինը հարյուր վացունութ

99-ինսունինը

3-րդ-երորդ

10-րդ-տասերորդ

3. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-մեկական-առաջին, չորս-չորսական-չորրորդ,  հինգ հնգական-հինգերորդ, ութ-ութական-ութերորդ, ինը-իննական-իներորդ, տասը-տասական-տասներորդ, տասնինը-տասնիննական-տասնիններորդ:
4. Ըստ վերը նշված աղյուսակի ` գրիր քո և ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարեթվերը:

իմ ծննդյան տարեթիվը-սժ՝ 2010

մայրիկիս ծննդյան տարեթիվը-ռջձե՝ 1985

հայրիկիս ծննդյան տարեթիվը-ռջհդ՝ 1974

քույրիկիս ծննդյան տարեթիվը-սե՝ 2005

Posted in Մայրենի

գործնական աշխատանք

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Ներքին – կծու, հեզ, շվայտ, խելացի, պարկեշտ, ժանտ, հնազանդ, համեստ, թթու, խորամանկ, քաղցր, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր։
Արտաքին – ուռուցիկ, խաժ, գանգուր, դեղձան, կլոր, գորշ, լաջվարդ, լուրթ, ծուռ, հարթ, բիրտ, մանր, ծավի, ուղիղ, բիլ, խորդուբորդ։

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Ազնվագույն, հնագույն, ամենանոր, ավելիզգայուն, ամենասուր, ավելիերկար, մեծագույն, ամենագեղեցիկ, ավելիխոշոր։

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Արծաթագույն, ադամանդյա, ծիծաղացնող, լուսավոր, սերակեր, հոտավետ, դառնագին, մազագանգուր, գունավոր, գութ, անիմաստ, մարմարագույն։

Posted in Մայրենի

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է:  Պատասխանում է ինչպիսի՞որպիսի՞ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի,  այրի, համր, խուլ, որբ և այլն։

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ լայն, խոր, թանձր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
    2. բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
    3. բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։

 Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ 
       Նախածանցներ
ամենա- ամենաուժեղ, ամենատաք
ան- անհասկանալի, անկապ
ապ- ապարյույն, ապորինի
դժ- դժգոհ, դժբախտ
չ- չխոսկան, չտես
տ- տգեղ, տգետ
Վերջածանցներ

-ալի – հյութալի, հիանալի

-ական – արական, լեզվաբանական
-ային – տնային, ջրային
-անի – ոտանի, երեսնի
-ավետ – հոտավետ, բուրավեՏ
-ավոր – հրջակավոր, բախտավոր
-ատ – պոչատ, կիսատ
-ե – փայտե, արծաթե
-ելի – սիրելի, տխրելի
-եղ – ուճեղ, գունեղ
-ին – վերջին, առաջին
-կոտ – ամաչկոտ, վախկոտ
-յա – ոսկյա, պղնձյա
-ոտ – փայլոտ, մազոտ
-ու – շինծու, հասու
-ուն – հնչյուն, սաղուն