Չեմ վախենա ցիտելուց՝ որ Արայի լեռի բարձրունքում քամու ելևէջների ներքո մերթ՝ աջ, մերթ՝ ձախ ճոճվելը կյանքիս ամենաերանելի ակնթարթներից էր։ Բարձրունքի հաղթահարումը համարում եմ այս կյանքում ամենաոգևորիչ և հուսադրող գործընթացներից, հատկապես՝ երբ ճանապարհը լինում է փոքր ինչ երկար։ Ամեն քայլ անելիս կարծես քեզ ավելի պատասխանատու, ուժեղ և քաջ ես զգում, լցվում մարտական ոգով։ Նախկինում երբևէ լեռ չէի բարձրացել, այն էլ այսպիսի բարձրության։ Միշտ կարծես կար անտեսանելի, բայց շատ հզոր մի պատնեշ իմ և լեռների միջև։ Միշտ շրջապատված եմ եղել դրանցով, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել զգալ, թե ինչ օդ է պտտվում լեռների ամայի միջանցքներում։ Քամու ամեն շփոցից զգում ես աներևակայելի ազատություն, ձեռքերդ ակամա վեր պարզում և լիովին տրվում անօրինաչափ նոտաներին։ Վերստին պատրաստ եմ այցելել այս վայրը, առանց գեթ մեկ գրամ կասկածի։ Վստահ եմ կրկին կզգամ նույն զգացողությունները և նույնչափ լիաթոք հետ կվերդառնամ։
Վերջերս դասերիցս բացակայելու պատճառը Դուբայ այցելությունս էր։ Միացյալ Արաբական էմիրությունների երկրներից ոչ մեկում չէի եղել և իրենց մշակուկույթին ծանոթ չէի։ Ինձ համար նորություն էին տեղացի կանանց և տղամարդկանց արտահագուստի և առհասարակ կրոնական սահմանափակումները։ Կրոնը՝ մուսուլմանական է։ Արտահայտիչ, բաց հագնվելը արգելված է, հատկապես կանանց համար։ Կանայք կրում են սև հիջաբներ, տղամարդիկ՝ սպիտակ թափվող, ազատ հագուստ։
Չնայած խստություններին երկիրը՝ շքեղ է։ Գուցե այն ինձ գրավեց, որովհետև աչքիս համար անսովոր էր, բայց կարծում եմ ձեզ մոտ էլ հետաքրքրություն կառաջացնի։ Լուսանկարները՝ ներքևում։ Հիացած եմ կենտրոնական հատվածով՝ հրապարակով։ Շատրվանները, բարձրահարկ լուսավոր շենքերը և իհարկե աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրջ Խալիֆան տեղը հիասքանչ էին դարձնում։
Ժամանակը սուղ էր, այսպիսով չհասցրեցինք մոտիկից տեսնել Պարսից ծոցը, բայց միևնույն է շրջայցի ժամանակ, կողքով անցնելիս այն աչքի ընկավ ջրի բաց գույնով, մաքրությամբ, զուլալությամբ․․․
Այցելեցինք նաև Լեգոլենդ (Legoland): Այնտեղ իրականում գնացել էի ադրենալին ստանալու համար։ Մի քանի մայրիկիս ինձ նկարելու անհաջող փորձերից հետո ինձ վերջապես տարան սպասված սարսափ սղարանները։
Հերթում Դուբայի ակվալենդն էր։ Ներս մտնելուն պես ինձ զարմացրեցին տարատեսակ ձկները իրենց ահռելի չափսերով և արտաքին տեսքով։ Երբ բանը հասավ փոքրիկ նավակով շրջագայությանը, մեզ հաջողվեց կերակրել ձկներին։ Բացի ձկներից, այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ցամաքային կենդանիների՝ մողեսներ, սարդեր, կարիճներ, չղջիկներ, պինգվիններ, ոզնիներ, օձեր, խամելեոններ, թութակներ և այլն։
Նաև այցելեցինք Դուբայի Սաֆարի։ Անապատային տարածքը իդեալական էր ուղտերի, կուադրո մեքենաներ վարելու և բարձր ավտոմեքենաներով անապատային բլուրները հաղթահարելու համար։ Նաև արաբական ոճով մեհենդի ձեռք բերեցի ուսիս վրա։
Շատ տպավորված եմ այցելությունիցս։ Վերադառնում եմ դասերիս մեծ ոգևորվածությամբ և հուսանք հանգիստը դրական կազդի դասերի վրա։