Posted in Կենսաբանություն

Որո՞նք են կյանքի տարրերը (մակրո-, միկրո-, ուլտրատարրերը)

Մակրոտարրեր՝ Ածխածին (C), Թթվածին (O), Ջրածին (H), Ազոտ (N), Կալցիում (Ca), Ֆոսֆոր (P)։

Միկրոտարրեր՝ Երկաթ (Fe), Ցինկ (Zn), Պղինձ (Cu), Յոդ (I), Մանգան (Mn)։

Ուլտրատարրեր՝ Սելեն (Se), Քրոմ (Cr), Մոլիբդեն (Mo)։

Կենդանի աշխարհը քանի՞ “թագավորության” է բաժանվում

Կենդանի աշխարհը բաժանվում է 5 թագավորության՝ Մոներաներ (բակտերիաներ), Պրոտիստներ (միաբջիջներ), Սնկեր, Բույսեր, Կենդանիներ։

Ո՞րն է կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը, ինչպիսի՞ կենսաբանորեն ակտիվ նյութեր կան նրա բաղադրության մեջ

Կենդանի օրգանիզմի կառուցվածքային միավորը բջիջն է։ Նրա բաղադրության մեջ մտնում են սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ, ջուր, հանքային աղեր։

Ինչպիսի՞ օրգանական և անօրգանական նյութեր կան կենդանի օրգանիզմում

Օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ։

Անօրգանական նյութեր՝ ջուր, հանքային աղեր, թթվածին, ածխաթթու գազ։

Ինչու՞ են գիտնականներն ասում. «Կյանքը սպիտակուցների գոյության ձևն է…»

Քանի որ սպիտակուցներն ապահովում են օրգանիզմի կենսագործունեությունը՝ ֆերմենտային, կառուցվածքային, շարժողական և պաշտպանական գործառույթներ։

Որո՞նք են սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, նուկլեինաթթուների, վիտամինների գործառույթները կենդանի օրգանիզմում

Սպիտակուցներ՝ կառուցվածքային, ֆերմենտային, պաշտպանական։

Ածխաջրեր՝ էներգիայի աղբյուր։

Ճարպեր՝ էներգիայի պահեստ, ջերմամեկուսացում, բջջաթաղանթի մաս։

Նուկլեինաթթուներ՝ գենետիկական տեղեկատվության պահպանում ու փոխանցում։

Վիտամիններ՝ կենսաքիմիական պրոցեսների կարգավորում։

Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները

Հավասարակշռված սնունդ, ֆիզիկական ակտիվություն, վնասակար սովորություններից խուսափում, հոգեկան հանգստություն, բավարար քուն, բավարար ջրի օգտագործում։

Posted in Կենսաբանություն

Վիտամիններ. Տնային առաջադրանք

Ապրիլի 22-28

  • Վիտամիններ, դրանց դերը մարդու կյանքում,
  • վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը: 
  • Ապրիլ ամսվա ամփոփում
    Լրացուցիչ առաջադրանք, պատասխանել հարցերին․
  1. Վիտամինները ի՞նչ դեր ունեն մարդու կյանքում

Վիտամիններն անփոխարինելի նյութեր են, որոնք մեր մարմնին մտնում են սնունդով կամ սննդային հավելումների տարբերությամբ:

  1. Վիտամինների թեր ֆունկցիայի ժամանակ ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջանալ
    Կարող են առաջանալ նյութափոխանակության և ֆիզիոլոգիական ակտիվության խնդիրներ: Ինչպես նաև ծայրահեղ դեպքերում` մաշկային խնդիրներ:
  2. C և D վիտամինները ի՞նչ դեր են կատարում  մեր օրգանիզմում։
    Վիտամին D – ատամների և ոսկորների ամրություն, իմունիտետ
    Վիտամին C – Հզոր հակաօքսիդանտ, ամրացնում է իմունային համակարգը, խթանում է ատամների և լնդերի առողջությունը, նպաստում է հյուսվածքների արագ վերականգնմանը, կայունացնում է նյարդային համակարգը