Posted in Հայոց լեզու, Uncategorized

  • Ընդգծել ենթակաները, գրել՝ ինչ խոսքի մասով են ատրահայտված։
Վայրի վարազի պես էր անտառապահ Պանինը։ Մի հրեշ էր նա անտառապետի տարազով, կոկարդով գլխարկը գլխին։ Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։ Մեկ էլ, թաքստոցից դուրս կգար, կմռնչար այնպես, որ արջերն էլ էին քնից զարթնում և որջերում մռռում։ Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի էր գնում Մթնաձորի խորքերը։ Ձմռան լուսնյակ գիշերներին, երբ վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։ Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Posted in Հասարակագիտություն, Uncategorized

Ես և հասարակությունը․ անձնական ինքնաճանաչում և սոցիալական ազդեցություններ»

Նպատակ՝

  • հասկանալ թե ինչպես է ձևավորվում ինքնությունը հասարակական միջավայրում, ինչ ազդեցություն ունեն ընտանիքը, ընկերները, մեդիան և մշակույթը մարդու մտածողության, վարքի ու արժեքների վրա

Առաջադրանք՝

  • ուսումնասիրել «ես»-ի ձևավորման գործոնները՝ ընտանիք, դպրոց, ընկերներ, մեդիա, մշակույթ

Ընտանիքն ազդում է մեր բնավորության և արժեքների ձևավորման վրա։ Դպրոցը զարգացնում է մտածողությունը և սոցիալական հմտությունները։ Ընկերները ձևավորում են հետաքրքրությունները, վարքի ձևերը և որոշ սովորություններ։ Մեդիան կարող է ցույց տալ նոր օրինակներ, միտումներ և ազդել մեր կարծիքների վրա։ Մշակույթը տալիս է ավանդույթներ և պատկերացնում է, թե ինչն է մեր ազգի ու ինքնության կարևոր մասը։

  • Ի՞նչն է ազդում մեր ինքնության ձևավորման վրա համառոտ նկարագրություն

Մեր ինքնությունը ձևավորվում է ընտանիքի, շրջապատի, դպրոցական կյանքի, ընկերների ազդեցության, ինչպես նաև մեդիայի և մշակույթի միջոցով։ Մարդը սովորում է համապատասխանել միջավայրին, ընկալում է արժեքներ և ձևավորում է իրեն հատուկ վարք, մտածողություն ու ինքնաճանաչում։