Քննարկման թեմաներ՝
- Ինչպե՞ս է ձևավորվում ինքնությունն առցանց միջավայրում։
- Դրական և բացասական կողմերը։
- Քննարկում՝ արդյոք սոցցանցերը խթանում են սոցիալական կապերը, թե փոխարենը մեկուսացնում։
Հարցեր որոնց պետք է պատասխանել գրավոր ՝
- Ի՞նչ ենք մենք ցույց տալիս մեր մասին սոցցանցերում։
Սոցցանցերում մենք ցույց ենք տալիս, թե ովքեր ենք, ինչ ենք սիրում և ինչպես ենք ապրում։ Պատկերներ, գրառումներ և պատմություններ հրապարակելով մարդիկ կիսվում են իրենց հետաքրքրություններով, մտքերով և զգացմունքներով։
Արդյոք դա իրական «ես»-ն է, թե՞ ներկայացնում ենք իդեալականացված տարբերակ։
Հիմնականում մարդիկ նախընտրում են ցույց տալ միայն իրենց իդեալականացված տարբերակը, բայց իմ կարծիքով, դա սխալ է։ Պետք է հենց սկզբից ներկայացնել իրական «ես»-ը, քանի որ ձևանալով ուրիշ մարդ՝ դուք չեք կարող գտնել իրական ծանոթներ և ընկերներ, ովքեր իրոք ձեզ հոգեհարազատ են։
- Ի՞նչ դեր ունի լայքերի ու մեկնաբանությունների քանակը։
Լայքերն ու մեկնաբանությունները ցույց են տալիս, թե մարդկանց որքան է դուր եկել հրապարակումը։ Եթե շատ լայք կամ մեկնաբանություն կա, այն ավելի շատ մարդ կարող է տեսնել։ Մեկնաբանությունները օգնում են հասկանալ, ինչ են մարդիկ մտածում։ Դրանք նաև ցույց են տալիս, որ մարդիկ ակտիվ են և հետաքրքրված։
- Արդյո՞ք մենք ձևափոխում ենք մեր վարքը՝ հանուն օնլայն ընդունման
Այո, երբեմն մարդիկ փոխում են իրենց վարքը, որ սոցցանցերում ընդունված լինեն։ Փորձում են ավելի գեղեցիկ կամ հետաքրքիր երևալ, որ շատ լայք կամ ուշադրություն ստանան։ Բայց այդպես նրանք կարող են հեռանալ իրենց իրական ես-ից։ Կարևոր է մնալ ինքդ քեզ նման, նույնիսկ օնլայն։
Խմբային աշխատանք՝
Յուրաքանչյուր խումբ գրում է 3 տարբեր ձևով ստեղծված առցանց պրոֆիլի նկարագրություն (իրական, իդեալականացված) և համեմատում դրանք
Առաջադրանք՝
- Յուրաքանչյուր աշակերտ գրում է մեկ դրական և մեկ բացասական փորձ, որը ունեցել է սոցցանցերում
- Գրում է հինգական դրական և հինգական բացասական կողմ,որն ունեն սոցցանցերը
Բանավեճ՝
Բաժանվելով երկու խմբի
- Խումբ Ա՝ պնդում է, որ սոցցանցերը խթանում են սոցիալական կապերը
- Խումբ Բ՝ պնդում է, որ սոցցանցերը մեկուսացնում են մարդկանց
Ամփոփ աշխատանք էսսեի տեսքով՝
«Իմ ինքնությունը սոցցանցերում՝ ինչպես եմ ներկայանում և ինչու»
Ինչը կփոխեիր քո սոցհարթակներում
Ինչի վրա սկսեցիր ուշադրություն դարձնել, որը նախկինում կարևոր չէր քեզ համար