Թեմա՝ «Ծնողները պատասխանատո՞ւ են երեխաների սխալների համար«»
Օրը՝ հոկտեմբերի 10
Վայրը՝ ընթերցարան
Մասնակիցներ՝ 10-երրորդ դասարանի սովորողներ
Վարողներ՝ Էվա Եփրեմյան, Ռուզան Ղուկասյան
Պրեզենտացիա՝ Եվա Խաչատրյան, Միլենա Հակոբյան
Ծնողներն ունեն մեծ պատասխանատվություն մինչև երեխայի 14-15 տարեկան լինելը։ Այդ ժամանակ երեխան դեռ չի հասունացել լիովին և չի հասկանում իր արարքների հետևանքները։ Ծնողները պետք է սովորեցնեն նրան տարբերակել ճիշտն ու սխալը։ Նրանք սահմանում են կանոններ և հետևում, որ երեխան դրանք պահի։ Երեխան կախված է ծնողների ուշադրությունից և օգնությունից։ Ծնողների օրինակն էլ մեծ ազդեցություն ունի երեխայի վարքի վրա։ 14-15 տարեկանից հետո երեխան սկսում է ավելի ինքնուրույն և պատասխանատու լինել, Նա կարողանում է ընդունել որոշումներ և հասկանալ հետևանքները։ Ծնողները պետք է աստիճանաբար զիջեն վերահսկողությունը։ Երեխան պետք է սովորի իր սխալների համար պատասխանատվություն կրել։

