Posted in Uncategorized

Ես ուզում եմ պատմել, թե ինչպես ապրեցին հայերը առաջին աշխարհամարտի ժամանակ։ Դա շատ դժվար տարիներ էին մեր ժողովրդի համար։ Հայերը կռվում էին և՛ ռուսական, և՛ թուրքական կողմերում, բայց միևնույն ժամանակ նրանց դեմ սկսվեց մեծ ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը։

Տղաները և աղջիկները ոչ միայն կորցնում էին իրենց հայրենակիցներին, այլ նաև ստիպված էին պաշտպանվել։ Օրինակ, Վան քաղաքում հայերը քաջաբար պաշտպանեցին իրենց տունն ու կյանքը։ Ես պատկերացնում եմ, թե որքան ուժ ու կամք է պետք եղել դա անել։

Չնայած բոլոր դժվարություններին՝ հայերը չէին հանձնվում։ Նրանք հավատում էին, որ մի օր հայ ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղ ու ազատ։ Ինձ թվում է, որ հենց այդ հավատը պահեց մեր հայրերին ու մայրերին, որպեսզի մենք այսօր լինենք ազատ ու անկախ։

Ես հպարտ եմ իմ պատմությամբ և այն մարդկանցով, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ չվհատեցին, պայքարեցին ու ապրեցին։