Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

1.Անցյալի իրականության բացահայտման աղբյուրները և նրանց հուսալիության պարզման եղանակները

Անցյալի մասին մենք իմանում ենք հին առարկաներից քարե գործիքներից, կավե ամաններից, զենքերից, տների ու ամրոցների մնացորդներից։ Դրանք մարդիկ են օգտագործել շատ վաղ ժամանակներում։

Որպեսզի իմանանք որքան հուսալի է գտածոն, կա մի քանի տարբերակ

Նայում են, թե որտեղ է այն գտնվել և ինչ խորության վրա, որովհետև սովորաբար որքան խորն է եղել առարկան, այնքան ավելի հին է համարվում։

համեմատում են այն այլ նման գտածոների հետ հասկանալու համար, արդյոք դրանք նույն ժամանակաշրջանին են պատկանում։

Նայում են նաև, թե արդյոք գրություններն ու նկարները համապատասխանում են առարկային։

2.Վերլուծել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի և ռեսուրսների դրական ու խոցելի կողմերը;

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ասիայի և Կովկասի խաչմերուկում, ինչը տալիս է առևտրի և մշակութային փոխանակումների լավ հնարավորություններ, սակայն սահմանամերձ դիրքը և երկրաշարժերի ակտիվությունը խոցելի են դարձնում տարածաշրջանը։ Լեռնային ռելիեֆը սահմանափակում է մեծածավալ գյուղատնտեսությունը, բայց հարուստ է հանքային պաշարներով, մաքուր ջրով և բնական գեղեցկությամբ, որոնք նպաստում են արդյունաբերության, էներգետիկայի և զբոսաշրջության զարգացմանը,


Posted in Հասարակագիտություն

Թեստային աշխատանք հասարակագիտություն

Հարցաշար

Անձնական տվյալներ

  1. Ձեր սեռը՝ ա) աղջիկ բ) տղա
  2. Ձեր տարիքը՝ _15_
  3. Ապագա մասնագիտություն՝ _3դ մոդելավորում_

 Հիմնական հարցեր


ինչպե՞ս կբնութագրեք «գեղեցիկ կենցաղ» հասկացությունը։
(Բաց հարց)

կբնութագրեմ որպես հաճելի, հարմարավետ և գեղեցիկ միջավայր։

Որքա՞ն հաճախ եք ուշադրություն դարձնում միջավայրի արտաքին տեսքին ձեր առօրյայում։

  • Շատ հաճախ
  • Երբեմն
  • Հազվադեպ
  • Երբեք

Տան ձևավորումը կարևո՞ր է ձեզ համար։ Ինչո՞ւ։
(Բաց հարց)

կարևոր է

իմ կարծիքով ամեն մարդ ինքը պետք է ձևվավորի իր տան միջավայրը քանի որ նա զգում է իրեն հանգիստ այն միջավայրում որը նրան հոգեհարազատ է

Արդյո՞ք այն, ինչով շրջապատված եք (գույներ, լուսավորություն, հարմարավետություն), ազդում է ձեր տրամադրության վրա։

  • Այո, մեծապես
  • Որոշ չափով
  • Ոչ այնքան
  • Ընդհանրապես ոչ

Արդյո՞ք կարծում եք, որ գեղեցիկ և համահունչ առօրյան կարող է բարձրացնել ձեր կենսունակությունը/աշխատունակությունը։

  • Այո
  • Ոչ
  • Չգիտեմ

Ի՞նչ տեղ է զբաղեցնում գեղագիտական ընկալումը ձեր ընտրություններում՝ հագուստ, սենյակի ինտերիեր, անձնական իրեր։

  • Առաջնային է
  • Կարևոր է, բայց ոչ որոշիչ
  • Մեկ է
  • Գեղագիտականը ինձ համար կարևոր չէ
  1. Ձեր կարծիքով՝ արդյո՞ք գեղեցկության ընկալումը փոխվում է մարդու տարիքի հետ։ Ինչո՞ւ։
    (Բաց հարց)

իմ կարծիքով այո, քանի որ ամեն մարդ տարիքի հետ փոխում է իր մտածելակերպը։ մարդը մեծանալու ընթացքում, ձեռք է բերում նոր հետաքրքրություններ և նախասիրություններ։

Posted in Գրականություն, Uncategorized

 Քննարկում

Թեմա՝ «Ծնողները պատասխանատո՞ւ են երեխաների սխալների համար«»

Օրը՝ հոկտեմբերի 10

Վայրը՝ ընթերցարան

Մասնակիցներ՝ 10-երրորդ դասարանի սովորողներ

Վարողներ՝ Էվա Եփրեմյան, Ռուզան Ղուկասյան

Պրեզենտացիա՝ Եվա Խաչատրյան, Միլենա Հակոբյան

Ծնողներն ունեն մեծ պատասխանատվություն մինչև երեխայի 14-15 տարեկան լինելը։ Այդ ժամանակ երեխան դեռ չի հասունացել լիովին և չի հասկանում իր արարքների հետևանքները։ Ծնողները պետք է սովորեցնեն նրան տարբերակել ճիշտն ու սխալը։ Նրանք սահմանում են կանոններ և հետևում, որ երեխան դրանք պահի։ Երեխան կախված է ծնողների ուշադրությունից և օգնությունից։ Ծնողների օրինակն էլ մեծ ազդեցություն ունի երեխայի վարքի վրա։ 14-15 տարեկանից հետո երեխան սկսում է ավելի ինքնուրույն և պատասխանատու լինել, Նա կարողանում է ընդունել որոշումներ և հասկանալ հետևանքները։ Ծնողները պետք է աստիճանաբար զիջեն վերահսկողությունը։ Երեխան պետք է սովորի իր սխալների համար պատասխանատվություն կրել։

Posted in English

Lesson 2

Late at night, she could barely recline on the cold bed. The room was frigid, and something seemed sinister in the shadows. A thing maybe a corpse was partly concealed under a sheet.She felt numb, as if fear had caught her in peril. The air felt dismal and heavy. Suddenly, a distant shriek made her heart jump. She thought of running, or staying. She decided to inhabit her fear instead of letting it win. She would tempt fate, make a wager with herself that courage could grow even in the darkest night.

Posted in Uncategorized

Ես ուզում եմ պատմել, թե ինչպես ապրեցին հայերը առաջին աշխարհամարտի ժամանակ։ Դա շատ դժվար տարիներ էին մեր ժողովրդի համար։ Հայերը կռվում էին և՛ ռուսական, և՛ թուրքական կողմերում, բայց միևնույն ժամանակ նրանց դեմ սկսվեց մեծ ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը։

Տղաները և աղջիկները ոչ միայն կորցնում էին իրենց հայրենակիցներին, այլ նաև ստիպված էին պաշտպանվել։ Օրինակ, Վան քաղաքում հայերը քաջաբար պաշտպանեցին իրենց տունն ու կյանքը։ Ես պատկերացնում եմ, թե որքան ուժ ու կամք է պետք եղել դա անել։

Չնայած բոլոր դժվարություններին՝ հայերը չէին հանձնվում։ Նրանք հավատում էին, որ մի օր հայ ժողովուրդը կկարողանա ապրել խաղաղ ու ազատ։ Ինձ թվում է, որ հենց այդ հավատը պահեց մեր հայրերին ու մայրերին, որպեսզի մենք այսօր լինենք ազատ ու անկախ։

Ես հպարտ եմ իմ պատմությամբ և այն մարդկանցով, որոնք առաջին աշխարհամարտի ժամանակ չվհատեցին, պայքարեցին ու ապրեցին։

Posted in Uncategorized
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր հետևյալ բառերի բացատրությունը՝ 

գոց-փակ, անգիր
մացառ-Փշոտ թփաբույս
հղկել-հավասարեցնել
ահարկու-Սարսափելի, զարհուրելի
կատար-Որևէ բանի ամենաբարձր կետը
թաղիք-Մամլած բրդից պատրաստվող հովվական անթև կապա
պարեն-Մթերքների պաշար
բաշ-Որոշ կենդանիների վզի երկար մազերի խուրձը
համհարզ-Կռվի ժամանակ միասին կողք-կողքի կռվող, նիզակակից:
ֆետր-Բարձրորակ և նուրբ թաղիք, որ օգտագործում են գլխարկներ՝ վալենկաներ ևն պատրաստելու համար:
մահակ-Փայտե հաստ գավազան:
արխալուղ-Տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ:
չուխա-Բրդյա նուրբ խավավոր գործվածք, մահուդ: