Posted in Գրականություն

1. Պատկերավորման ինչ միջոցներ կան պատմվածքում: Գտիր և դուրս բեր համապատասխան օրինակները։
Պատմվածքում կան պատկերավորման տարբեր միջոցներ՝

Փոխաբերություն – «թերթ-թերթ թերթատել էջերը ծովին», այսինքն՝ ծովի ալիքները նմանեցված են գրքի էջերին։

Խորհրդանշան – աստղերը խորհրդանշում են երազանք, գեղեցկություն, լույս, հոգևոր արժեք։

Անձնավորում – «հովը փոթորիկ դարձավ», «աստղերը թռան երկինք», հովը և աստղերը ներկայացվում են որպես կենդանի ուժեր։

2.Ինչ ես կարծում՝ ինչու ձկնորսը քար արձան դարձավ, իսկ «Աշուղին աստղերը զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին»:


Ձկնորսը աստղերը չէր գնահատում։ Նա ուզում էր դրանք ծախել և օգուտ ստանալ։ Այդ պատճառով վերջում նա քարացավ՝ ինչպես մարդիկ, որոնք կյանքում գնահատում են միայն նյութականը։ Իսկ աշուղը աստղերին նայում էր սիրով, երազանքով։ Նա ուզում էր երգել դրանց համար, զգում էր դրանց արժեքը։ Դրա համար աստղերը նրան «թևեր տվին» և իրենց հետ տարան՝ որպես արժանի մարդ։

3. Ինչ ես կարծում, ինչի մասին էր պատմվածքը։ 7-ից 10 նախադասությամբ ներկայացրու ասելիքդ։

Ձկնորսը պատահաբար գտնում է աստղեր, բայց չի հասկանում դրանց իմաստը։ Գյուղացիներն ու նրա կինը նույնպես աստղերին ընդունում են որպես զարդ կամ առարկա։ Միայն աշուղն է, որ նրանց համար ապրում է։ Նա ոչինչ չունի, բայց աստղերի արժեքը գիտի։ Վերջում աստղերը վերադառնում են երկինք։ Ձկնորսը քարանում է, իսկ աշուղը՝ բարձրանում։ Պատմվածքն ասում է՝ իրական հարստությունը հոգու մեջ է, ոչ թե դրամի։

Leave a comment