2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։ Այն ամեն ինչ փոխեց՝ սկսած իշխանություններից մինչև մարդկանց մտածելակերպը։ Հեղափոխությունը անվանում են «թավշյա», որովհետև այն եղավ առանց արյուն թափելու։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց, բողոքեց, և վերջում իշխանությունը փոխվեց։ Շատ մարդիկ դա համարեցին հաղթանակ։
Պետության համար հեղափոխությունը բերեց նոր ղեկավարություն։ Նոր իշխանությունը խոստացավ պայքարել կոռուպցիայի դեմ, արդարություն հաստատել, բարելավել մարդկանց կյանքը։ Սկզբում ամեն ինչ կարծես լավ էր՝ մարդիկ հավատացին, որ հնարավոր է լավ ապագա կառուցել։
Հայաստանցիների համար թավիշը բերեց հույս։ Մարդիկ սկսեցին մտածել, որ իրենք էլ կարող են ինչ-որ բան փոխել երկրում։ Նրանք սկսեցին ավելի ակտիվ մասնակցել հանրային կյանքին, խոսել իրենց խնդիրների մասին, և զգացին, որ իրենց ձայնը կարևոր է։
Սփյուռքի (արտերկրի հայերի) համար սա նույնպես կարևոր իրադարձություն էր։ Շատ սփյուռքահայեր նորից հետաքրքրվեցին Հայաստանիով, որոշեցին ներդրումներ անել, գալ ու աջակցել երկրին։
Բայց հետագայում դժվարություններ առաջացան։ Սկսվեց 2020 թվականի պատերազմը, և Հայաստանը մեծ կորուստներ ունեցավ։ Դա հիասթափեցրեց շատերին։ Բացի այդ, շատ խնդիրներ չլուծվեցին՝ աղքատություն, անարդարություններ, որոշ նախարարություններ վատ էին աշխատում։
Ամփոփելով, կարելի է ասել, որ թավշյա հեղափոխությունը մեզ տվեց հնարավորություն, բայց այդ հնարավորությունը օգտագործելը դժվար գործ է։ Մենք սովորեցինք, որ միայն իշխանություն փոխելը բավական չէ․ պետք է բոլորս միասին աշխատենք՝ պետությունը բարելավելու համար։