Posted in Գրականություն

Եղիշե Չարենց «Տաղ անձնական»

«Տաղ անձնականի» մեջ Չարենցը նկարագրում է իր վտարանդի ու ցավով լի վիճակը՝ հայրենիքից հեռանալուց հետո։ Նա կարոտով հիշում է Կարսն ու այնտեղ թողած իր սիրելին՝ Կարինե Քոթանճյանին։ Շրջապատված լինելով օտար ու անտարբեր մարդկանցով՝ բանաստեղծը զգում է իրեն միայնակ և խեղված։ Կյանքը նրան թվում է մռայլ ու անհասկանալի, բայց միևնույն ժամանակ նա ձգտում է դեպի վերին աշխարհ՝ իր երազների երկինքը։ Վերջում, լի ներողամտությամբ, նա հրաժեշտ է տալիս թե՛ անցյալին, թե՛ սիրեցյալին։