Posted in Պատմություն, Uncategorized

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն։ Ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ խաղաղ ցույցերով, և իշխանությունը փոխվեց։ Սա եղավ առանց կռվի ու արյուն թափելու, դրա համար էլ այն կոչեցին «թավշյա»։

Հեղափոխությունից հետո մարդկանց մեջ հույս առաջացավ։ Շատերը սկսեցին մտածել, որ հիմա կյանքը լավանալու է։ Սկսվեց կոռուպցիայի դեմ պայքար, մարդիկ սկսեցին ավելի ազատ արտահայտվել, խոսել խնդիրների մասին։ Սփյուռքում ապրող հայերն էլ նորից սկսեցին հետաքրքրվել հայրենիքով։

Բայց հեղափոխությունը բերեց նաև դժվարություններ։ Ոչ բոլոր խոստումները իրականություն դարձան։ Շատ խնդիրներ մնացին։ Իսկ 2020 թվականին եղավ պատերազմ, և մենք ծանր կորուստներ ունեցանք։ Սա ցավ պատճառեց թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերին։

Ի վերջո, թավիշը մեզ ցույց տվեց, որ փոփոխություն կարելի է անել, բայց դրա համար պետք է միասին աշխատել, միավորվել և ճիշտ քայլեր անել։ Մարդիկ չպետք է սպասեն, որ միայն իշխանությունը ամեն ինչ կփոխի։ Բոլորիս մասնակցությամբ միայն հնարավոր է կառուցել ուժեղ պետություն։

Leave a comment