Posted in Գրականություն

Հայաստանի թանգարանի եվրոպական դպրոցների կտավներն ու Ազգագրական Ընկերության հավաքածուները բացառապես Հովհաննես Թումանյանի ջանքերի շնորհիվ են փրկվել։

1921-ին, Վրաստանի խորհրդայնացումից հետո, Թումանյանը վստահելի անձանց հանձնարարում է գտնել ու փրկել հայ գեղարվեստական արժեքները։ Գիշերով նա կազմակերպում է Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի ու Պողարջյանի տներում պահված նկարների տեղափոխումը։

Վրացիները Սադախլուում խստորեն խուզարկում էին բոլոր ճամփորդներին, բայց Թումանյանը դիմում է Ալեքսանդր Մյասնիկյանին, ով, լինելով Հայաստանի Ժողկոմխորհի նախագահ ու Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ, կարող էր ապահովել դրանց տեղափոխումը։ Մյասնիկյանը համաձայնում է՝ տրամադրելով անձեռնմխելի մեքենա, ինչը թույլ է տալիս արժեքները գաղտնի փոխադրել Հայաստան։