Վահան Տերյանը, չնայած իր կարճատև կյանքին, մեծ ազդեցություն է ունեցել հայ պոեզիայի վրա: Նրա սիրային, հայրենասիրական և լիրիկական բանաստեղծությունները մինչ օրս չեն կորցրել իրենց թարմությունը և հուզական ուժը:
Տերյանը հեղափոխեց հայ տաղաչափությունը՝ հաղթահարելով լեզվական սահմանափակումները և ներմուծելով նոր չափեր, ինչպիսիք են քորեյը, դակտիլը և ամֆիբրաքոսը: Նա նաև առաջինն էր, ով հայկական պոեզիայում կիրառեց եվրոպական ու ռուսական ձևեր, ներառյալ սոնետը, տրիոլետը և ռոնդոն:
Բացի այդ, Տերյանի գրական հայերենն այնքան կատարյալ էր, որ մինչ օրս համարվում է օրինակելի: Այդ պատճառով լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը պարտադրում էր իր ուսանողներին արտասանել Տերյանի բանաստեղծությունները՝ նրանց անթերի հայերենին տիրապետելու համար։





