Posted in Գրականություն

Հովհաննես Թումանյանի հուշերը Խրիմյան Հայրիկի մասին

Հովհաննես Թումանյանի հուշերում Խրիմյան Հայրիկը ներկայացվում է որպես բարի և ժողովրդասեր մարդ։ Նա սիրում էր գրականություն, բայց Թումանյանը նրա զրույցները շատ ավելի հետաքրքիր էր համարում։ Մի անգամ, երբ Թումանյանը այցելում է նրան, Հայրիկը լավ տրամադրություն ուներ ու ընդունում էր խնդրատուներին։

Նախ մի գիմնազիստ եկավ, որին դպրոցից դուրս էին անում վարձը չվճարելու պատճառով։ Հայրիկը վճարեց ու կարգադրեց, որ չհանեն։

Հետո մի գաղթական կին օգնություն խնդրեց, և Հայրիկը նաև նրան աջակցեց։ Վերջում եկավ 40 տարի եկեղեցում ծառայած մի տիրացու, ով աղքատության մեջ էր․ Հայրիկը նրան էլ օգնեց ապահովելով թոշակով։

Այս պատմությունը վկայում է Խրիմյան Հայրիկի առատաձեռն ու սրտացավ բնավորության մասին։

Posted in Uncategorized

Հայ ժողովուրդը միշտ ցանկացել է ապրել անկախ և ազատ հայրենիքում։ Խորհրդային տարիներին Հայաստանը չուներ լիարժեք անկախություն։ Թեև երկրում կային դպրոցներ, գործարաններ ու մշակույթ, բայց իրականում ամեն ինչ որոշում էր Մոսկվան։

1988 թվականին սկսվեց Ղարաբաղյան շարժումը։ Մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով միավորել Արցախը Հայաստանին։ Այդ պահից սկսվեց պայքարը՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի անկախության համար։ Ժողովուրդը սկսեց բարձրաձայնել իր իրավունքների մասին։

Շատ խնդիրներ կային։ Սպիտակի երկրաշարժը ավերեց մեծ քաղաքներ։ ԽՍՀՄ ղեկավարությունը շատ դանդաղ օգնեց։ Այդ պահից մարդիկ էլ ավելի համոզվեցին, որ Հայաստանի համար ամենալավ ճանապարհը՝ անկախ դառնալն է։

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվեց հանրաքվե։ Հայ ժողովուրդը ընտրեց անկախությունը։ Այդ օրից սկսվեց նոր՝ ազատ ու դժվար ճանապարհ։

Այսօր մենք ապրում ենք անկախ Հայաստանում, բայց այդ անկախությունը հեշտ չի եկել։ Պետք է գնահատենք այն և աշխատենք մեր երկիրը ավելի լավը դարձնելու համար։