Վահան Տերյանը, լինելով մեծ բանաստեղծ, նաև խորապես հայրենասեր էր։ Նրա նամակներում արտացոլված է հայրենիքի ցավով տառապող հոգին։ 1918-ին նա անձնվիրաբար օգնել է Հյուսիսային Կովկասի հայ փախստականներին՝ վտանգելով իր կյանքը։ չնայած նրա լիրիկական բանաստեղծություններին, իրականում նա խիզախ մարդ էր, անգամ ավազակների հարձակման ժամանակ փրկելով իր մոտ եղած 6 միլիոն ռուբլին։
Տերյանը մեղադրվել է հայ նացիոնալիստ լինելու մեջ, քանի որ խորհրդային կառավարության տրամադրած միջոցներն օգտագործել է բացառապես հայերին օգնելու համար։ Նա նաև պաշտպանել է շնորհալի հայ երիտասարդներին, այդ թվում՝ Երվանդ Քոչարին։
1918-ին փրկել է Մոսկվայի հայկական եկեղեցու ունեցվածքը՝ չթողնելով, որ այն բռնագրավվի։ Տրոցկու և Ստալինի հետ ունեցած վեճերը, հատկապես Բրեստ-Լիտովսկի բանակցությունների ժամանակ, պատճառ դարձան նրա հեռացմանը պաշտոնից։ Հետագայում Ստալինը նրան գործուղեց Պարսկաստան ու Թուրքիա՝ ուղևորություն, որը դարձավ մահվան պատճառ։
Տերյանը գրում էր. Մեր հայրենիքի ցավը մեզ այնպես է մաշում, որ մենք դառնում ենք անզոր դա մի հիվանդագին սեր է, մի անհաղթահարելի մոլություն: Այս տողերում ամբողջովին արտահայտված է նրա նվիրումն ու ցավը հայրենիքի նկատմամբ։