Posted in Աշխարհագիտություն, Uncategorized

ՀՀ աշխարագրական դիրքը

Հայաստանի Հանրապետությունն ունի կարևոր աշխարհագրական դիրք՝ գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև։

Այն սահմանակից է Վրաստանին, Թուրքիային, Իրանին և Ադրբեջանին։ Հայաստանի աշխարհագրական դիրքը նպաստում է միջազգային տնտեսական կապերի զարգացմանը։ Այս դիրքը նաև կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար։

ՀՀ կլիման

Հայաստանի կլիման ձևավորվում է լեռնային ռելիեֆի ազդեցությամբ և բազմազան է։

Տիրապետում է չոր մայրցամաքային կլիման՝ շոգ ամառներով ու ցուրտ ձմեռներով։ Բարձրության փոփոխության հետևանքով տարբերում են 8 կլիմայական գոտի՝ մերձարևադարձայինից մինչև ծայրահեղ բարձր լեռնային։ Ջերմաստիճանը տատանվում է -46°C-ից +42°C, իսկ տեղումները՝ 250-900 մմ։