Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականին Ջավախքի Գանձա գյուղում, նա ստացել է իր նախնական կրթությունը ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: 1899 թվականին Տերյանը ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը։ ճեմարանը ավարտելուց հետո 1906 թվականին ուսումնառությունը շարունակել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում:
Ապրելով մեծ քաղաքի եռուզեռի մեջ Տերյանը մտահոգվում էր հասարակության ճակատագրով և արձագանքում ժամանակի իրադարձություններին։
նրան թվում եր թե Ռուսաստանում եղած հեղափոխությունը կարող է օգնել իր ժողովրդին բնաջնջումից , անարդարություններից և նվիրվում է հեղափոխության արգասիք նոր իրականությանը. անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծն իրականացնում է ազգային հարցերին վերաբերող պետական կարևոր հանձնարարություններ: 1920 թ. Տերյանը Մոսկվայից մեկնում է Միջին Ասիա և վախճանվում Օրենբուրգում՝ իր հայրենիքից հեռու: Նրա ապրած տարիներին հատկապես ողբերգական էր հայ ժողովրդի, հատկապես արևմտահայերի վիճակը, և դրված էր Հայաստանի լինել-չլինելու հարցը: Այնուամենայնիվ, նուրբ ու զգայուն հոգու տեր բանաստեղծն, ինչպես Թումանյանը, չկորցրեց իր հույսն ու հավատը սեփական ժողովրդի ապագայի նկատմամբ՝ համարելով հայրենիքի սերը գերագույն