Posted in Գրականություն

Գրականություն

2. Ստեղծագործի՛ր՝
Ծուլությունը մեր այն արատներից է, որը․․․
Եթե չլիներ ծուլությունը՝ մարդը կկարողանար հասնել շատ բարձունքների և ոչ մի դժվարություն չէր ունենա: Շատ մարդիկ լինելով շատ խելացի չեն կարողանում հասնել իրենց ուզածին, քանի որ չափազանց ծույլ են: Անընդհատ մտածում են, վաղվանից կսկսեմ, կամ երկուշաբթի օրվանից: Օրը գալիս է, և մտածում են, չէ` մյուս երկուշաբթի հաստատ կսկսեմ: Եվ այսպես ամբողջ կյանքում մնում են նույն տեղում:

Լեոնիդ Ենգիբարյանի գործերից երեքն ընտրի’ր, կարդա’, գրի’ր կարծիք-վերաբերմունք։
Լեոնիդ Ենգիբարյանից ամենաշատը հավանեցի հեքիաթասածը ստեղծագործությունը, քանի որ այն ցույց է տալիս, որ ինչքան էլ գողանան մարդու գույները, նրա կյանքը, չի խամրի, եթե իր սեփական կյանքը գունավոր է տեսնում: Այսպիսով, եթե մարդիկ էլ կարողանան ամեն ինչում տեսնել դրականը, իրենց կյանքն էլ կլցվի գույներով և դրական էմոցիաներով:

Նաև շատ հավանեցի կատուն ստեղծագործությունը: Այն կմեկնաբանեմ այսպես` եթե կենդանին բնազդաբար կենդանի է, այդպես էլ կմա, ինչքան էլ փոխի իր արտաքինը: Մարդկանծ մոտ էլ է այդպես, նույնիսկ եթե կրեն աշխարհի ամենաթանկարժեք հագուստը, եթե ներքուստ աղբ է, նա չի կարողանա թաքցնել դա:

Առավոտ ստեղծագործությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ կյանքը գեղեցիկ լինի, եթե ապրում ես ուրիշի թելադրանքով` երբեք երջանիկ չես լինի, քանի որ մեկ անգամ կմտրակեն և կլռեցնեն: Մարդը պետք է ունենա սեփական ռեսուրսներ, որպեսզի ոչ մեկից կախում չունենա: Ե’վ էմոցիոնալ, և’ ֆիզիկական:

Leave a comment