1.Ինչ է մեխանիկական շարժումը
Մարմնի դիրքի փոփոխությունը մյուս մարմինների նկատմամբ դա մեխանիկական շարժումն է: Մեխանիկայի հիմնական խնդիրն է որոշել մարմնի դիրքը տվյալ ժամանակի պահին։
2. ինչ է ուսումնասիրում կինեմատիկան
Մեխանիկայի այն բաժինը որը ուսումնասիրում է մեխանիկական շարժման քանակական նկարագրության ձեւերն ու եղանակները՝ առանց դրանց առաջացման պատճառների, կոչվում է կինեմատիկա:
3.Շարժման հարաբերականությունը։
Տարբեր հաշվարկման մարմինների նկատմամբ մարմնի շարժումը կարող է տարբեր լինել։ Այստեղից հետեւում է որ շարժումը եւ դադարը հարաբերական են: Միեւնույն մարմինը մի հաշվարկման մարմնի նկատմամբ կարող է շադժման մեջ լինել, ուրիշ հաշվարկման մարմնի նկատմամբ՝ անշարժ։ (Եթե ինքնաթիռում նստած ուղեւորին դիտարկենք Երկրի նկատմամբ ընդունելով Երկիրը որպես հաշվարկման մարմին ապա նա շարշժվում է, իսկ եթե ուղեւորին դիտարկում ենք ինքնաթիռի նկատմամբ ապա նա անշարժ է):
4. Որ շարժումն են անվանում հավասարաչափ եւ որը անհավարաչափ
Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում կատարում է նույն տեղափոխությունները կոչվում է ուղղագիծ հավասարաչափ շարժում։ V=S:t Այն շարժումը որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություն, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում։
Օրինակներ՝
Եթե ավտոմեքենայի արագաչափը 40 կմ/ժ է եւ անփոփոխ է ապա այդ շարժումը հավասարաչափ է:
Գնացքը կայարանին մոտենալուց դանդաղեցնում է իր շարժումը եւ հետո կանգնում է՝ սա անհավասարաչափ շարժման օրինակն է։
5.Որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին
Այն մարմինը որին նախապես ընտրում ենք որպեսզի դիտարկենք դրա նկատմամբ ուսումնասիրվող մարմնի շարժումը, կոչվում է հաշվարկման մարմին։
6. Որ շարժումն է կոչվում անհավասարաչափ
Այն շարժումը որի ընթացքում գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինը կատարում է անհավասար տեղափոխություն, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում։
Օրինակ՝
Գնացքը կայարանին մոտենալուց դանդաղեցնում է իր շարժումը եւ հետո կանգնում է՝ սա անհավասարաչափ շարժման օրինակն է։
7.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագությունը։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի հետագծի որեւ է տեղամասի երկարության եւ այդ տեղամասն անցնելու ժամանակի հարաբերությանը, կոչվում է փոփոխական շարժման միջին արագություն այդ տեղամասում:
8.Գրել միջին արաքության բանաձեւը
Vմիջին=S:t
9.Ինչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:
Եթե տվյալ տեղամասում մարմինը հավասարաչափ շարժված լիներ ապա նրա արագությունը եւս հավասար կլիներ S-ի եւ t-ի հարաբերությանը: հենց այդ հավասարաչափ արագությունն էլ բացահայտում է միջին արագության իմաստը։
10.Ինչ է ակնթարթային արագությունը
Ժամանակի տվյալ պահին (կամ հետագծի տվյալ կետում) մարմնի արագությունը կոչվում է ակնթարթային արագություն: