Posted in Գրականություն

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Posted in Uncategorized

1.Հարցական դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոլովով դրված գոյականներով:

Տաքսին եկավ:
Լուսինեի պայուսակը:
Մոտենալ ծաղիկներին :
Հեռանալ ծնողներից։
Հիանալ լեռնաշխարհով

2. Կազմիր տրված գոյականների սեռական հոլովը և նշիր, թե որ հոլովմանն է պատկանում:

Սենյակ-սենյակի-ի հոլովում,

տուն-տան-ա հոլովում,

քաղաք-քաղաքի-ի հոլովում,

այգի-այգու-ու հոլովում,

օր-օրվա-վա հոլովում,

գեղեցկություն-գեղեցկության-ա հոլովում,

լեռ-լեռան-ան հոլովում,

քույր-քրոջ-ոջ հոլովում,

դուռ-դրան-ան հոլովում,

փողոց-փողոցի-ի հոլովում ,

բեռ-բեռան-ան հոլովում,

գիրք-գրքի-ի հոլովում,

ամիս-ամսվա-վա հոլովում,

լուսամուտ-լուսամուտի-ի հոլովում

ձյուն-ձյան-ա հոլովում,

ընկեր-ընկերոջ-ոջ հոլովում,

ուսում-ուսման-ան հոլովում,

աշուն-աշնան-ան հոլովում,

գրիչ-գրչի-ի հոլովում,

շուն-շան-ա հոլովում,

ձուկ-ձկան-ան հոլովում,

բարդի-բարդու-ու հոլովում,

խաղող-խաղողի-ի հոլովում,

զարգացում-զարգացման-ան հոլովում,

դիմում-դիմումի-ի հոլովում

խնձորենի-խնձորենու-ու հոլովում

րոպե-րոպեի-ի հոլովում,

շաբաթ-շաբաթվա-վա հոլովում,

ապակի-ապակու-ու հոլովում,

սար-սարի-ի հոլովում,

պապ-պապի-ի հոլովում,

մասրենի-մասրենու-ու հոլովում ,

մորեղբայր-մորեղբոր-որ հոլովում

գդալ-գդալի-ի հոլովում

սյուն-սյան-ան հոլովում,

ձի-ձիու-ու հոլովում,

երեկ-երեկվա-վա հոլովում,

երեկո-երեկոյի-ի հոլովում,

խաղաղություն-խաղաղության-ա հոլովում:

Օրինակ`  սենյակ-սենյակի, ի հոլովման 

3.Տեքստից դուրս գրիր գոյականները և նշիր հոլովն ու հոլովման տեսակը:

Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտված մի էակ էր: Ամեն օր նրան դուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում, կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էր գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:

Աֆրիկացուց – բացառական հոլով, ու հոլովում

Հումորով – գործիական հոլով, ի հոլովում

Էակ – ուղղական հոլով, ի հոլովում

Օր – ուղղական հոլով, վա հոլովում

Տան – սեռական հոլով, ան հոլովում

Մուտքի – սեռական հոլով, ի հոլովում

Հոսանքով – գործիական հոլով, ի հոլովում

Որսորդները – ուղղական հոլով, ի հոլովում

Սննդամթերք – ուղղական հոլով, ի հոլովում

Կանայք – ուղղական հոլով, ց հոլովում

Տղաներ – ուղղական հոլով, ի հոլովում

Կապիկին – տրական հոլով, ի հոլովում

Պարանի – սեռական հոլով, ի հոլովում

Բակի – սեռական հոլով, ի հոլովում

Դռնակի- սեռական հոլով, ի հոլովում

Դարանից – բացառական հոլով, ի հոլովում

Խեղճի – սեռական հոլով, ի հոլովում

Օրինակ՝ կապիկը- ուղղական հոլով. ի հոլովում

Posted in Uncategorized

1. Որոշիր ընդգծված գոյականների հոլովը:

Ասում են, թե հենց մի փշուր հաց է գետնինընկնում, երկնքից մեզ համար անտեսանելի հրեշտակ է իջնում և կանգնում հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Այնպես որ, իմացեք՝ գետնին ընկած բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Քանի որ դա շատ դժվար է և հոգնեցուցիչ, մարդիկ պետք էհրեշտակներին օգնության շտապեն,  հացը գետնից վերցնեն ու մի բարձր տեղ դնեն:

Հացը գետնին գցելը մեղք է ,քանի որ այն թոնիր է մտել, կրակով  մաքրվել, սրբացել:

2.Ընդգծե՛ք ուղղական հոլովի 5 ձև։ա. Տիկին, հատակին, մարտին, գետին, կաղին, ջրվեժին, բաժին, խուրջին, հաղարջին
բ. Թղթակից, կողակից, դաշնակից, ծուղակից, խոսակից, ուղեկից, խոյակից, կղզյակիցգ. Կորով, գորով, նավով, կավով, ժողով, տողով, տաղով, մաղով, կողով, հոլովդ. Այգում, ոռոգում, շենքում, խաղում, հակազդում, փլուզում, երկնքում, անկում, շտկում, որջում2. Ընդգծե՛ք սեռական հոլովի 5 ձև։
ա. Օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, քրոջ, Հակոբենց, անտառի մեջ3. Ընդգծե՛ք տրական հոլովի 5 ձև։Տիկին, ձորին , արձանին, հոգին, գերանդին, հացին, գրին, բանալին, սարին4. Ընդգծե՛ք բացառական հոլովի 5 ձև։
ա. Որդուց, վահանով, այգուց, հարթակում, գնդակից, գավիթների, գումարման, անտառից, Վահանենց, փաստիցբ. Հոգուց, ուղուց, սպիտակուց, էգուց, գոտուց, նեղուց, այտուց, ոզնուց, դեղնուց, ապակուց4. Ընդգծե՛ք գործիական հոլովի 5 ձև։ Հրով, եզրում, սանրով, պարկեր, պանրով, խաղողի, սայրով, պատին, թեյով, կարագից5. Ընդգծե՛ք ներգոյական հոլովի 5 ձև։
Կրակում, լիտրով, խոսքում, կողքից, հարկում, վարկեր, կերպարում, երեսին, կարգում, կապանցի6. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը
ա. Տղամարդիկ (կանանցում, կանանց մեջ) ամենից ավելի գնահատում են նվիրումը և հավատարմությունը։բ. Այսօր մեր (փողոցով, փողոցովն) անցնելիս քիչ էր մնում մեքենայի բախվեի։գ. <<Տեսնես օրերից մի օր (Աստված, Աստվածը) կպատժի՞ այդ ավազակներին>>, — մրմնջում էր ծերունին։դ. —(Զգուշություն, զգուշությունը) լավ բան է, — ինձ միշտ խրատում էր պապս։ե. Քիչ հետո գնալու ենք քաղաքի (կենտրոնը, կենտրոն):զ. Ես հիմնարկի բոլոր ( տիկնանց, տիկնանցը) կզգուշացնեմ, որ միջոցառմանը մասնակցելու են միայն տղամարդիկ։