Posted in Հայոց լեզու

Գոյականի սեռական հոլովը կազմելիս բառերը փոփոխվում են տարբեր ձևերով: Ըստ
դրանց՝ առանձնացվում են տարբեր հոլովումներ։ Ժամանակակից հայերենում կա
ութ հոլովում՝ -ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց, -ա-, -ո-։ Հոլովումները լինում են արտաքին և
ներքին։ Արտաքին հոլովման ժամանակ հոլովական մասնիկն ավելանում է բառի վերջից, իսկ
ներքին հոլովման ժամանակ փոփոխությունը կատարվում է բառի ներսում։ Արտաքին են
-ի, -ու, -վա, -ան, -ոջ, -ց հոլովումները, իսկ -ա-, -ո- հոլովումները ներքին են։

Արտաքին հոլովումներ
Ի հոլովմանը պատկանող բառերի թիվը շատ մեծ է՝ գրքի, դպրոցի, նկարի,
բառի և այլն։ Բոլոր գոյականների հոգնակիի ձևերը նույնպես հոլովվում են -ի-ով, բացի -ց հոլովմանը պատկանող բառերից, օրինակ՝ գառան, բայց գառների, քրոջ-քույրերի, տարվա-տարիների, իսկ Վարդանանք-Վարդանանց: Գոյականի հոլովումը որոշվում է ըստ եզակի սեռական հոլովի։
Ու հոլովմանը պատկանում է ի-ով ավարտվող բառերի մեծ մասը (օրինակ՝
հոգի-հոգու, գինի-գինու), հետևյալ բառերը՝ ամուսին, անկողին, Աստված,
մարդ;
Վա հոլովմանը պատկանում է ժամանակ ցույց տվող գոյականների մի մասը,
օրինակ՝ գիշեր-գիշերվա, օր-օրվա, ամիս-ամսվա, շաբաթ-շաբաթվա և այլն։
Սակայն ժամանակ ցույց տվող մի շարք բառեր այս հոլովմանը չեն պատկանում՝
րոպե, դար, վայրկյան, երեկո բառերը, ամսանունները և այլն։ Շաբաթ բառը
հոլովվում է վա-ով, եթե արտահայտում է ամբողջ շաբաթվա՝ 7 օրվա իմաստ, այլ
ոչ թե շաբաթ օրվա։
ԱՆ հոլովմանը պատկանում է գրաբարում -ն վերջնահնչյունն ունեցած բառերի
մի մասը՝ մուկ- մկան, դուռ- դռան, լեռ-լեռան, թոռ-թոռան, բեռ-բեռան, ծոռ-ծոռան, եզ-եզան, գառ-գառան, նուռ-նռան և այլն, ինչպես նաև -ում վերջածանցով կազմված բառերը, օրինակ՝ գրավում-գրավման, ուսում-ուսման, մոտեցում-մոտեցման։ Այս հոլովմամբ են հոլովվում նաև մանուկ (եթե
անձնանուն չէ), գարուն, աշուն, ամառ, ձմեռ բառերը՝ գարնան, աշնան, ամռան,
ձմռան, թեև գործածական են նաև ամառվա և ձմեռվա ձևերը։
Ոջ հոլովման պատկանում են անձ ցույց տվող մի քանի բառեր՝ ընկեր-ընկերոջ, քույր-քրոջ,
կին-կնոջ, տեր-տիրոջ, սկեսուր-սկեսրոջ, աներ-աներոջ և այլն։ Սրանց մի մասը կարող է հոլովվել նաև -ի-ով։
Ց հոլովման պատկանում են -անք, -ենք, -ոնք, -ունք ածանցներով կազմված
այն բառերը, որոնք տոհմ, ազգակցություն, գերդաստան են ցույց տալիս, ինչպես՝
Սահակենք-Սահակենց, Վարդանանք-Վարդանանց, մերոնք-մերոնց, Վեդունք-
Վեդունց և այլն։ Այսպես են հոլովվում նաև մարդիկ, կանայք և տիկնայք հոգ-
նակիները՝ մարդկանց, կանանց, տիկնանց։

Ներքին հոլովումներ
Ո հոլովման պատկանում են հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր և նրանցով կազմված այն
բառերը, որոնցում նրանք վերջին բաղադրիչ են (օրինակ՝ հորեղբայր, նախա-
հայր)։ Այս հոլովումը ներքին է, որովհետև փոփոխությունը կատարվում է բառի
ներսում։
Ա հոլովման պատկանում են -ություն վերջածանցով կազմված բառերը
(օրինակ՝ մեծություն-մեծության, ընկերության, գեղեցկության), ինչպես նաև տուն,
շուն, սյուն, ձյուն, արյուն, անկյուն, անուն բառերը։ Անկյուն բառը հիմնականում
այսպես է հոլովվում, երբ երկրաչափական հասկացություն է (օրինակ՝ Որոշել
տրված սուր անկյան աստիճանը), իսկ մյուս դեպքերում սովորաբար հոլովվում է
ի-ով (օրինակ՝ Սենյակի անկյունի մոտ կախված նկարը գեղեցիկ էր)։ Հոլովման
ժամանակ անուն բառում կատարվում է ու-վ հնչյունափոխություն՝ անուն-
անվան։
Այլաձև հոլովում։ Ընդհանուր հոլովումից շեղվում են մի քանի բառեր, որոնք
ունեն այլաձև հոլովում՝ աղջիկ-աղջկա (-ա արտաքին հոլովում), սեր-սիրո (-ո
արտաքին հոլովում), մահ-մահվան (-վան արտաքին հոլովում), դուստր-դստեր,
կայսր-կայսեր (-ե ներքին հոլովում)։ Դուստր և կայսր բառերը կարող են հոլովվել
նաև -ի-ով։ Սրանցից բացի՝ կան նաև այլ ձևեր, որոնք, սակայն, հնացած են և գործածվում են միայն որոշ կապակցություններում, ինչպես՝ հուսո, լուսո, սգո, պատվո (-ո արտաքին),
ծննդյան, հանգստյան, գալստյան, կորստյան (-յան հոլովում)։ Սովորաբար այս
բառերը հոլովվում են ի-ով։

Առաջադրանքներ:

Արտաքին հոլովում
1. Բառաշարքում ընդգծիր ի հոլովման պատականող 6 բառ:
Երեկո-երեկոյի, մորաքույր-մորաքրոջ, ամառ-ամառվա, մեղու-մեղվի, տղա-տղայի, մարդ-մարու, վարձ-վարձի, ձու-ձվի, ընկեր-ընկերոջ, ուսուցիչ-ուսուցչի:
2. Բառաշարքում ընդգծիր ու հոլովման պատկանող 6 բառ:
Կսկիծ-կսկծի, ամուսին-ամուսնու, տատ, ուռենի-ուռենու, ականջօղ, տղամարդ-տղամարդու, թագուհի-թագուհու, պապ, ոսկի-ոսկու, քեռի-քեռու։
3.Բառաշարքում ընդգծիր վա հոլովման պատկանող 6 բառ:
Ուրբաթ, տարի-տարվա, ժամ-ժամվա, գագաթ, գիշեր-գիշերվա, րոպեիվա, ամիս-ամսվա, դար-դարի, օր-օրվա, ցերեկ-ցերեկվա։
4.Բառաշարքում ընդգծիր ան հոլովման պատկանող 6 բառ:
Ընդմիջում-ընդմիջման, ձնաբուք, սառցալեռ-սառցալեռան, հուշասյուն-հուշասյան, ամառ-ամռան, բեռ-բեռան, ազգանուն, նուռ-նռան, տեսանկյուն, գարուն-գարնան:
5.Բառաշարքում ընդգծիր ոջ հոլովման պատկանող 6 բառ:
Բաժնետեր-բաժնետիրոջ, տերտեր-սերտերոջ, տիկին-տիկնոջ, որդի-որդու, հարսնաքույր-հարսնաքրոջ, լապտեր, դասընկեր-դասընկերոջ, դուստր-դստեր, տեր-տիրոջ, կին-կնոջ:

Ներքին հոլովում
1.Բառաշարքում ընդգծիր ա հոլովման պատկանող 6 բառ:
Եռանկյուն-եռանկյան, շարժում-շարժման, ձյուն-ձյան, թոնրատուն-թոնրատան, ձուկ-ձկան, շուն-շան, թերություն-թերության, կորյուն, արյուն-արյան, հանգիստ:
2.Բառաշարքում ընդգծիր ո հոլովման պատկանող 6 բառ:
Բուժքույր-բույժքրոջ, հայր-հոր, տիրամայր-տիրամոր, խաղընկեր-խաղընկերոջ, մորեղբայր-մորեղբոր, վանահայր-վանահոր, քույր-քրոջ, եղբայր-եղբոր, սկեսրայր-սկեսրայի, նախահայր-նախահոր:

Posted in Հայոց լեզու, Uncategorized
  1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
    Ծառ-ծառի, գիրք-գրքի, ուտելիք-ուտելիքի, միրգ-մրգի, երեխա-երեխայի, երեկո-երեկոյի, ապակի-ապակու, թագուհի-թագուհու, ձի-ձիու, պատանի-պատանու, ցերեկ-ցերեկվա, տարի-տարվա, շաբաթ-շաբաթվա, գիշեր-գիշերվա, աշուն-աշնան, ուսում-ոսուման, ամառ-ամառվա, լեռ-լեռան, մորաքույր-մորաքրոջ, դասընկեր-դասընկերոջ, տիկին-տիկնոջ, քույր-քրոջ, աներ-աներոջ, տեր-տիրոջ, կնքահայր-կնքահոր, մայր-մոր,նախամայր-նախամոր, հորեղբայր-հորեղբոր, շուն-շան, արյուն-արյան, հեռագրասյուն-հեռագրասյան, ուրախություն-ուրախության, սեր-սիրո, գալուստ-գալստյա, ծնունդ-ծննդյա, աղջիկ-աղջկա:
  2. Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
    Հրավեր-արարողության-հրավեր, ստորոտ-լեռան ստորոտ, բարձունք-արարատյան բարձունք, ճանապարհ-գյուղի ճանապարհ, այգի-շենքի այգի:
    Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:
Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա.Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից հետո քաշվեցին իրենց աշխարհները և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին։

Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ։


Գ. Հաստաբուն ընկուզենիների տակ՝ հասարակ նստարանների վրա տեղավորվել էին բավականին մեծ թվով մանուկներ, պատանիներ։


Դ. Աշխարհի ցավերին անտեղյակ՝ արևը բարձրանում էր սարերի լազուրից և հավասարապես լուսավորում լեռների ալևոր գլուխները, թշնամու բանակները, ծխացող տներով լեցուն գյուղերը։

2. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Լեռ,  սեղան,  գիտնական, րոպե, գինի, տիրուհի, այգի, հոգի, օր, ժամ, ամիս, գարուն, որոշում,  ձմեռ, քույր, ընկեր, տանտիկին, հայր, մայր, եղբայր, անկյուն, սյուն, տուն, ուրախություն, սեր, կորուստ, աղջիկ:

Լեռ-լեռան

Ծառ-ծառի

սեղան-սեղանի

ուսանող-ուսանողի

րոպե-րոպեի

գինի-գինու

տիրուհի-տիրուհու

այգի-այգու

հոգի-հոգու

օր-օրվա

ժամ-ժամվա

ամիս-ամսվա

գարուն-գարնան

որոշում-որոշման

ձմեռ-ձմռան

քույր-քրոջ

ընկեր-ընկերոջ

տանտիկին-տանտիկնոջ

հայր-հոր

մայր-մոր

եղբայր-եղբոր

անկյուն-անկյան

սյուն-սյան

տուն-տան

ուրախություն-ուրախության

սեր-սիրո

կորուստ-կորստի

աղջիկ-աղջկա

Posted in Հայոց լեզու

127. Փակագծում տրված բառերը դի´ր պահանջվող թվով:

Սպիտակ արագիլը (արագիլ) աշխարհում (աշխարհ) շատ տարածված թռչուն (թռչուն ) է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջաններում (շրջան): Չվող (թռչուն)թռչուներ են՝ կտուցն և (կտուցները) ու ոտքերը (ոտք)՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով(զույգ) ու գաղութներով (գաղութներում): բներըը (բույն) տեղադրում են շենքերի (շենքերի)տանիքնին (տանիքների),մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին (սյուն) և նման այլ տեղրում (տեղ): Մարդիկ(մարդ) սիրում են նրանց թռիչքի (թռիչք) հանգստությունը (հանգստություն),թևերի (թև) ու խոր թափահարումները(թափահարում):

128. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին), աշակերտների ամբողջություն-շատ աշակերտներ միասին, զինվորներ ամբողջություն-շատ զինվորներ միասին, շատ դեղեր-դեղերի շատություն, ծնողներն ու զավակները միասին-հարազատների ամբողջություն, ուսանողների ամբողջություն-շատ ուսանողներ միասին:

129. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում: