Posted in Մաթեմատիկա

Մայրենի

Իմ կյանքի ամենաթարս օրը:

Մի օր մենք ընտանիքով գնացել էինք <<ԳԱՌՆՈՒ ՁՈՐ>>։

Ես այդ ժամանակ 7 տարեկան էի։

Մենք երկար խաղում էինք պահմտոցի, գործնագործ, թենիս, ես մի քիչ հեռացա ընտանիքից և սկսեցի բարձրանալ ծառերի վրա ։ Երբ արդեն մոտենում էի ընտանիքիս ևս մի ծառ ինձ հանդիպեց և ես բարձրացա, բարձրացա-բարձրացա և հանկարծակի նայեցի ներքև հասկացա որ շատ եմ բարձրացել ինչքան գոռացի գոչացի ոչ ոք չլսեց և ես մտքումս ասացի

-հա լավ ես ինքս ել կարող եմ իջնել և առանց երկար մտածելու թռա և շատ իզուր։

Երկու ժամ անց ես արդեն գիպսով նստած էի։Հենց դա էր իմ ամենա թարս օրը։

-Շուտով գարուն է:

Գարնան շունչը առաջինը, ինչ հիշեցնում է՝ ծննդյանս տարեդարձն է՝ ապրիլ ամսին։ Միշտ սիրել եմ ձմեռը ձնագնդիկ խաղալու, ձնեմարդ պատրաստելու և սահնակ քշելու համար, բայց այս տարի հասկացա,թե ինչքան հաճելի է, երբ մռայլ օրերը կամաց-կամաց դառնում են արևոտ և պայծառ։

Ես` տասը տարի անց:

Տասը տարի անց ես ինձ պատկերացնում եմ կայացած և հստակ իր անելիքներն իմացող մարդ։ Միևնույն ժամանակ պատկերացնում եմ ինձ արվեստի և բժշկության ոլորտներում։ Ավելի կոնկրետ նկարչության և անասնաբուժության։

Ես ցանկանում եմ բուժել հազարավոր կենդանիներ և հույսով եմ որ այդպես էլ կլինի։