Posted in Մայրենի

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է:  Պատասխանում է ինչպիսի՞որպիսի՞ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի,  այրի, համր, խուլ, որբ և այլն։

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ լայն, խոր, թանձր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
    2. բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
    3. բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։

 Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ 
       Նախածանցներ
ամենա- ամենաուժեղ, ամենատաք
ան- անհասկանալի, անկապ
ապ- ապարյույն, ապորինի
դժ- դժգոհ, դժբախտ
չ- չխոսկան, չտես
տ- տգեղ, տգետ
Վերջածանցներ

-ալի – հյութալի, հիանալի

-ական – արական, լեզվաբանական
-ային – տնային, ջրային
-անի – ոտանի, երեսնի
-ավետ – հոտավետ, բուրավեՏ
-ավոր – հրջակավոր, բախտավոր
-ատ – պոչատ, կիսատ
-ե – փայտե, արծաթե
-ելի – սիրելի, տխրելի
-եղ – ուճեղ, գունեղ
-ին – վերջին, առաջին
-կոտ – ամաչկոտ, վախկոտ
-յա – ոսկյա, պղնձյա
-ոտ – փայլոտ, մազոտ
-ու – շինծու, հասու
-ուն – հնչյուն, սաղուն