Posted in Uncategorized

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Posted in Uncategorized

Դասարանական
1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի – Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։
Ք.ա.827 – 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:
3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 
  • ազգագրագետները 
  • դրամագետները

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասինՆկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
  • անվանումը
  • լեզուն
  • կրոնը
  • առաջնորդ
  • օրենքներ/10օրենք/

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը

Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը:

Posted in Uncategorized

Այսօր Ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։

Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Համաձայն ավանդույթի ՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված ՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։

Տոնածառի գլխի աստղը խորհրդանշում է Բեթհեղեմյան աստղը, որ առաջնորդել է մոգերին դեպի Քրիստոսի ծննդյան վայրը։ Իսկ տոնածառի խաղալիքներին նախկինում փոխարինել են զանազան մրգերը, որ Գերմանիայի բնակիչները կախել են տանը դրած տոնածառից։ Առաջին ապակե խաղալիքներն ի հայտ են եկել XVI դարում, Սաքսոնիայում։

Իսկ առաջին մեծաքանակ արտադրությունը եղել է ավելի ուշ ՝ XIX դարում, դարձյալ Սաքսոնիայում։
Հետաքրքիր ու գեղեցիկ ավանդույթ կա կապված դրասանգների հետ, համաձայն որի ՝ մի ծեր, բազմազավակ մի կին միջոցներ չուներ զարդարելու տոնածառը, և օգնություն է խնդրում աստծուց։ Աստված կարգադրում է սարդերին գիշերվա ընթացքում դրասանգներ գործել տոնածառի վրա։

Հայ իրականության մեջ տոնածառ, որպես այդպիսին, չի եղել, բայց հին հայերը ունեցել են ծառերի պաշտամունք։ Հիմա էլ ծիսա վայրերում զարդարվող ,,ցանկությունների ծառերը,, հայոց հին ,,տոնածառերի,, մնացուկներն են։

Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառը, ընդ որում ՝ զարդերը եղել են բնության պարգևներ և բացարձակապես ՝ բնական։
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ։ Այդ ճյուղը Կաղանդի ծառ է կոչվում։

Տան անդամները նախ ընկուզեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանային օրհնել տալիս, հետ բերում տուն և ամրացնում գերանին։ Տոնածառի խաղալիքները հասկերից, ընկույզներից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև ՝ մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ։

Նոր Տարվա ծառը զարդարում էին խնձորով, որը խորհրդանշում է պտղաբերություն, ցորենի հասկերով ՝ ի նշան առատության, ինչպես նաև լոբու պատիճներով, որոնք ավանդաբար խորհրդանշում են ընտանիքի ամրությունը, նաև ՝  մրգերով, կոպեկներով, փշերով ՝ ուղղված չարի դեմ, փոքրիկ քսակներով ՝ որպես առատության ու լիության խորհրդանիշ։

Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրվում։ Այդ ծառը կոչվում է չաթալ ծառ։ Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ։ Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր։

Posted in Մայրենի

գործնական աշխատանք

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր, շվայտ, խելացի, հնազանդ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ, լաջվարդ, ժանտ, համեստ, լուրթ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, բիրտ, մանր, քաղցր, ծավի, ուղիղ, ծույլ, բիլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Ներքին – կծու, հեզ, շվայտ, խելացի, պարկեշտ, ժանտ, հնազանդ, համեստ, թթու, խորամանկ, քաղցր, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր։
Արտաքին – ուռուցիկ, խաժ, գանգուր, դեղձան, կլոր, գորշ, լաջվարդ, լուրթ, ծուռ, հարթ, բիրտ, մանր, ծավի, ուղիղ, բիլ, խորդուբորդ։

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Ազնվագույն, հնագույն, ամենանոր, ավելիզգայուն, ամենասուր, ավելիերկար, մեծագույն, ամենագեղեցիկ, ավելիխոշոր։

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Արծաթագույն, ադամանդյա, ծիծաղացնող, լուսավոր, սերակեր, հոտավետ, դառնագին, մազագանգուր, գունավոր, գութ, անիմաստ, մարմարագույն։

Posted in Մայրենի

Ածականը առարկայի հատկանիշ ցույց տվող բառն է:  Պատասխանում է ինչպիսի՞որպիսի՞ո՞ր հարցերին։

Ածականները բաժանվում են երկու խմբի` որակական և հարաբերական:

Որակական ածականները ցույց են տալիս  այնպիսի հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային` գեղեցիկ նկար, կապույտ  երկինք, տաք  օր:

Որակական ածականներն ունեն համեմատության աստիճաններ. դրանք են՝ դրականբաղդատականգերադրական:

Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշը առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝  մեծ  տուն, խոշոր քաղաք։

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի, նվազ կամ պակաս բառերը:

Օրինակ՝ ավելի մեծ տուն, ավելի խոշոր քաղաք։

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից մեծ տուն, ամենամեծ տուն, ամենախոշոր քաղաք, խոշորագույն քաղաք։

Սակայն կա որակական ածականների մի խումբ, որ չունի համեմատության աստիճան՝ պայմանավորված իմաստով։ Օրինակ՝ կույր, հղի, մերկ, բոբիկ, կաղ, ամայի,  այրի, համր, խուլ, որբ և այլն։

Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը ուրիշ առարկաների հետ՝ երկաթե դուռ, ոսկյա բանալի, քաղաքական հայացքներ:

Հարաբերական  ածականները սովորաբար ցույց են տալիս առարկաների ոչ համեմատելի հատկանիշ: Չի կարելի ասել` ավելի բրդե (վերարկու), ավելի լեռնային (լճակ) և այլն:

Ըստ կազմության՝ ածականները լինում են՝

  1. պարզ՝ լայն, խոր, թանձր
  2. բաղադրյալ, որոնք իրենց հերթին լինում են՝
    1. ածանցավոր՝ անբախտ, կլորավուն, ոսկե,
    2. բարդ՝ նրբիրան, բազմաշնորհ, երկնագույն,
    3. բարդ ածանցավոր՝ քաղաքագիտական, բարձրաշխարհիկՙ եռհարկանի։

 Ածական կազմող ածանցները կոչվում են ածականակերտ ածանցներ։ 
       Նախածանցներ
ամենա- ամենաուժեղ, ամենատաք
ան- անհասկանալի, անկապ
ապ- ապարյույն, ապորինի
դժ- դժգոհ, դժբախտ
չ- չխոսկան, չտես
տ- տգեղ, տգետ
Վերջածանցներ

-ալի – հյութալի, հիանալի

-ական – արական, լեզվաբանական
-ային – տնային, ջրային
-անի – ոտանի, երեսնի
-ավետ – հոտավետ, բուրավեՏ
-ավոր – հրջակավոր, բախտավոր
-ատ – պոչատ, կիսատ
-ե – փայտե, արծաթե
-ելի – սիրելի, տխրելի
-եղ – ուճեղ, գունեղ
-ին – վերջին, առաջին
-կոտ – ամաչկոտ, վախկոտ
-յա – ոսկյա, պղնձյա
-ոտ – փայլոտ, մազոտ
-ու – շինծու, հասու
-ուն – հնչյուն, սաղուն

Posted in Մաթեմատիկա

Պարապունք 49

1. Գտիր այն թիվը, որի`

ա) 3 %-ը հավասար է 60-ի,
* x 3 : 100 = 60
60 x 100 :3 = 2000
գ) 20 %-ը հավասար է 54-ի,
* x 20 : 100 = 54
54 x 100 : 20 = 1700

բ) 17 %-ը հավասար է 340-ի,
* x 17 : 100 = 340
340 x 100 : 17 = 200
դ) 2 %-ը հավասար է 37-ի:
* x 2 : 100 = 37
37 x 100 : 2 = 1850

2. Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի`

ա) 5 %-ը,
* x 15 : 100 = 12
12 x 100 :15 = 80
80 x 5 : 100 = 4
գ) 30 %-ը,
80 x 30 : 100 = 24

բ) 75 %-ը,
80 x 75 : 100 = 60
դ) 150 %-ը:
80 x 150 : 100 = 120

3. Հետևյալ թվերից ո՞րն է ամենամեծը
-30, –18,  7, –1, 0, 11, -24, 77, 2 ,–6, -400:

4. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, նշի’ր ամենաձախ կողմում գտնվող տառը։
Պատ․՝ A(-6)

5)Հաշվիր․

ա) |– 3| – |– 1|
2

բ) |15| · |– 12|
180

6)Կատարիր գումարումը.

ա) (–21) + (+8),
-13
բ) (+19) + (–12)
+7
գ)(-11)+(-39)+(-50)
-100
դ)+(15)+(+185)+(400)+(-600)
0

7)Կատարե՛ք հանում.

ա) –48–(–25)
-23

բ) –17 – (+34)
61
գ) +893-(-7)

+900
դ) -91-(11)
-100

8)Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի հավասարություն.

ա) (–*) ։ (–20) = 4,
-80
բ) * ։ (–5) = 2
-10
գ) * x (-450)= -4500
+10
դ)255:(-*)=-51
-51 x 255= – 13005

9.Կոնգո գետն ունի 4320 կմ երկարություն։ Ի՞նչ երկարություն կունենա այդ գետի պատկերումը
1 ։ 216.000.000 մասշտաբով գծված քարտեզում։
Լուծում
4320 կմ = 432000 մ = 432․000․000 սմ
432.000.000 : 216.000.000 = 2 սմ
Պատ․՝ 2 սմ

Posted in Պատմություն

դեկտեմբերի 6-

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Նրան հաճախ դիմում են որպես Տիգրան առաջին: Խորենացու համար նա շատ քաջ և տաղանդավոր մարդ է։

1.Ինչ էր ներկայացրել խորենացին Սկայորդու մասին

Սկայորդին Հայկազնունիների ավագ ներկայացուցիչն էր։ Նրա շնորհիվ Հայաստանը հզորացել էր։

2.Ով էր Պարույր Հայկազնունին

Հայկազնունին Սկայորդու որդին էր, և նրա շնորհիվ հզորանում է Վանի թագավորությունը։

3.Ներկայացրեք Հայկազնունու գործունեությունը

Նա դաշինք է կնքել մարաստանի և Բաբելոնիայի հետ ընդդեմ Ասորեստանի և 612 թ.-ին նրանք գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվենը, դրանից հետո Հայկազնունին թագադրվեց և նրան ճանաչում են և սիրում որպես Հայաստանի թագավոր

4.Ինչ անուն է ստացել Հայկազնունիների նոր ճյուղը և ինչու։

Հայկազնունիների նոր ճյուղը կոչվում է Երվանդական կամ Երվանդունի

5.Նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը

Երվանդ Սակավակյացը թագավորել է Պարույրից հետո և նա ուներ 40.000 հետևակ և 8000 հեծյալ զորք:

6.Երբ է գահակալել Տիգրան առաջին Երվանդյանը։ Ինչու նա օգնեց Կյուրոս մեծին

Տիգրան Երվանդյանը գահակալել է 570-525թ․ – ններին։ Նա հայտնի էր իր տաղանդով։ Նա աջակցեց Կյուրոս մեծին ,նրանք ցանկանում էին տապալել Մարաստանի տերությունը քանի որ վերջին թ․ երին արշավել է Հայաստանի դեմ։

7.Ինչպես է բնութագրում Խորենացին Տիգրան Երվանդյանին

Նա մեր թագավորներից ամենահզորն էր , նրա իշխանության շնորհիվ Հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս մեծի տերության մեջ

Posted in Մայրենի

Ես Սարգսյան Դավիթն եմ , ծնվել եմ 2010թ-ին ապրիլի 22-ին ։ Նախքան դպրոց հաճախելը ես  գնում էի մանկական քոլեջ <<ԼՈՒԻԶԱ>>այնտեղ մենք սովորում էինք տառեր  , երգեր  , հայոց լեզու  , բանաստեղծություն  , նկարչություն և այլն։Եվ ահա ես եկա Մխիթար Սեբաստացի  կրթահամալիր ։          Ձեռք բերեցի բազում ընկերներ։ Ծանոթացա  ուսուցչուհիների հետ և ինտեգրվեցի նոր  միջավայրին ։ Այսօր  ես արդեն   միջին դպրոցում եմ ,   իմ դպրոցում կան բազում խմբակներ , ես ընտրել եմ <<ԿԻՆՈՖՈՏՈՆ>>  ։ Բացի դպրոցից հաճախում եմ նկարչության ։ Սիրում եմ նկարել, ունեմ բազում աշխատանքներ , դիմանկարներ , աբստրակտ նկարներ , բնանկարներ  և իմպրովիզներ ։ Սիում եմ կենդանիներին ,  ինքս խնամում եմ  գերմանական ավչարկա և ունեմ նաև թութակ  և գերմանամուկ ։Մասնագիտության առումով դեռ վերջնականապես չեմ կողմնորոշվել բայց առայժմ  մտադրություն ունեմ դառնալ անասնաբույժ։

Դե ինչ այսքանով կավարտեմ իմ ինքնակենսագրությունը ։

Posted in Պատմություն, Uncategorized

Պատմություն

Բնութագրել Տիգրան Երվանդյանին:

Նրան շատ հաճախ դիմում են որպես Տիգրան առաջին

ըստ Խորենացու նա շատ քաջ Էր և աչքի էր ընկնում իր իմաստությամբ և տաղանդով

1.Ինչ էր ներկայացրել խորենացին Սկայորդու մասին

Սկայորդին Հայկազնունիների ավագ ճուղի ներկայացուցիչն էր նրա օրոք Հայաստանի տարածքը շատ հզորացել էր

2.Ով էր Պարույր Հայկազնունին

Հայկազնունին Սկայորդու որդին էր նրա օրոք հզորանում է Վանի թագավորությունը։

3.Ներկայացրեք Հայկազնունու գործունեությունը

նա դաշինք է կնքել մարաստանի և Բաբելոնիայի հետ ընդդեմ Ասորեստանի և 612.թ. նրանք գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն դրանից հետո Հայկազնունին թագադրվեց և ճանաչվեց որպես Հայաստանի թագավոր

4.Ինչ անուն է ստացել Հայկազնունիների նոր ճյուղը և ինչու

Հայկազնունիների նոր ճյուղը կոչվում է Երվանդական կամ Երվանդունի

5.նկարագրեք Երվանդ Սակավակյացի գործունեությունը

Երվանդ Սակավակյացը թագավորել է Պարույրից հետո և նա ուներ քառասուն հազար հետևակ և ութ հազար հեծյալ զորք

6.Երբ է գահակալել Տիգրան առաջին Երվանդյանը։ ինչու նա օգնեց Կյուրոս մեծին

Տիգրան Երվանդյանը գահակալել է 570-525թ․թ․ նա աչքի եր ընկնում իր տաղանդով։

Նա աջակցեց Կյուրոս մեծին ,նրանք ցանկանում էին տապալել Մարաստանի տերությունը քանի որ վերջինս բազմիցս արշավել է Հայաստանի դեմ

7.Ինչպես է բնութագրում Խորենացին Տիգրան Երվանդյանին

Նա մեր թագավորներից ամենահզորն էր և ամենախոհեմը , նրա իշխանության օրոք հայաստանը արտոնյալ դիրք ուներ Կյուրոս մեծի տերության մեջ