Posted in Մայրենի

իմ պապիկները

Սամվել Թովմասյան

Իմ պապիկը ժամանկին աշխատել է Զվարթնոց օդանավակայանում։

Նա կատարում էր փոքրիկ դետալային աշխատանքներ և եթե նա մի փոքրիկ սխալ աներ երկնքում օդանավը բազում խնդիրներ կունենար և այդ պատճառով էլ իմ պապիկը շատ ուշադիր էր։

Նա իր ողջ աշխատանքային տարիների ընթացքում օդանավերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ որևէ սխալ չի արել։

Հրանտ Թադեվոսյան

Հրանտ պապիկը հայտնի բնանկարիչ է նա շատ սիրում է նկարել կակաչներ և այլ տեսակի ծաղիկներ։ Ավելի հայտնի է Թաթոս անունով։

Նրա արվեստանոցում կան բազում նկարներ բայց ես ամենաշատը սիրում եմ <<կեչիների պուրակ>>

և մի շարք աբստրակտ նկարներ։

Leave a comment