Քեռքի Խնամք
Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենա օգտագործվող մասն է դրանք պետք է հաճախակի լվանալ։ Համոզվե՛ք, որ ձեռքերը լվանում եք հետևյալ դեպքերում՝
- քիթը մաքրելուց, փռշտալուց կամ հազալուց հետո,
- հասարակական վայրեր այցելելուց հետո, այդ թվում՝ հասարակական տրանսպորտից օգտվելու, շուկա կամ այլ վայրեր այցելելուց հետո,
- դրսում տարբեր առարկաների մակերեսների դիպչելուց հետո, այդ թվում՝ թղթադրամների
- հիվանդին խնամք ցույց տալուց առաջ, ընթացքում և հետո,
- ուտելուց առաջ և հետո
Ընդհանրապես, ձեռքերը պետք է լվանալ հետևյալ դեպքերում՝
- Զուգարանից օգտվելուց հետո
- Ուտելուց առաջ և հետո
- Աղբը թափելուց հետո
- Կենդանիներին հպվելուց հետո
- Երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են։
Սովորում ենք ճիշտ լվացվել

Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:
Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:
Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:
Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:
Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով:
