Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտությամբ) էր նայում (որդուն): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտքերով) ու կարճ (շալվարով) թռչկոտում էր (պարտեզում), իսկ այսօր, իր բարեկազմ (հասակով), վերին շրթունքը զարդարող բեղերի (փնջով) և (աչքերում) խելացի (արտահայտությամբ) արդեն հասուն (տղամարդու) կերպարանք էր ստացել: Նրանք գնում էին (անտառում) ձգվող նեղ (արահետով), արևի շողերը (ճյուղի) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգներով ) վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլխով) ցույց տվեց բարձունքի (ճեղքից) բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչով) ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտերում):
2.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների5 եռյակ:
Ջլատել1, վատաբանել2, հանգցնել3, վհատվել4, մարել3, հուսալքվել4, փնովել2, պղծել5, մասնատել1, հուսահատվել4, պառակտել1, ապականել5, շիջել3, պախարակել2, արատավորել5:
3.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ,փայփայանք, հավիտենություն:
4.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
Քնքուշ-1, ազնիվ-2, փոթորկուն-3, դժոխային-4, նենգ-2, բիրտ-1, ողորկ-5, հանդարտ-3, խորդուբորդ-5, եդեմային-4:
5.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
Ա. ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
Ջերմոց ,արգելոց ,ավազուտ ,ճահճուտ ,գերեզմանոց ,ամրոց ,դարբնոց ,հյուրանոց ,ծառառաստան ,աղոթարան ,ծիրանուտ ,այգեստան ,լվացարան ,բուրաստան ,կտակարան ,դպրոց ,արվեստանոց
6. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
երգարվեստ, հացուջուր