
Չեմ վախենա ցիտելուց՝ որ Արայի լեռի բարձրունքում քամու ելևէջների ներքո մերթ՝ աջ, մերթ՝ ձախ ճոճվելը կյանքիս ամենաերանելի ակնթարթներից էր։ Բարձրունքի հաղթահարումը համարում եմ այս կյանքում ամենաոգևորիչ և հուսադրող գործընթացներից, հատկապես՝ երբ ճանապարհը լինում է փոքր ինչ երկար։ Ամեն քայլ անելիս կարծես քեզ ավելի պատասխանատու, ուժեղ և քաջ ես զգում, լցվում մարտական ոգով։ Նախկինում երբևէ լեռ չէի բարձրացել, այն էլ այսպիսի բարձրության։ Միշտ կարծես կար անտեսանելի, բայց շատ հզոր մի պատնեշ իմ և լեռների միջև։ Միշտ շրջապատված եմ եղել դրանցով, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել զգալ, թե ինչ օդ է պտտվում լեռների ամայի միջանցքներում։ Քամու ամեն շփոցից զգում ես աներևակայելի ազատություն, ձեռքերդ ակամա վեր պարզում և լիովին տրվում անօրինաչափ նոտաներին։ Վերստին պատրաստ եմ այցելել այս վայրը, առանց գեթ մեկ գրամ կասկածի։ Վստահ եմ կրկին կզգամ նույն զգացողությունները և նույնչափ լիաթոք հետ կվերդառնամ։