Տեքստըհամառոտփոխադրիր (ամենաշատըհինգնախադասությամբ) և վերնագրիր: (2 միավոր)
Լինում է, չի լինում, մի շահ է լինում: Մի անգամ այս շահն իր շքախմբով հանդիսավոր շրջելիս է լինում, տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում: Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում. -Ո՛վ ալևոր, այդ ինչո՞վ ես զբաղված այս շոգ կեսօրին: Հանգստանալուդ ժամանակը վաղուց հասել է, իսկ դու դեռ աշխատում ես: Կապրե՞ս, մինչև այս ծառը պտուղ տա: -Ո՛վ ամենակարող տեր, չէ՞ որ աշխարհի օրենքն է, որ մեկը ծառ տնկի, մյուսը ճաշակի դրա պտուղները: Բայց էլի ապրելու հույս ունեմ մինչև այն օրը, որ ծառն սկսի պտուղ տալ: Շահին դուր է գալիս ծերունու պատասխանը, և նրան դրամով լի քսակ է տալիս: -Ա՜յ, տեսնու՞մ ես՝ ծառն սկսեց պտուղ տալ,- ժպտում է ծերունին: Շահը ծիծաղում է ու էլի մի քսակ տալիս ծերունուն: -Ո՜վ մեծ շահ, ուշադրություն դարձրու, որ մյուս ծառերը տարին մեկ անգամ են պտուղ տալիս, իսկ իմ տնկին՝ երկու անգամ: Այս կատակն ավելի է դուր գալիս շահին: Նա ծերունուն տալիս է երրորդ քսակն ու ասում իր ուղեկիցներին. — Գնանք, բարեկամներ, թե չէ այս ծերունու մոտ մի քիչ էլ որ կանգնենք, բոլորովին կսնանկանանք:
լինում է, չի լինում մի շահ է լինում։ Մի անգամ այս շահն իր շքախմբով հանդիսավոր շրջելիս է լինում և տեսնում է՝ մի ծերունի ձիթենի է տնկում Նա մոտենում է ծերունուն ու զարմացած հարցնում.
Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ասելիքը: (2 միավոր)
Որ պիտի ամենինչն իր ժամանակին անես։
Տեքստի հանդիսավոր, տնկի բառերի արմատները հնչյունափոխված են, վերականգնիր անհնչյունափոխ արմատը, գրիր, թե ինչ հնչյունափոխություն է եղել:(1 միավոր)
Ծերունի, երրորդ, կեսօր, բարեկամ, պտուղ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր բառի տեսակը ըստ կազմության: (2միավոր)
Ծերունի-ծեր-ունի ածանցավոր բառ
Երրորդ-երր-որդ ածանցավոր բառ
Կեսօր-կես-օր բարդ բառ
Բարեկամ- Բարե-կամ բարդ բառ
Պտուղ պարզ բառ
Ժպտալ, հասնել բառերը ուղիղ և փոխաբերական իմաստներով գործածիր առանձին նախադասությունների մեջ: (2միավոր)
Հագուց ժպտալ,
Գրիր ծիծաղել, ալևոր, կեսօր,սնանկանալ բառերի հոմանիշները: (1միավոր)
Վերջերս դասերիցս բացակայելու պատճառը Դուբայ այցելությունս էր։ Միացյալ Արաբական էմիրությունների երկրներից ոչ մեկում չէի եղել և իրենց մշակուկույթին ծանոթ չէի։ Ինձ համար նորություն էին տեղացի կանանց և տղամարդկանց արտահագուստի և առհասարակ կրոնական սահմանափակումները։ Կրոնը՝ մուսուլմանական է։ Արտահայտիչ, բաց հագնվելը արգելված է, հատկապես կանանց համար։ Կանայք կրում են սև հիջաբներ, տղամարդիկ՝ սպիտակ թափվող, ազատ հագուստ։
Չնայած խստություններին երկիրը՝ շքեղ է։ Գուցե այն ինձ գրավեց, որովհետև աչքիս համար անսովոր էր, բայց կարծում եմ ձեզ մոտ էլ հետաքրքրություն կառաջացնի։ Լուսանկարները՝ ներքևում։ Հիացած եմ կենտրոնական հատվածով՝ հրապարակով։ Շատրվանները, բարձրահարկ լուսավոր շենքերը և իհարկե աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Բուրջ Խալիֆան տեղը հիասքանչ էին դարձնում։
Ժամանակը սուղ էր, այսպիսով չհասցրեցինք մոտիկից տեսնել Պարսից ծոցը, բայց միևնույն է շրջայցի ժամանակ, կողքով անցնելիս այն աչքի ընկավ ջրի բաց գույնով, մաքրությամբ, զուլալությամբ․․․
Այցելեցինք նաև Լեգոլենդ (Legoland): Այնտեղ իրականում գնացել էի ադրենալին ստանալու համար։ Մի քանի մայրիկիս ինձ նկարելու անհաջող փորձերից հետո ինձ վերջապես տարան սպասված սարսափ սղարանները։
Հերթում Դուբայի ակվալենդն էր։ Ներս մտնելուն պես ինձ զարմացրեցին տարատեսակ ձկները իրենց ահռելի չափսերով և արտաքին տեսքով։ Երբ բանը հասավ փոքրիկ նավակով շրջագայությանը, մեզ հաջողվեց կերակրել ձկներին։ Բացի ձկներից, այնտեղ հանդիպեցինք բազմաթիվ ցամաքային կենդանիների՝ մողեսներ, սարդեր, կարիճներ, չղջիկներ, պինգվիններ, ոզնիներ, օձեր, խամելեոններ, թութակներ և այլն։
Նաև այցելեցինք Դուբայի Սաֆարի։ Անապատային տարածքը իդեալական էր ուղտերի, կուադրո մեքենաներ վարելու և բարձր ավտոմեքենաներով անապատային բլուրները հաղթահարելու համար։ Նաև արաբական ոճով մեհենդի ձեռք բերեցի ուսիս վրա։
Շատ տպավորված եմ այցելությունիցս։ Վերադառնում եմ դասերիս մեծ ոգևորվածությամբ և հուսանք հանգիստը դրական կազդի դասերի վրա։