Դարձվածքներ
1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու աչքով ընկավ, որ կողքի ուղևորը սիրտը դող ընկած նստած է:Նա փորձեց հարևանին սիրտ տալ:
— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը դատարկ բան է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
Աչքով ընկավ-նկատեց
Սիրտը դող ընկավ-վախեցավ
Սիրտ տալ-մխիթարել
Դատարկ բան-հեշտ է
2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ, պայման կապել, քիթը կախել, բերանը բաց մնալ:
Պատի ծեփ դառնալ-գունատվել
պայման կապել-պայմանավորվել
քիթը կախել-նեղվել
բերանը բաց մնալ-զարմանալ
3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, մատը կծել, մատից փուշ հանել:
դարձվածք
մատը կծել, մատից փուշ հանել:
ուղիղ իմաստով
Մատը մտցնել բզեզի բույնը
4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:/ Օրերից մի օր/
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն քանի մարդ ես ուղարկել/Բերանդ ջուր մի առ, էն աշխարհն ուղարկել/
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ Գրողի ծոցն ուղարկել / Գրողի ծոցն ուղարկել/
5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Հանկարծ սիրտը դող ընկավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:
Այ քեզ պատմություն, լսողների մազերը բիզ-բիզ էին կանգնել:
Մի մատ երեխա է, բայց ինչեր գիտի:
Ձեռ ու ոտից ընկած մի մարդ բացեց դուռը:
սիրտը դող ընկավ-վախեցավ
մազերը բիզ-բիզ էին կանգնել – խառնված, ոչ կոկիկ մազեր
Մի մատ-փոքրիկ
Ձեռ ու ոտից ընկած -հիվանդ
6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:
Ջրից չոր դուրս գալ, սիրտ տալ. գլուխը կորցնել, հալից ընկնել, սիրտը վկայել, սիրտ անել:
Ջրից չոր դուրս գալ-անմեղ համարվել
սիրտ տալ-մխիթարել
գլուխը կորցնել-խառնվել իրար
հալից ընկնել-նիհարել
սիրտը վկայել=կանխազգալ
սիրտ անել=համարձակվել