Posted in Մայրենի

Աշո՛ւն է, քամի…

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:

Ունայն՝ անիմաստ լինելը

Սանձի չընտելացած

Բնակությունից զուրկ

2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացված է ոսկեզօծ աշնան նկարագրությունը։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Աշնանային

ցուրտ

տերևաթափ