Posted in Մայրենի

Մայրենի

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:

Երբ նա հասավ այնտեղ լիքը տներ կար։   Որոնք սովորական չէին նրանք գլխիվայր էին։

Երբ նա մտավ այդ տուն տեսավ որ մարդիկ էլ էին գլխիվայր, նրանց գլուխը փորի տեղն էր,

փորը գլխի, գոնե ոտքերն ու ձեռքերը իրենց տեղում էին։

Այդ մարդիկ նկատեցին տղային և ասեցին քե վո քուդ զեձ ևրաբ նա չհասկացավ թե ինչ են ուզում ասել նրան, հետո նրանք նորից կրկնեցին քե վո քուդ:

նա գլխի ընկավ նրանք հակառակ էին խոսում և նա ասաց քերենկ ։Նա չԷր կարող միշտ հակառակ խոսել նա գնաց հետ իր հին քաղաքը։

նկատեց որ այնտեղ մարդիկ բարիացել են նրան տուն նվիրեցին, նա սկսեց նորմալ ապրել։