Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. -Ոչի′նչ, դեռ խակ է: Որոշ մարդիկ էլ այդպիսին են: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում. մեղքը դնում են պայմանների վրա: Աղվեսը չեր ուզում ընդունել որ չկարողացավ ։ Եվ այո իսկապես կան նման մարդիկ ովքեր չեն ուզում ընդունել որ չեն կարողացել անել որև է գործ։
Month: April 2020
Լրացրու բաց թողած տառերը՝
Քամին դադարեց: Ծաղիկները դանդաղ արթնացան գիշերային քնից
ու նազանքով բացեցին նուրբ թերթիկները: Եկավ առավոտյան
ցողիկը ու հանգստանալու տեղ խնդրեց ծաղիկներից: Ժպտացին
ծաղիկները և հյուրընկալեցին ցողիկին: Երբ հուրհրաց արևը,
փայլփլեց ցողիկը ու ձգվեց դեպի արևը: Արևի շողերը համբուրեցին
ցողիկին ու թռցրին վերև:
Մաթեմատիկա
- Համեմատի՛ր
- 2/5 < 3/5
- 3/7 < 4/7
- 6/17 > 5/17
- 11/28 > 9/28
- 7/123 = 7/123
- 24/143 > 21/143
- 14/18 < 17/18
- 18/19 = 18/19
- Կոտորակները դասավորե՛ք աճման կարգով
6/35, 76/35, 412/35, 105/35, 172/35, 3/35, 31/35, 107/35, 234/35, 202/35, 88/35, 35/35
3/35, 6/35, 31/35, 35/35, 76/35, 88/35, 105/35, 107/35, 172/35, 202/35, 412/35,
- Համեմատի՛ր.
- 3/5 մ < 4/5 մ
- 7/10 կգ > 4/10 կգ
- 3/20 լ < 6/20 լ
- 2/15 ժ < 4/15 ժ
- Լրացրե՛ք աղյուսակը՝ ըստ բերված օրինակների:
| Թիվը | Մասը | 1/8 | 5/8 | 3/8 | 8/8 | 6/8 | 2/8 | 4/8 | 7/8 |
| 40 | 5 | 25 | 15 | 40 | 30 | 10 | 20 | 35 | |
| 80 | 10 | 50 | 30 | 80 | 60 | 20 | 40 | 70 |
- Լրացրե՛ք աղյուսակը.
| Մասը | Թիվը | 90 | 126
|
270 | 234 |
| 1/6 | 15 | 21 | 45 | 39 | |
- 4500 լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով: Այգեպանն այդ ջրի 2/3 մասը օգտագործոց այգին ջրելու համար: Քանի՞ լիտր ջուր օգտագործեց այգեպանը: Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում:
1.4500:3×2=1500×2=3000լ օգտ
2.4500-3000=1500լ մնաց
- Օ.գտվելով գծագրում բերված տվյալներից՝ հաշվի՛ր AB հատվածի երկարությունը:
- Ո՞ր շարքի բոլոր կոտորակներն են կանոնավոր:
- 7/8, 11/24, 4/9, 15/15, 19/20, 3/30, 17/42
- 3/8, 11/25, 4/7, 15/17, 19/28, 3/25, 1/34 +
- Գտի՛ր նշված թվի մասը
- 35-ի 3/7 մասը =15
- 426-ի 5/6 մասը =355
- 162-ի 4/9 մասը =72
- 2000-ի 3/20 մասը =300
- 1000-ի 4/5 մասը =800
- 5000-ի 3/100 մասը =150
- Արտահայտի՛ր նշված միավորներով
- 2/5 սմ = 4 մմ
- 7/50 կգ = 140 գ
- 3/20 ր = 9 վ
- ¾ տարի = 9 ամիս
Ո՞վ է հրամայում
Ես հարցրի մի աղջկա.
— Ո՞վ է հրամայում ձեր տանը:
Նա նայում է ինձ և լռում:
— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա էլի նայում է ինձ և լռում:
— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:
— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Չէ հա, նա գիտի:
— Ինչո՞ւմն է հարցը:
Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.
— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:
- Լեզու բառով գրիր դարձվածքներ: Լեզուն երկարացնել, լեզու թաթախել, լեզու գտնել մեկի հետ, լեզվի տակ ընկնել, լեզուն փորը քաշել։
Գործնական քերականություն
Ուսումնական փաթեթ. 4-2 դասարան
Ապրիլի 13
Սովորիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող հետևյալ բառերի ուղղագրությունը՝
Փ լսում ենք, բ գրում հետևյալ բառերում՝ դարբին, երբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ, համբերել, համբույր, իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ, աղբ, աղբյուր, եղբայր, ողբ։
1. Կազմիր նոր բառեր եղբայր, խաբել, շաբաթ, նուրբ, երբ բառերով։ Օրինակ՝ եղբայր-հորեղբայր, եղբորորդի։
խաբել-խաբեբա, խաբկանք։
Շաբաթ- շաբաթօրյակ, շաբաթական,
Նուրբ-նրբություն, նրբանկատ
Երբ-երբեք, երբեմն,
2. փ լսվող, բայց բ գրվող բառերից ընտրիր 5 բառ և կազմիր բառակապակցություններ։ Օրինակ՝ աղբյուր-սառնորակ աղբյուր։
Սուրբ – սուրբ Մարիամ Երբներանգ – երբներանգ ծիածան Դարբին – հմուտ դարբին Համբույր – ջերմ համբույր Շաբաթ- շաբաթ երեկո
Բառային թելադրություն
Դարբին, ուրբաթ, համբերել, համբույր իբր, խաբել, շաբաթ, Քերոբ, Սերոբ, որբ, սուրբ, երբևէ, երդվել, երգեցիկ, ելևէջ, եռօրյա, երդիկ, հարբեցող, հուսախաբ, նրբաճաշակ, սրբազան։
Իմ կենդանիների մասին
Բարև ձեզ ,ես այսօր կպատմեմ իմ տնային կենդանիների մասին։
Սկսեմ կրիայից, նա մի հետաքրքիր կենդանի է որը պաշտպանվում է իր պատյանով և սնվում է հազարով, գազարով, կաղամբով, խնձորով և այլն։
ես ունեմ նաև երկու գերմանամուկ մեկը արու մյուսը էգ ։ Նրանք շատ են սիրում իրար։ Ահա և նրանց նկարը ասեք որ լավն են։
Ջանի Ռոդարի. Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա
Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կողքին,վարդ,տարօրինակ,անգամ։
- Ի՞նչ է նշանակում պուրակբառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի +
դ/ծաղկի խանութ
3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։ Գնանք,վերջավորություն,ձմեռային,խելացի
7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Մի երկրում որտեղ ամեն ինչ օրինական էր, գեղեցիկ և այնտեղ որևէ սուր առարկա չկար։
8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Ես կցանկանայի, որ իմ երկրում գործեր մի օրենք՝ որի համաձայն քաղաքացիները եթե կանեն որևէ խախտում կտուգանվեն և հենց այդ վայրում տաս անգամ ժիմ պետք է անեն։
9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը +
դ/որովհետև միամիտ էր
10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Այո
- Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը: Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:
Ես կուզեի որ իմ երկրում լիներ խաղաղություն,մարդիկ բարի լինեին,պատերազմներ չլինեիև,մուրացկաններ չտեսնեի ամեն քայլափոխին և ամենակարևորը որ բոլոր երեխաները ապրեին լիարժեք ընտանիքներում։
Ես կցանկանայի որ իմ երկրում լիներ Մակ Դոնալդս սննդային ցանցը։