Posted in Uncategorized

Ջանի Ռոդարի․ Տաքսի՝ դեպի աստղերը

Իսկ այս պատմությունը տեղի է ունեցել միլանցի տաքսու վարորդ Պեպինո Կոմպանիոնիի հետ: Մի անգամ երեկոյան նա ավտոմեքենան քշում էր Ջենովայի դարպասների ուղղությամբ՝ պատրաստվելով այն կայանել ավտոտնակում: Նրա տրամադրությունն այնքան էլ լավ չէր: Այդ օրը քիչ էր քշել, և հանդիպած ուղևորներն էլ տհաճ ու փնփնթան մարդիկ էին: Հատկապես բարկացրել էր մի սինյորա: Ամբողջ քառասունութ րոպե ստիպել էր սպասել խանութի մոտ, այնպես որ նույնիսկ ստիպված էր եղել տուգանք վճարել: Իսկ հիմա տուն վերադառնալիս Պեպինոն, այնուամենայնիվ, նայում էր անցորդներին. պետք չի՞ գա, արդյոք, ինչ-որ մեկին իր ավտոմեքենան: Ահա, ինչ-որ սինյոր ձեռքով է անում:
— Տաքսի՜, Տաքսի՜։
— Խնդրեմ,- նույն պահին Պեպինոն արգելակեց մեքենան։- Միայն նկատի ունեցեք, որ
արդեն ավարտում եմ աշխատանքս, դեպի Ջենովայի դարպասներ եմ գնում։ Դուք է՞լ եք այնտեղ գնում:
— Գնացե՛ք ուր ուզում եք, միայն՝ արագ:
— Ո՛չ, ի՞նչ եք ասում, կգնանք այնտեղ, որտեղ կասեք, ինչի՞ մասին է խոսքը: Լավ կլիներ, իհարկե, որ շատ հեռու չլիներ:
— Գնացե՛ք, արագ և անընդհատ ուղիղ:
— Լա՛վ, սինյո՛ր:
Պեպինոն սեղմեց արագացման ոտնակը, և ավտոմեքենան սլացավ: Հետահայաց հայելու մեջ Պեպինոն աչքի պոչով հետևում էր ուղևորին: Ա՛յ քեզ տիպ: «Գնացե՛ք, որտեղ ցանկանում եք։ Միայն թե ուղիղ գնացեք»: Իսկ դեմքը չի երևում: Բարձրացրել է վերարկուի օձիքը և գլխարկը քաշել աչքերին: «Այ քեզ բան,- մտածեց Պեպինոն,- Բա որ հանկարծ գող լինի։ Պետք է տեսնել, հո մեզ ոչ ոք չի՞ հետապնդում։ Ո՛չ ճամպրուկ ունի, ո՛չ պայուսակ… Միայն ինչ-որ փոքր փաթեթ կա ձեռքին։ Ահա, բաց է անում այն… Հետաքրիր է, ի՞նչ է։ Ի՞նչ կարող է լինել։ Շոկոլադի սալի՞կ։
Ճիշտ որ։ Միայն թե այն, չգիտես ինչու, երկնագույն է։ Ո՞վ է տեսել երկնագույն շոկոլադ։ Բայց նա ուտում է այդ շոկոլադը, տե՛ս, բերանն է դնում։ Ասենք՝ ճաշակին ընկեր չկա։ Համ էլ արդեն համարյա տեղ ենք հասնում…»
— Հե՜յ, լսե՛ք, էս ի՞նչ է, ախր ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, ի՞նչ եք մտածել։
– Մի՛ անհանգստացեք,– հանգիստ ասաց ուղևորը,– և գնացեք միայն ու միայն առաջ
– Ի՞նչ ուղիղ։ Հիմա արդեն գլուխ էլ չես հանի, թե որն է ուղիղը կամ ծուռը… Մենք ախր
երկնքով ենք թռչում: Օգնեցե՜ք, փրկե՜ք։
Պեպինոն մեքենան կտրուկ աջ շրջեց, որ չբախվի երկնաքերերերից մեկի տանիքին
տնկված հեռուստատեսային ալեհավաքին, և նորից վրդովվեց.
– Էս ի՞նչ եք արել իմ ավտոմեքենային: Այդ ինչ սատանություն է:
– Մի՛ անհանգստացեք, ոչինչ էլ չի պատահի։
– Հա, իհարկե, ոչինչ չի լինի, տաքսին թռչում է երկնքում, իսկ դուք հավաստիացնում եք, որ ոչինչ չկա։ Կարելի է կարծել, թե սա ամենասովորական բանն է: Վա՜յ, տեսե՛ք, մենք արդեն Միլանի տաճարից վեր բարձրացանք: Հիմա կընկնենք ուղիղ աշտարակաձողի վրա, ու բաններս բուրդ կլինի։ Բայց կարելի՞ է իմանալ, թե այս ինչ հիմար կատակներ են:
– Դուք ինքներդ էլ արդեն պիտի հասկանայիք, որ սա ամենևին էլ կատակ չէ,- ասաց
ուղևորը, մենք թռչում ենք և ինչո՞վ։
– Ինչպե՞ս թե ինչով։ Իմ տաքսին հրթիռ չի:
– Համարեք, որ հիմա սա արդեն տիեզերական տաքսի է:
– Ի՞նչ տիեզերական տաքսի։ Բացի այդ, ես ինքնաթիռ վարելու իրավունք չունեմ։ Եվ
ստիպված կլինեմ տուգանք վճարել ձեր պատճառով։ Բայց բացատրե՛ք վերջապես, թե էս ինչպե՞ս ենք թռչում։
– Դա շատ պարզ է, տեսնո՞ւմ եք այս երկնագույն սալիկը։
– Իհարկե, ես նկատեցի, որ դուք կերաք դրանից:
– Հա, պետք է մի կտոր սրանից ուտել, և այն կաշխատի. Սա հակաձգողական շարժիչ է, որը թույլ է տալիս թռչել լույսի արագությամբ, ու մի մետր էլ ավելի:
– Լավ, այս ամենը շատ լավ է, նույնիսկ՝ հրաշալի։ Միայն թե ես, հարգելի սինյոր, պետք է տուն գնամ: Ես ապրում եմ Ջենովայի դարպասների մոտ, ոչ թե լուսնի վրա:
– Իսկ մենք Լուսին չենք էլ թռչում։
– Այ թե ինչ, իսկ ո՞ւր ենք թռչում, թույլ տվեք իմանալ:
– Դեպի Այլդեբարան աստղի յոթերորդ մոլորակ։ Ես այնտեղ եմ ապրում։
– Շատ հաճելի է, բայց ես էլ հո երկրի՛ վրա եմ ապրում։
– Լավ, կբացատրեմ: Ես երկրացի չեմ, ես այլդեբրանցի եմ։ Տեսնո՞ւմ եք:
– Է՞լ ինչ պիտի տեսնեմ:
– Ա՛յ, այստեղ իմ երրորդ աչքն է:
– Գրողը տանի, իսկապես էլ երրորդ աչք կա։
– Իսկ հիմա ձեռքերիս նայեք։ Քանի՞ մատ ունեմ։
– Մեկ, երկու, երեք…..վեց, տասներկու…. Տասներկու մա՞տ ունես:
– Տասներկու մատ։ Դե հիմա համոզվեցի՞ք։ Իսկ Երկիր ես գործուղման էի եկել: Ինձ այստեղ էին ուղարկել տեսնելու, թե ինչպես եք ապրում: Հիմա վերադառնում եմ իմ մոլորակ:
– Հրաշալի է, դուք ազնվորեն կատարում եք ձեր պարտքը: Իսկ ե՞ս։ Ե՞ս ինչ պետք է անեմ: Ինչպե՞ս պիտի տուն վերադառնամ:
– Ես ձեզ երկնագույն սալիկից մի կտոր կտամ, ծամեք և մի րոպեից Միլանում կհայտնվեք։
– Էլ ձեր ինչի՞ն էր պետք տաքսին, եթե այդպիսի երկնագույն սալիկ ունեիք։
– Ուզեցի նստած ճանապարհորդել: Այդպիսի բացատրությունը ձեզ գոհացնո՞ւմ է: Տեսե՛ք, արդեն հասնում ենք:
– Ի՞նչ է, այդ գո՞ւնդն է ձեր մոլորակը:
«Այդ գունդը» մի քանի վայրկյանից հսկայական գլոբուս դարձավ, դեպի որը մեծ
արագությամբ սլանում էր Պեպինո Կոմպանիոնիի տաքսին:
– Ա՛յ, այնտեղ, ավելի ձախ,- ցույց տվեց ուղևորը,- վայրէջք կատարենք ա՛յ, այն
հրապարակում։
– Հետաքրքիր է, ինչ հրապարակի մասին եք խոսում։ Ես այստեղ միայն բաց դաշտ եմ
տեսնում։
– Իմ մոլորակում դաշտեր չկան։
– Ուրեմն սա կանաչ ներկած հրապարակ է:
– Օ՜ֆ… ավելի ցած, մի քիչ էլ, ա՛յ, այդպես: Ահա և տեղ հասանք:
– Ինչ էի ասում, մի՞թե սա խոտ չէ։ Վա՜յ, էս ի՞նչ է։
– Ինչի՞ մասին եք խոսում:
– Տեսե՛ք… Հսկայական հավեր են… նրանք դեպի մեզ են սլանում՝ նետ ու աղեղներով
զինված:
– Նե՞տ, աղե՞ղ, հսկայական հավե՞ր… Իմ մոլորակում այդպիսի բաներ չկան:
– Ո՞չ։ Այդ դեպքում լսեք, թե ձեզ ինչ կասեմ։
– Պետք չէ, գիտեմ, մենք շեղվել ենք ճանապարհից։ Թույլ տվեք մտածեմ…
– Մտածեք, բայց արագ, քանի որ նրանք մոտենում են: Վա՜յ, լսեցի՞ք։ Նետի սուլոց էր։ Դե՛, սինյոր Այլդեբրա՛ն, արագ կուլ տվեք ձեր շոկոլադը, ու փախչենք այստեղից, քանի որ Պեպինո Կոմպանիոնին ցանկանում է Միլան վերադառնալ ողջ ու առողջ, ոչ թե մեռած: Պա՞րզ է։
Տիեզերական ճանապարհորդը շտապ կծեց խորհրդավոր այն նյութից, որը Պեպինո
Կոմպանիոնին երկնագույն շոկոլադ անվանեց։
– Շուտ կուլ տվեք, մի՛ ծամեք, թե չէ չենք հասցնի,- բղավեց տաքսու վարորդը։

Շարունակիր պատմությունը՝ ի՞նչ եղավ հետո։

Հետո  տաքսու վարորդն այնքան ասաց՝ կուլ տվեք, մի՛ ծամեք, այնքան բարկացավ, վերցրեց այդ տոպրակը և պատուհանից գցեց։  Իսկ այդ սինյորը պատահաբար կուլ տվեց շոկոլադե սալիկը, և նրանք հայտնվեցին մի երկրում, որտեղ որևէ բան չկար ,տեսարանը  ամբողջությամբ սպիտակ էր։ Հետո այդ սինյորը ասաց․
–Դե շնորհակալություն, մենք հիմա կմնանք այստեղ ընդմիշտ։
Այդ պահին տաքսու վարորդի գլխին մի մատիտ ընկավ, և սինյորը ասաց․
–Սա սովորական մատիտ չէ, սա կախարդական մատիտ է։
Տաքսու վարորդն ասաց․
–Ես էլ հավատացի, դա անհնար է։
-Ապացուցե՞մ ։
– Այո՛։
 Սինյորը նկարեց մի նապաստակ, և նապաստակն  իրականացավ։  Նրանք իրար հետ նկարեցին մի ամբողջ  երկիր, այդ պահին  վարորդը արթնացավ , հետո դուրս նայեց և հասկացավ, որ այդ ամբողջը երազ էր։  

Leave a comment