Posted in Հայրենագիտություն, Uncategorized

Սնկեր

Ժամկետը՝ ապրիլի 12 — 23

Բնագիտություն 4-րդ դասարան

Սնկեր: Սնկերն ավելի մեծ չափերի են հասնում, քան բակտերիաները: Ունեն տարբեր ձևեր: Սնկերի մեծ մասր բազմաբջիջ է: Սնկերի մարմինր կազմված է թելերից: Որոշ սնկերում տարբերում են նաև գլխիկ և ոտիկ: Դրանք գլխարկավոր սնկեր են։

Սնկերր ևս ունեն լավ արտահայտված արտաքին կառույց, սնվում են, շնչում, բազմանում, օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով: Նրանք ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ: Սնկերը սնվում են պատրաստի օրգանական նյութերով:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

Գլխարկավոր սնկերի թվում կան ուտելի սնկեր: Դրանցից են սպիտակ սունկը, կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Սակայն կան այնպիսիները, որոնք թունավոր են և վնաս են հասցնում բույսերին և կենդանիներին, մարդուն: Որոշ սնկեր հարուցում են նաև տար­բեր հիվանդություններ:

Սնկերի մասին գիտությունն անվանվում է սնկաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաև կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:

  1. Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերր մեծ դեր են կատարում բնության մեջ: Սնկերի մի մասն ապ­րում է ծառերի տակ, ծառերի արմատներին մոտ և փոխազդում նրանց հետ՝ տալով և ստանալով պիտանի նյութեր, օգնելով մեկր մյուսի աճին և զարգացմանը: Դա օգտակար կապ է:

  1. Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Օգտակար սնկերն են՝ կեչասունկը, յուղասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը:

Թունավոր սնկերն են՝ մուխամորը, ճանճասպանը, գալերինան, մորկեղասունկ և այլն

  1. Սունկը բույս է, թե  կենդանի։ Պարզաբանե՛ք։

Սնկերը ունեն շատ նմանություններ բույսերի և կենդանիների հետ և օժտված են կենդանի օրգանիզմների այլ հատկու­թյուններով։

Սնկերը տարանջատվում են երեք հիմնական թագավորությունների՝ կենդանական, բուսական, սնկերի։

Leave a comment