Ես հարցրի մի աղջկա.
— Ո՞վ է հրամայում ձեր տանը:
Նա նայում է ինձ և լռում:
— Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա էլի նայում է ինձ և լռում:
— Ի՞նչ ես լռում: Որևէ մեկը, հավանաբար, հրամայում է:
Նա էլի զարմացած նայում է ինձ և լռում:
— Չգիտես՝ ի՞նչ է նշանակում հրամայել:
Չէ հա, նա գիտի:
— Ինչո՞ւմն է հարցը:
Նա նայում է ինձ և լռում: Զայրանա՞լ նրա վրա: Կարող է՝ խեղճը խուլ է: Եվ նա հանկարծ փախչում է ինձնից… Հետո նա կանգնեց, ինձ լեզու ցույց տվեց և ծիծաղելով բացականչեց.
— Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:
- Լեզու բառով գրիր դարձվածքներ: Լեզուն երկարացնել, լեզու թաթախել, լեզու գտնել մեկի հետ, լեզվի տակ ընկնել, լեզուն փորը քաշել։