Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, նրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝ իր մատը չի ծակի: Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.
-Դուք երևի չգիտե՞ք, որ չի կարելի վարդ քաղել:
-Ներեցեք ինձ … ես չմտածեցի, որ…
-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:
— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:
Գրիչը, ինչպես նաև պարեկի թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:
— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տար□րինակ է:
Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.
-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ եմ երկու ապտակ ստանալ:
-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:
-Երկու ապտակ պարեկի՞ն:
-Այո՛:
-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:
-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :
-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս ան□ամ ավելի զգույշ եղեք:
-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:
-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:
Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: կողքին,վարդ,տարօրինակ,անգամ։
- Ի՞նչ է նշանակում պուրակբառը.
ա/բանջարանոց
բ/արտ
գ/զբոսայգի +
դ/ծաղկի խանութ
3.Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից՝ զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա
ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/ Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/ Այսօրվա գործը վաղվան չեն թողնի:
5.Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:
Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:
- Տուգանք, զգուշություն, քաղաքային, արդարացի բառերը ածանցավոր բառեր են, առանձնարու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր։ Գնանք,վերջավորություն,ձմեռային,խելացի
7.Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
Մի երկրում որտեղ ամեն ինչ օրինական էր, գեղեցիկ և այնտեղ որևէ սուր առարկա չկար։
8.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Ես կցանկանայի, որ իմ երկրում գործեր մի օրենք՝ որի համաձայն քաղաքացիները եթե կանեն որևէ խախտում կտուգանվեն և հենց այդ վայրում տաս անգամ ժիմ պետք է անեն։
9.Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը +
դ/որովհետև միամիտ էր
10.Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:
Այո
- Ինչպիսի՞ երկրում կուզեիր ապրել, 5-10 նախադասությամբ նկարագրիր այդ երկիրը: Գրիր այնպես, որ պատումդ լինի հետաքրքիր ու անկեղծ:
Ես կուզեի որ իմ երկրում լիներ խաղաղություն,մարդիկ բարի լինեին,պատերազմներ չլինեիև,մուրացկաններ չտեսնեի ամեն քայլափոխին և ամենակարևորը որ բոլոր երեխաները ապրեին լիարժեք ընտանիքներում։
Ես կցանկանայի որ իմ երկրում լիներ Մակ Դոնալդս սննդային ցանցը։